Պյոտր Կուրիշկո
Պյոտր Վասիլևիչ Կուրիշկո (ռուս.՝ Пётр Васильевич Куришко, 1894 - 1921, Սիղնաղ, Սիղնաղի գավառ, Ռուսական կայսրություն), Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի մասնակից, հեծյալ դիվիզիայի հրամանատար, խորհրդային իշխանության հաստատման աջակից։
Պյոտր Կուրիշկո | |
---|---|
1894 - 1921 | |
Մահվան վայր | Սիղնաղ, Սիղնաղի գավառ, Ռուսական կայսրություն |
Մարտեր/ պատերազմներ | Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ |
Պարգևներ |
Մասնակցել է Ցարիցինի պաշտպանությանը (որպես հեծյալ բրիգադի հրամանատար), կռվել Անտոն Դենիկինի ուժերի դեմ։
Ռուսական 11-րդ կարմիր բանակի կազմում մասնակցել է Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի ռազմակալմանը և խորհրդային իշխանության հաստատմանը, Զանգեզուրի գավառում որպես հարվածային խմբի հրամանատար կռվել է հայկական ազգային ուժերի դեմ։
Սպանվել է Սիղնաղում։ Պարգևատրվել է Կարմիր դրոշի երկու շքանշանով (մեկը՝ հետմահու)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 30)։ |