Պյոտր Գրիվին
Պյոտր Պետրովիչ Գրիվին (Պետերիս Գրիվինշ) (ռուս.՝ Пётр Петро́вич Гри́вин (Петерис Гривиньш), լատիշ․՝ Grīviņš Pēteris Pētera dēls, 16 (28) ապրիլի, 1875, Բուշգոֆի վոլոստ, Կուրլյանդիա նահանգ[Ն. 1] – 20 նոյեմբերի, 1919, Ուստ Տարկա, Կաինսկի գավառ, Տոմսկի նահանգ[Ն. 2]), լատվիական ծագմամբ ռուսական ռազմական գործիչ, սպիտակ շարժման գեներալ-մայոր (31 հունվարի, 1919)։
Պյոտր Գրիվին | |
---|---|
լատիշ․՝ Grīviņš Pēteris Pētera dēls ռուս.՝ Пётр Гри́вин | |
ապրիլի 28, 1875 - նոյեմբերի 20, 1919 (44 տարեկան) | |
Ծննդավայր | Կուրլանդիական գուբերնիա, Ռուսական կայսրություն |
Մահվան վայր | Ուստ-Տարկա (գյուղ, Ուստ-Տարկսկի շրջան), West Siberian Krai, ՌԽՖՍՀ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Զորատեսակ | հետևազոր |
Ծառայության տարիներ | 1896-1919 |
Կոչում | գեներալ-մայոր (Սպիտակ շարժում) |
Մարտեր/ պատերազմներ | Առաջին համաշխարհային պատերազմ |
Կրթություն | Vilnius Military School? |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1875 թվականի ապրիլի 16-ին (ապրիլի 28) Կուրլյանդիա նահանգում, լատիշ գյուղացու ընտանիքում։ Ավարտել է Վիլնայի հետևակային յունկերական ուսումնարանը[1] (1899 թվականին՝ Վենդենի 178-րդ հետևակային գնդի 2-րդ կարգի փոխ-վառատար)։ 1899 թվականին վերջին դարձել է փոխ-վառատար նույն գնդում։ 1909 թվականի հունվարի 1-ին՝ 28-րդ արևելասիբիրյան հրաձգային գնդի շտաբս-կապիտան Իրկուտսկում։
Պյոտր Գրիվինը մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին. նա եղել է հրետանու սպա կազակների զորքում։ Ունեցել է փոխգնդապետի կոչում։
Մասնակցել է սպիտակ շարժմանը։ 1918 թվականի հունիսին հակաբոլշևիկյան ուժերի կողմից Իրկուտսկի գրավումից հետո ընդգրկվել է Իրկուտսկի դրուժինայի կազմում, որի հետ մեկնել է ռազմաճակատ և ակտիվ մասնակցություն ունեցել Շուրջբայկալյան երկաթուղու համար մղված պայքարին, կարմիրների ջախջախմանը Տանխոյի ու Պոսոլսկոեի մոտ և նրանց հետապնդմանը մինչև ատաման Գրիգորի Սեմյոնովի ջոկատին միանալը։ 1918 թվականի ամռանը եղել է 1-ին Սիբիրյան դիվիզիայի պետ, 1918 թվականի հուլիսի 1-ին մասնակցել է Իրկուտսկ քաղաքի գրավմանը։ 1918 թվականի հուլիսի 27-ից եղել է Սիբիրի ժամանակավոր կառավարության զորքերի Իրկուտսկի 3-րդ հրաձգային դիվիզիայի պետ։ 1918 թվականի օգոստոսին ստացել է գնդապետի կոչում։
1918 թվականի հոկտեմբերի 3-ից եղել է Կրասնոուֆիմսկի խմբի հրամանատար։ 1919 թվականի հունվարի 31-ին ստացել է գեներալ-մայորի կոչում։ 1919 թվականի ապրիլի 3-ից մինչև հուլիսի 20-ը եղել է Սիբիրի 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, իսկ հուլիսի 20-ից մինչև նոյեմբերի 22-ը՝ 1-ին բանակի զորքերի Հյուսիսային խմբի հրամանատար։ Սիբիրի բանակի 1919 թվականի ապրիլի 28-ի № 249 հրամանով (և Սիբիրում Ֆրանսիայի ռազմական առաքելության հրամանի երկրորդ կետով) պարգևատրվել է ֆրանսիական Ռազմական խաչով (Croix de Guerre) ոսկե աստղով։
Օմսկ քաղաքը թողնելուց հետո Պյոտր Գրիվինը, ում հրամայված էր առանց պատշաճ դիմադրություն ցույց տալու չհեռանալ դեպի արևելք, հրաման է տվել քաշվել դեպի Կաինսկ քաղաքը։ Արդյունքում Հյուսիսային խմբի զորախմբերը հեռացել են ռազմաճակատից։ 3-րդ բանակի հրամանատար գեներալ Սերգեյ Նիկոլաևիչ Վոյցեխովսկուն Գրիվին ասել է, թե Հյուսիսային խումբն այնքան թույլ է, որ ինքը որոշել է հեռացնել այն դեպի Սիբիրի խորքը և իր որոշումը չի փոխի։ Հրամանատարությունը հանձնելու պահանջը Գրիվինը կտրականապես մերժել է։ Գեներալ Սերգեյ Վոյցեխովսկին անձամբ գնդակահարել է գեներալ Պյոտր Գրվինին՝ «որպես ռազմական հրամանը չկատարողի ու զինվորական կարգապահության հիմունքները խախտողի»[2]։
Նշումներ
խմբագրել- ↑ Ներկայում՝ Եկաբպիլսի երկրամաս, Լատվիա։
- ↑ Ներկայում՝ Ուստ Տարկայի շրջան, Նովոսիբիրսկի մարզ, Ռուսաստան։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ О путанице у В. В. Клавинга и А. В. Квакина в отношении персоналии П. П. Гривина.
- ↑ Волков Е.В., Егоров Н.Д., Купцов И.В. Белые генералы Восточного фронта Гражданской войны: Биографический справочник. – М.: Русский путь, 2003. – 240 с. ISBN 5-85887-169-0, стр. 82
Գրականություն
խմբագրել- Антонов А. Н. ХХХV. Виленское пехотное юнкерское училище. Краткий исторический очерк. — Вильна, 1900. — С. сп.111.
- Вырыпаев В. О. Каппелевцы // Каппель и каппелевцы. — М.: НП «Посев», 2002. — ISBN 5-85824-142-5
- Общий список офицерским чинам русской императорской армии: Составлен по 1-е янв. 1909. — С. 397.
- Решетников Д. И. Красноуфимский стрелковый артиллерийский дивизион во время сибирского ледяного похода // Вестник Общества русских ветеранов Великой войны (Сан-Франциско). — 1985. — № 252(Май).
- Vārpa I. Latviešu karavīrs zem Krievijas impērijas, Padomju Krievijas un PSRS karogiem: latviešu strēlnieki triju vēstures laikmetu griežos. — Rīga: Nordik, 2006. — P. 453. — ISBN 9984792110