Պյոտր Սկվեչինսկի

լեհ լրագրող

Պյոտր Սկվեչինսկի (լեհ.՝ Piotr Skwieciński, մայիսի 1, 1963(1963-05-01), Վարշավա, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն[1]), լեհ լրագրող և դիվանագետ, 2023 թվականի հունիսից՝ Հայաստանում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։

Պյոտր Սկվեչինսկի
Դիմանկար
Ծնվել էմայիսի 1, 1963(1963-05-01) (61 տարեկան)
ԾննդավայրՎարշավա, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն
Քաղաքացիություն Լեհաստան
ԿրթությունՎարշավայի համալսարան (1989) և XLI Liceum Ogólnokształcące im. Joachima Lelewela w Warszawie? (1982)
Մասնագիտությունլրագրող, դիվանագետ, այլախոհ, հրապարակախոս և պատմաբան
ԱշխատավայրŻycie Warszawy?, TVP 1, Życie?, TV Puls?, Polish Press Agency?, Ministry of Foreign Affairs of Poland?, Citizens Parliamentary Party?, Q48851428?, Q11732964? և Q9362562?
ԿուսակցությունLiberal Democratic Congress?
Պարգևներ և
մրցանակներ
Լեհաստանի վերականգնման շքանշանի ասպետ Medal of the Centenary of Regained Independence
և Լեհաստանի մշակույթի վաստակավոր գործիչ
ԱնդամությունIndependent Students' Union?, Republican League? և Համերաշխություն
 Piotr Skwieciński Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

1989 թվականին ավարտել է Վարշավայի համալսրարանի պատմության ֆակուլտետը[2]։

1980-ական թվականներին ակտիվ մասնակցություն է ունեցել «Սոլիդարնոստ» (լեհ.՝ Solidarność) ընդհատակյա շարժմանը և հանդիսացել է Ուսանողների անկախ միավորման (Niezależne Zrzeszenie Studentów) անդամ։  

1982 թվականին Պյոտր Սկվեչինսկուն ձերբակալել են քաղաքական դրդապատճառներով, երկու շաբաթ անց նրան ազատ են արձակել։

1989 թվականին նա սկսել է համագործակցել Քաղաքացիական պատգամավորական ակումբի հետ (Obywatelski Klub Parlamentarny)[3]։ 1990 թվականին Պյոտր Սկվեչինսկին հանդես է եկել որպես Լիբերալ-դեմոկրատական կոնգրես (Kongres Liberalno-Demokratyczny (KLD)) քաղաքական կուսակցության համահիմնադիրներից մեկը[3]։ 1990-ական թվականներին Սկվեչինսկին արդեն Հանրապետական լիգայի (Liga Republikańska) անդամ էր[4]։

1990 թվականին նա սկսել է լրագրողի կարիերան։ Սկազբում նա աշխատել է "Życie Warszawy" (Վարշավայի կյանքը) թերթում։ 1994-1996 թվականներին Սկվեչինսկին գլխավորել է  TVP1 հեռուստաալիքի "Wiadomości" լրատվական ծրագիրը։

1996-1998 թվականներին գրել է "Życie" (Կյանք)  թերթի համար։ Այնուհետև եղել է Լեհական մամուլի ազգային գործակալության (Polska Agencja Prasowa) խմբագրի տեղակալ (1998–2003)։ 2003-2006 թվականներին նա եղել է TV Puls-ի բաժնի վարիչ։ Այդ նույն ժամանակ նա համագործակցել է այլ ամսագրերի հետ, օրինակ. «Gazeta Polska», «Rzeczpospolita», «Dziennik». 2005-2006 թվականներին` «Մամուլի տուն» ՍՊԸ (Dom Prasowy Sp. z o.o.), Վարշավա, Կարծիքների բաժնի ղեկավարի տեղակալ 2006-2009 թվականներին` Մամուլի լեհական գործակալության (Polska Agencja Prasowa) խորհրդի նախագահ[5]։ 2019-2011 թվականներին` Լեհաստանի ազգային բանկի (Narodowy Bank Polski) խորհրդի նախագահի խորհրդական[6], 2011-2013 թվականներին` «Պրեսպուբլիկա» ՍՊԸ, Վարշավա (Presspublica Sp. z o.o. Warszawa)` Մոսկվայում թղթակից, հրապարակագիր 2013-2019 թվականներին` «Վ Շեչի» շաբաթաթերթի (Tygodnik „W Sieci”) գլխավոր խմբագրի տեղակալ[5][7], հրապարակագիր 23.02.2019-31.07.2022` Մոսկվայում Լեհաստանի ինստիտուտի (Instytut Polski w Moskwie)[7][8][9]։

2020 թվականին Լեհաստանի Հանրապետության Մշակույթի և ազգային ժառանգության նախարարը նրան ընդգրկել է Լեհ-ռուսական երկխոսության և փոխըմբռնման կենտրոնի խորհրդում[5]։

2022 թվականի ապրիլին, Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո, Սկվեչինսկին ի թիվս այլ 44 լեհ դիվանագետների արտաքսվել է Ռուսաստանից[10]։

2022 թվականի օգոստոսի 22-ից նա պատասխանատու էր հրեական սփյուռքի հետ երկխոսության համար՝ որպես Արտաքին գործերի նախարարության Հասարակական և մշակութային դիվանագիտության վարչության փոխտնօրեն[5][11]։

2023 թվականի ապրիլի 18-ին նշանակվել է Հայաստանում Լեհաստանի Հանրապետության դեսպան[12]։ Նա իր առաքելությունը սկսել է 2023 թվականի հունիսի 28-ին՝ իր հավատարմագրերը հանձնելով Հայաստանի նախագահին[13][14]։

Աշխատություններ խմբագրել

  • Ռոմաշևսկիները. ինքնակենսագրություն (Romaszewscy. Autobiografia), 2014
  • Ռուսաստանի բարդույթը։ Մտքի առօրյա կյանքը (Kompleks Rosji (ŻYCIE CODZIENNE IDEI)), 2017
  • Ռուսական աշխարհի վե՞րջը (Koniec Ruskiego miru?), 2022

Պարգևներ և կոչումներ խմբագրել

  • Մշակույթի վաստակավոր գործիչ, Լեհաստան (2000)[15]
  • Ասպետական խաչ շքանշան (2010)[16]
  • Վերականգնված անկախության հարյուրամյակի շքանշան,  Լեհաստան (2022)[17]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Piotr Skwieciński – Encyklopedia Solidarności». www.encysol.pl. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 8-ին.
  2. Wituch, Tomasz; Stolarczyk, Bogdan (2010). Studenci Instytutu Historycznego Uniwersytetu Warszawskiego 1945–2000 (PDF) (լեհերեն). Kraków: Arkadiusz Wingert. էջ 605. ISBN 978-83-60682-27-2. Վերցված է 2023 թ․ հուլիսի 27-ին.
  3. 3,0 3,1 Zatoń, Marek. «Piotr Skwieciński». Encyklopedia Solidarności (լեհերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 27-ին.
  4. «Prawicowe dzieci kwiaty. Ideowe pozy lat 90». Newsweek Polska (լեհերեն). 2009 թ․ ապրիլի 4. Վերցված է 2023 թ․ հուլիսի 27-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 «Ambassador». Poland in Armenia (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 27-ին.
  6. Zielonka, Joanna (2010 թ․ սեպտեմբերի 3). «Udowodnij swoją przydatność w NBP». biznes.gazetaprawna.pl (լեհերեն). Վերցված է 2023 թ․ հուլիսի 27-ին.
  7. 7,0 7,1 «Петр Сквечиньский – новый директор Польского культурного центра в Москве». Польский культурный центр в Москве. 2019 թ․ մարտի 1. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 8-ին.
  8. «Rosja wydala polskich dyplomatów lista Piotr Skwieciński dyrektor Instytutu Polskiego». wirtualnemedia.pl. 2022 թ․ ապրիլի 11. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 12. Վերցված է 2022 թ․ ապրիլի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link)
  9. «"Rozpocząłem tzw. coś nowego". Piotr Skwieciński nowym szefem Instytutu Polskiego w Moskwie». Do Rzeczy (լեհերեն). 2019 թ․ փետրվարի 25. Վերցված է 2023 թ․ հուլիսի 27-ին.
  10. Ławnicki, Tomasz (2022 թ․ ապրիլի 30). «"Wykopano rowy". Wydalony dyplomata mówi, jak Rosjanie utrudniali Polakom wyjazd». naTemat.pl (լեհերեն). Վերցված է 2023 թ․ հուլիսի 27-ին.
  11. «Zapis przebiegu posiedzenia Komisji Spraw Zagranicznych /nr 129/». Sejm Rzeczypospolitej Polskiej (լեհերեն). 2023 թ․ փետրվարի 7. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 27-ին.
  12. «Postanowienie Prezydenta Rzeczypospolitej Polskiej z dnia 18 kwietnia 2023 r. nr 110.35.2023 w sprawie mianowania Ambasadora Rzeczypospolitej Polskiej». isap.sejm.gov.pl (լեհերեն). 2023 թ․ ապրիլի 18. Վերցված է 2023 թ․ հուլիսի 27-ին.
  13. «Newly appointed Ambassador of Poland to Armenia Piotr Skwieciński presented his credentials to President Vahagn Khachaturyan». The President of the Republic of Armenia (անգլերեն). 2023 թ․ հունիսի 28. Վերցված է 2023 թ․ հուլիսի 27-ին.
  14. «Президент Ваагн Хачатурян принял верительные грамоты новоназначенного Чрезвычайного и Полномочного Посла Польши в Армении Петра Сквечинского - Пресс релизы - Новости - Президент Республики Армения». president.am (ռուսերեն). 2023 թ․ հունիսի 28. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 3-ին.
  15. Marek Zatoń (2019 թ․ հունվարի 4). «Piotr Skwieciński». Encyklopedia Solidarności (լեհերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 4. Վերցված է 2023 թ․ հուլիսի 26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link)
  16. «Oficjalna strona Prezydenta Rzeczypospolitej Polskiej». ИноСМИ. 2010 թ․ մարտի 19. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 8-ին.
  17. «Odznaczenia członków służby zagranicznej». Ministerstwo Spraw Zagranicznych (լեհերեն). 2022 թ․ նոյեմբերի 17. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 27-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պյոտր Սկվեչինսկի» հոդվածին։