Պլագիարիուս (Plagiarius) կամ Ոսկե քթով սև թզուկ նվաստացուցիչ, ամենամյա մրցանակ դիզայնի լավագույն գրագողության համար, իր տեսակում «գրագողության Օսկար»։ Հիմնել է գերմանացի դիզայներ Ռիդո Բուսսեն 1978 թվականին։

Պատմություն խմբագրել

Արտադրության զարգացման ներկա տեմպերը խթան են հանդիսացել արտադրական գրագողությանը։ Ֆրանկֆուրտյան տոնավաճառում գերմանացի դիզայներ պրոֆեսոր Ռիդո Բուսսեն հայտնաբերել է իր Զյոնե (գերմ.՝ Soehnle) ընկերության համար ստեղծած խոհանոցային կշեռքի Հոնկոնգում արտադրված լիակատար նմանությամբ տարբերակը, որի արժեքը իրական կշեռքի ընդամենը 16%-ն էր կազմում։ Հաղթելով դատական գործընթացը` Բուսսեն հայտնաբերում է, որ այժմ ուրիշներն են գողացել կշեռքի դիզայնը։ Ազդվելով այս ամենից` նա որոշել է պայքարել ցանկացած գրագողության դեմ և սկսել է հավաքել նմանակություններ[1]։ 1977 թվականից Բուսսեի առաջարկով գրագողերին հանձնվում է Պլագիարիուս մրցանակը՝ Ոսկե քթով սև թզուկը[2]։

Պլագիարուս թանգարան խմբագրել

 
Պլագիարուս թանգարան

Պլագիարուսի մրցանակը տալուց հետո՝ 2007 թվականից սկսած, գրագողության արդյունքն ու բնօրինակը ցուցադրվում են թանգարանում։ Թանգարանը Գերմանիայի Զոլինգեն քաղաքում է, բացվել է 2007 թվականի մարտի 26-ին։ Քաղաքի ընտրությունը իզուր չէ, քանի որ տեղական արտադրության դանակները, մկրատները և այլ կտրող-ծակող գործիքները ամենաշատ կեղծված արտադրանքներից մեկն են աշխարհում[3]։ Պլագիարուսի թանգարանում։ Ցուցադրվում են ոչ միայն «մրցանակակիր» նմուշները։ Ցուցանմուշները սովորաբար ցուցադրվում են զույգ՝ ձախից բնօրինակը, աջից կեղծ տարբերակը[4]։ Ցուցանմուշների լայն տեսականի կա՝ 350 զույգ[5], սկսած կահույքից և վերջացրած մանկական խաղալիքներով[1][6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Александр Меламед. «Чёрный гном отправляется в Китай». Журнал: Тайны 20-го века. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 19-ին.(չաշխատող հղում)
  2. «Die Preisträger». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 19-ին.
  3. «Plagiarius или черный гном с золотым носом». livemaster.ru. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 20-ին.
  4. «plagiarius.de: Aktionstag geistiges Eigentum» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 20-ին.
  5. «Plagiarius: Counterfeiters profit at the cost of innovative companies». tabletopjournal.com. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 20-ին.
  6. Caroline Helmenstein: "Das Museum Plagiarius in Solingen" Արխիվացված 2009-06-08 Wayback Machine in: archimaera (Heft 2/2009).