Պյոտր Կիրիլլով
Պյոտր Սեմյոնովիչ Կիրիլով (էրզ.՝ Пётр Семёнович Кириллов, Պյոտր Էրկե, հունիսի 26, 1910, Մալիյ Տոլկայ, Սամարայի նահանգ, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 24, 1955, Մոսկվա, ԽՍՀՄ), էրզիացի գրող: Հայրենական մեծ պատերազմի մասնակից:
Պյոտր Կիրիլլով | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 26, 1910 |
Ծննդավայր | Մալիյ Տոլկայ, Սամարայի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | նոյեմբերի 24, 1955 (45 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | գրող և լրագրող |
Լեզու | էրզյաներեն |
Քաղաքացիություն | ![]() |
Պարգևներ | Կարմիր Աստղի շքանշան և Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան |
ԿենսագրությունԽմբագրել
Պյոտր Կիրիլովը ծնվել է 1909 թվականին Մալիյ Տոլկայ գյուղում (այժմ՝ Սամարայի մարզի Պոխվիստնևսկի շրջան)[1]: 1931-1933 թվականներին սովորել է Մոսկվայի խմբագրության և հրատարակչության ինստիտուտում: Մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմին: Կիրիլովի առաջին ստեղծագործությունները տպագրվել են 1929 թվականին: 1930-ական թվականներին նրա կողմից գրվեցին «Առավոտը Սուրայի վրա» («Валске Сура лангсо») պատմական պոեմը, «Առանց սահմանաշերտի» («Межавтомо») և «Դժվարին ճանապարհով» բանաստեղծությունների ժողովածուները, «Սպասսկի տաճարում» («Спасской монастырьсе») և «Առաջին դասը» («Васенце урок») վիպակները: Նրա «Լիտովա» (1940) պատմական դրաման հիմք հանդիսացավ մորդովական թատերական արվեստում առաջին երաժշտական դրամայի լիբրետտոյի համար: Հետպատերազմյան տարիներին Կիրիլովի կողմից գրվեցին «Պատերազմի ճանապարհներով» («Войнань киява») ժողովածուն և «Լույս հեռավոր անկյունում» («Валдо васоло угол велькссэ»), «Ուսուցչուհին» պիեսները[2][3]:
ՊարգևներԽմբագրել
- Կարմիր աստղի շքանշան
- Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Краткая литературная энциклопедия
- ↑ «Մորդովական գրականության գրադարան, Պյոտր Կիրիլլով»։ www.lib.e-mordovia.ru։ Վերցված է 2019-04-24
- ↑ «Новости. ПО СОВЕТУ М. ГОРЬКОГО»։ www.mrkm.ru։ Վերցված է 2019-04-24
ԱղբյուրներԽմբագրել
- Кириллов Петр Семенович - статья из Большой советской энциклопедии.