Պյոտր Արապով
Պյոտր Արապով (ռուս.՝ Пётр Ива́нович Ара́пов, փետրվարի 12 (24), 1871 - հունվարի 21, 1930, Գատչինա, Լենինգրադի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս գեներալ, Առաջին համաշխարհային պատերազմի հերոս։
Պյոտր Արապով | |
---|---|
փետրվարի 12 (24), 1871 - հունվարի 21, 1930 (58 տարեկան) | |
Մահվան վայր | Գատչինա, Լենինգրադի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | New cemetery |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կոչում | գեներալ-լեյտենանտ |
Մարտեր/ պատերազմներ | Առաջին համաշխարհային պատերազմ |
Կրթություն | Պաժերի կորպուս |
Պարգևներ |
Կենսագրություն խմբագրել
Ուղղափառ ազնվականներից է։ Գեներալ-լեյտենանտ Իվան Անդրեևիչ Արապովի (1844-1913) և Ալեքսանդրա Պետրովնա Լանսկոյի (1845-1919) որդին է։ Ավարտել է Պաժերի կորպուսը (1890) 1-ին կարգով և ծառայության անցել Կավալերգրադյան գնդում, որպես կորնետ։
Կոչումները`
- պորուչիկ (1894)
- շտաբս-ռոտմիստր (1900)
- ռոտմիստր (1902)
- գնդապետ (1906)
- ֆլիգել-համհարզ (1908)
- գեներալ-մայոր (գերազանցության համար, 1912) գրանցվելով Շքախմբում
- գեներալ-լեյտենանտ (գերազանցության համար, 1917)
Ղեկավարել է՝ Կավալերգրադյան գնդի հեծելավաշտը, 2-րդ լեյբ-դրագունական Պսկովյան գունդը (1910-1912), լեյբ –գվարդիայի Կիրասիրի Նորին Գերազանցության գունդը (1912-1914 թթ.):
1914 թվականի օգոստոսին ղեկավարել է իր գունդն Արևելյան Պրուսիայի արշավանքի ժամանակ։ Այնուհետև եղել է 2-րդ գվարդիական հեծելազորային դիվիզիայի 2-րդ բրիգադի (1914-1915), 1-ին գվարդիական հեծելազորային դիվիզիայի 2-րդ (1915) և 1-ին (1915-1916) բրիգադների հրամանատարը։ 1916 թվականի հունիսից եղել է 3-րդ գվարդիական հեծելազորային դիվիզիայի հրամանատարը։ Պարգևատրվել է Գեորգիևյան զենքով։ 1918 թվականի սեպտեմբերին, Կարմիր տեռորի ժամանակ պատանդ է վերցվել, այնուհետև բաց թողնվել։ Եղել է վտարանդիության մեջ , հետագայում վերադարձել է ԽՍՀՄ[1]։
Մահացել է 1930 թվականին Գատչինում, թաղված է տեղի Նոր գերեզմանատանը[2]։
Պարգևներ խմբագրել
- Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշան (1903)
- Սուրբ Աննայի 3-րդ աստիճանի շքանշան (1905)
- Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշան (1908)
- Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան (1911)
- Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշան (1913) սրերով (1915)
- Գեորգիևյան զենք (05.05.1915)
Ընտանիք խմբագրել
Պյոտր Արապովը ամուսնացել է ծնունդով բարոնուհի Ալեքսանդրա Անդրեևնա Մայդելի (1880-1944) հետ։ Նրանց երեխաներն են`
- Մարիա (1900-1985)
- Իվան (1906-1941)
- Ալեքսանդրա (1911-1919)
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Русская армия в Великой войне: Картотека проекта: Арапов Петр Иванович». www.grwar.ru. Վերցված է 2017 թ․ հունիսի 5-ին.
- ↑ Новое кладбище. Список захоронений (А-Г)
Աղբյուրներ խմբագրել
- Волков С.В. Офицеры российской гвардии: Опыт мартиролога М.: Русский путь, 2002. С. 43.
- Волков, С.В. Генералитет Российской империи: энциклопедический словарь генералов и адмиралов от Петра I до Николая II. - М.: Центрполиграф, 2009. - Т. I. А-К. - С. 70. - ISBN 978-5-9524-4166-8.
- Фрейман О. Р. Пажи за 183 года (1711-1984). Биографии бывших пажей с портретами. Фридрихсгамн, 1894. С. 735
Արտաքին հղումներ խմբագրել
- Арапов Петр Иванович Արխիվացված 2016-09-03 Wayback Machine