Պյոտր Ռախմանով
Պյոտր Ալեքսանդրևիչ Ռախմանով (1779, Մոսկվա, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 18, 1813, Լայպցիգ, Սաքսոնիայի թագավորություն), ռուս ազնվական, սպա, գիտնական էնցիկլոպեդիստ, «Ռազմական ամսագրի» հրատարակիչ։ Ծնվել է բավականին հին՝ Ռախմանովների տոհմի, պալատական ընտանիքում։ Այլ հուսալի տվյալներ ծնողների և ծննդավայրի վերաբերյալ հայտնի չէ։ Ակադեմիկոս Յուշկևիչը պնդում է, որ Պյոտեր Ռախմանովը նախնական կրթություն ստացել է Մոսկվայի Վոյտյախովսկու անվան մասնավոր գիշերօթիկ դպրոցում։ Շատ աղբյուրներ են փաստում, որ Պյոտեր Ալեքսանդրիչը նախըտրում էր իր ազգանունը գրել Ռոխմանով[1]։
Պյոտր Ռախմանով | |
---|---|
1779 - հոկտեմբերի 18, 1813 | |
Ծննդավայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն |
Մահվան վայր | Լայպցիգ, Սաքսոնիայի թագավորություն |
Կոչում | գնդապետ |
Պարգևներ |
Ռազմական կարիերա
խմբագրել1791 թվականին, տասներկու տարեկան հասակում, ուղարկվել է զինվորական ծառայություն, Պրեոբրաժենսկու լեյբգվարդիական գունդ, որպես փոխ-սպա։ 1797 թվականին, փոխ-սպայի կոչումով ընդգրկվել է պիոներական գնդի մեջ։ 1803 թվականին նա անսպասելիորեն ներկայացրել է իր հրաժարականը և դեկտեմբերի 28-ին հեռացվել է փոխ-կապիտանի աստիճանով։ Երեք տարի անց, որոնք նա արդյունավետորեն նվիրեց գիտական գործունեությանը և արտասահմանում սովորելուն, 1806 թ. դեկտեմբերի 20-ին, նա կրկին մտավ ծառայությանը, արդեն Կայսերական Գերազանցության շքախմբում նախքին կոչումով։ Ըստ գրող և դրամատուրգ Ժիխարևի ցուցմունքի` Պյոտր Ռախմանովը «հոգնել էր օտար հողերում շրջելուց, գիտելիքների պաշար հավաքելուց հետո, հարկավոր է դրանք կցել գործին»։ 1807 թվականին Նա ուղարկվել է նախ գեներալ Միխայիլ Լեոնտևիչ Բուլատովիչի, իսկ ավելի ուշ` գեներալ-լեյտենանտ իշխան Պյոտեր Իվանովիչ Բագրատիոնի մոտ որպես համհարզ։ Վերջինիս հետ չորրորդ կոալիցիայի պատերազմի ընթացքում մասնակցել է ռազմական գործողություններին, այդ թվում նաև Հեյլսբերգյան ճակատամարտին։ 1808 թվականի հունվարին Պյոտեր Ռախմանովը ստանում է կապիտանի կոչում։ Նույն տարվա հունիսին նա ուղարկվել է փորձաքննական ծառայության հրետանային կոմիտե, ռազմական նախարարության հրետանային դեպարտամենտի կողմից։ Պյոտր Ալեքսանդրովիչը 32 տարեկան հասակում արդեն, մշտական անդամի կարգավիճակով, ընդգրկվում է Ռուսաստանի կայսրության ամենահեղինակավոր հրետանիի տեսության խորհրդատվական մարմնի կազմի մեջ, այն բաղկացած էր իենից կորչումով բարձր և զգալիորեն ավելի մեծ գիտական ձեռքբերումներ ունեցող հինգ մասնագեներից։ Սակայն Ռուսաստանում և արտասահմանում գերազանց կրթություն ստացած, ճարտարագետ, գիտնական էնցիկլոպեդիստ, Լեոնարդ Էյուլերի դպրոցի հետևորդ, Գասպար Մոնժի աշակերտ, երիտասարդ սպան կարողացավ արժանի ներդրում ունենալ ռուսական հրետանու զարգացման գործում։ Որոշելով իրեն նվիրել գիտական գիտելիքների մասսայականացմանը, 1810 թվականի հունվարին Պյոտր Ալեքսանդրովիչ Ռախմանովը կրկին հրաժարական է տալիս և հեռանում է մայորի կոչումով և համազգեստ կրելու իրավունքով։
Տարվա սկզբին նա աշխատում է նոր, ամբողջովին իր սեփական հրատարակության` «Ռազմական ամսագիր» թողարկման վրա, որն մեծ հաջողություններ ունիեր սպաների շրջանում։ Սակայն, չորս թողարկում տպագրելուց հետո, Ռախմանովը կրկին վերադառնում է զինվորական ծառայություն, Պրիոբրաժենսկու լեյբգվարդիա կապիտանի կոչումով։ Իրականում նա գնդի գտնվելու վայրում չէր,[2] բայց գնվում էր նոր նշանակցած ռազմական նախարար, հետևակազորի գեներալ Միխայիլ Բոգդանովիչ Բարկլայ դե Տոլլիի մասնավոր տնօրինման տակ։ Նման մետամորֆոսի հավանական պատճառները կարող են լինել հետևյալ պատճառները։ Պյոտր Ռախմանովը և նրա ընկերներ Պյոտր Չույկեվիչ և Ալեքսեյ Վելյամինովը կատարում էին հատուկ հանձնարարություններ՝ «Ռազմական նախարարության գաղտնի գործերի արշավներ», պատրաստում և քննում էին Ֆրանսիայի և նրա համախոների դեմ պատրաստվող հետախուզական գործակալների լեզվական և ճշգրիտ գիտությունների իմացությունը։ Նրանց թվում էին Վիկտոր Պրենդելը, Ռոբերտ Ռեննին, Ֆեոդոր Թեյլը, Պավել Գրաբբեն (որոնցից յուրաքանչյուրը հետագայում ստնում է գեներալի կոչում)[3]՝
Պրենդելը գիտեր հինգ լեզու, Ռեննին և Թեյլը երեքական լեզու, իսկ Գրաբբեի հետ մեկնելուց երկու ամիս առաջ զբաղվում էին «Ռազմական ամսագիրի» հրատարակիչներ՝ Ռախմանովը և Վելյամինովը, Բարկլայը նրանց հանձնարարել էր աստիճանաբար թեստավորել վերջիններիս «լեզուների և ռազմական գիտելիքների իմացությունը»։
Գաբբին անհրաժեշտ վերապատրաստումից հետո հատուկ առաքելությամբ ուղարկվել է Բավարիա, որտեղ ձեռք բերեց բազմաթիվ հեռանկարներային ծանոթություններ գիտական և ազնվական միջավայրերում[4]։ Ավելի ուշ, նա արդեն որպես կոմս և հեծելազորի գեներալ հիշատակում է․
Ինձ քննող անձինք, երկուսն էլ հրաշալի մարդիկ էին, և դա հետագայում ապացուցվել է, երկուսն էլ այն ժամանակվա համար բավական հազվադեպ հիմնարար տեղեկություններով, մաթեմատիկոս և գրականագետ էին։ Ռախմանվը բարի, ազնիվ, ցինիկ երբեմն հագուստով, երբեմն արտահայտություններվ։ Ոչ ոք ով ճանաչել է նրան երբեք չի մոռանա։
Իրականացված գործառնությունների մանրամասները և արդյունքներն անհայտ են պատմաբանների համար, սակայն, Չույկևիչի և Ռախմանովի աշխատանքների բեղմնավոր լինելը փաստում է, 1811 թվականի սեպտեմբերին առաջինին՝ 28 տարեկան հասակում լեյտենանտի[5] , իսկ երկրորդին 1812 թվականին 33 տարեկան հասակում գնդապետի[2] կոչում ստանալը։ Այս պաշտոնով Պյոտր Ռախմանովը դիմավորեց 1812 թվականի Հայրենական պատերազմի սկիզբը։ Ֆրանսիայի բանակի ներխուժման երկրորդ շաբաթում, Կոչերգիշկի գյուղի մոտ վերջապահական մարտում Պյոտր Ռախմանովը վիրավորվել է, մանրագնդակի արկը պոկել է նրա աջ ձեռքի երկու մատները։ Տեղափոխվել է Վիդզի քաղաքի հիվանդանոց, որտեղ նրան այցելել է կայսր Ալեքսանդր I-ը։ Այս հանդիպումը նկարագրվում է հուշագիր, գեներալ-մայոր Իվան Ստեփանովիչ Ժիրկևիչիը[6]։ Այս ճակատամարտին մասնակցելու համար Ռախմանովը պարգևատրվել է Սբ. Վլադիմիրի 4 աստիճանի ժապաենով շքանշանով[7]։ Ռախմանովի 1812 թվականի երկրորդ կեսին տեղի ունեցած ռազմական գործողությունների մասնակցության մասին հավաստի տեղեկություններ չկան։ 1813 թվականի գարնան սկզբին գնդապետ Ռախմանովը Բարքլի դը Տոլիից Թորն ամրոցի պաշարման համար վեցերորդ կոալիցիաի դաշնակիցների ուղարկած 38 պաշարողական թնդանոթի տեղափոխման և պաշարման կազմակերպման հրաման է ստացել։ Հրետանին որոշիչ դեր է խաղացել ֆրանսիական կայսրության կողմից ամրոցի հանձնման ժամանակ։ Ռախմանովը այլ սպաների հետ միասին ներկայացվել է Սբ Գորգի շքանշանի 4-րդ աստիճանի։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Игошин К. Г., 2014, էջ 210
- ↑ 2,0 2,1 Игошин К. Г., 2014, էջ 216
- ↑ Лаврентьев А. В. Из истории России XVII - начала XX века: исследования и материалы. — Государственный исторический музей, 1995. — С. 86. — 164 с.
- ↑ Игошин К. Г., 2014, էջ 215
- ↑ Безотосный В. М. Вступительная статья: Аналитический проект военных действий в 1812 г. П. А. Чуйкевича // Российский Архив: История Отечества в свидетельствах и документах XVIII—XX вв.: Альманах. — М.: Студия ТРИТЭ: Рос. Архив, 1996. — [Т.] VII. — С. 41—43.
- ↑ Жиркевич И. С. Записки Ивана Степановича Жиркевича. 1789–1848. — Litres, 2017. — ISBN 9785457969421
- ↑ Поликарпов Н. П. (1913 Т. 4). «Боевой календарь-ежедневник Отечественной войны 1812 года» (ռուսերեն). Труды Московского отделения Императорского Русского военно-исторического общества. Վերցված է 2017 թ․ հունվարի 18-ին.
Գրականություն
խմբագրել- Իգոշին Կ. Գ. Կյանք և գնդապետ Պիտեր Ռախմանովի կյանքը // 1813-1814 թվականներին ռուսական բանակի ազատագրական քարոզչություն։ Ռուսաստանի եւ Եվրոպայի պատմության մեջ. միջազգային գիտաժողովի նյութերը (Մոսկվա, մարտի 25-26, 2014): - Մ.: Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ռուսական պատմության ինստիտուտի ԱՀ, 2014 թ. - Պ. 209-220: