Պիրիդոստիգմին

քիմիական միացություն

Պիրիդոստիգմին, կիառվում է միասթենիա գրավիս հիվանդության բուժման համար[1]։ Հակաապաբևեռացնող մկանապալարիչների (միոռելաքսանտ) ազդեցությունները դադարեցնելու նպատակով այն նաև կիրառվում է ատրոպինի հետ համակցված[2]։ Դեղամիջոցը ներքին ընդունման է, բայց հնարավոր է կիրառել նաև ներարկելով[2]։ Ազդեցությունը սկսում է կիրառելուց մոտավորապես 45 րոպե հետո և տևում է 6 ժամ[2]։

Պիրիդոստիգմին
Изображение химической структуры
Նույնացուցիչներ
CAS համար155-97-5
PubChem CID4991
DrugBank00545
CompTox Dashboard (EPA)

Հիմնական կողմնակի ազդեցություններն են սրտխառնողցը, լուծը, հաճախամիզությունը, և որովայնային ցավը[2]։ Այլ մի քանի կողմնակի ազդեցություններ են՝ ցածր զարկերակային ճնշումը, թուլությունը, և ալերգիկ ռեակցիաները[2]։ Հղիության ընթացքում նրա կիրառման անվտանգությունը դեռևս պարզ չէ[2]։ Պիրիդոստիգմինը ացետիլխոլինէսթերազ ֆերմենտի ինհիբիտոր (ներհակորդ, հակազդիչ) է և պատկանում է անուղղակի խոլինոմիմետիկների շարքին[2]։ Այն խաթարում է ացետիլխոլինէսթերազ (քայքայում է ացետիլխոլինին) ֆերմենտի աշխատանքը՝ ավելացնելով ացետիլխոլինի քանակությունը[2]։

Պիրիդոստիգմինը հայտնաբերվել է 1945 թվականին և անցել բժշկական կիրառման 1955 թվականին[3]։ Այն Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիմնական դեղերի ցանկում է, որոնք ամենաանվտանգ և արդյունավետն են մարդու օրգանիզմի համար[4]։ Պիրիդոստիգմինը արտոնագրված է որպես ջեներիկ դեղ[2]։ Զարգացող երկրներում արժեքը կազմում է ամսական 7.17–65.93 ԱՄՆ դոլար[5], իսկ ԱՄՆ-ում 25-50 ԱՄՆ դոլար։

Բժշկական կիրառություն խմբագրել

Պիրիդոստիգմինը օգտագործվում է միասթենիա գրավիս հիվանդության ժամանակ մկանների թուլությունը վերացնելու նպատակով կամ բնածին միասթենիկ համախտանիշով հիվանդների բուժման ընթացքում, նաև կիրառվում է կուրարենանման մկանապալարիչների թունավոր ազդեցությունների վերացման համար։ ԱՄՆ-ում պիրիդոստիգմին բրոմիդը թույլատրված է կիրառել ռազմական իրավիճակների ընթացքում՝ զոման քիմիական թունավոր նեյրոպարալիտիկ (նյարդալուծանքային) գազի կիրառման պայմաններում ապրելիության հավանականությունը մեծացնելու համար։ Կիրառվել է նաև Իրաքա-քուվեյթյան պատերազմում, որտեղ այն եղել է պատճառիչ գործոն Իրաքա-Քուվեյթյան պատերազմի համախտանիշի առաջացման համար[6]։

Պիրիդոստիգմինը որոշ դեքերում կիրառվում է օրթոստատիկ հիպոտենզիայի (թերճնշում) բուժման համար[7]։ Այն կարող է օգտակար լինել աքսոնալ պոլինեյրոպաթիայի ժամանակ կիրառելիս[8]։

Այն նաև նշանակվում է դիրքային հաճախասրտության համախտանիշի և Էհլերս-Դանլոսի համախտանիշի ժամանակ առաջացած բարդությունները կանխարգելելու նպատակով[8][9]։

Հակացուցումներ խմբագրել

Պիրիդոստիգմինի բրոմիդը հակացուցված է աղիների և միզուղիների անանցանելիության ժամանակ, իսկ բրոնխային ասթմայի ժամանակ պետք է կիրառել զգուշությամբ[10][11]։

Կողմնակի ազդեցություննէր խմբագրել

Հիմնական կողմնական ազդեցություններն են[10]՝

  • Քրտնարտադրություն
  • Լուծ (դիարեա)
  • Սրտխառնոց
  • Փսխում
  • Որովայնային ցավեր
  • Խթանված թքարտադրություն
  • Կատաղություն
  • Խթանված բրոնխային լորձարտադրություն
  • Բբի նեղացում (միոզ)
  • Անոթալայնացման պատճառով դեմքի կարմրություն
  • Էրեկտիլ խանգարումներ

Ազդեցության մեխանիզմ խմբագրել

Պիրիդոստիգմինը սինապտիկ ճեղքում ընկճում է ացետիլխոլինէսթերազ ֆերմենտի աշխատանքը, որով նվազում է ացետիլխոլինի հիդրոլիզը։ Այն չորրորդային ազոտ պարունակող կարբամատ է և դարձելիորեն ընկճում է ացետիլխոլինէսթերազ ֆերմենտի աշխատանքը, չի անցնում արյուն-ուղեղային պատնեշով և կարբամիլացնում է ծայրամասային արյան շրջանառության ամբողջ ացետիլխոլինէսթերազ ֆերմենտի 30%-ը։ Կարբամիլացված ֆերմենտը կարողանում է վերականգնվել ինքնուրույն հիդրոլիզի միջոցով, որից հետո ացետիլխոլինի մակարդակը վերականգնվում է։

Սինապսներով գործողության պոտենցիալը փոխանցվում է շարժիչ նյարդերին Ca2+ -ի ներհոսքի և ացետիլխոլինի ձերբազատման միջոցով։ Ացետիլխոլինը անցնում է սինապտիկ ճեղք և կապվում հետսինապսային թաղանթի վրա գտնվող ընկալիչների հետ առաջացնելով Naիոնների ներհոսք և ապաբևեռացում։ Ներհոսքի բավականաչափ քանակի դեպքում առաջանում է գործողության պոտենցիալը։ Ացետիլխոլինի ձերբազատումից հետո, որպեսզի կանխվի ընկալիչների մշտական դրդումը, ացետիլխոլինէսթերազ ֆերմենտը տեղակայվում է հետսինապսային թաղանթի վրա և հիդրոլիզի է ենթարկում ացետիլխոլինին այն ժամանակ, երբ այն ազատվում է ընկալիչից։

Անվանումներ խմբագրել

Պիրիդոստիգմինը հասանելի է մեստինոն (Valeant Pharmaceuticals), ռեգանոլ և գրավիտոր (SUN Pharma) անվանումներով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. WHO Model Formulary 2008 (PDF). World Health Organization. 2009. էջ 429. ISBN 9789241547659. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 «Neostigmine Bromide». The American Society of Health-System Pharmacists. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  3. Fischer, Janos; Ganellin, C. Robin (2006). Analogue-based Drug Discovery (անգլերեն). John Wiley & Sons. էջ 540. ISBN 9783527607495. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին.
  4. «WHO Model List of Essential Medicines (19th List)» (PDF). World Health Organization. 2015 թ․ ապրիլ. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  5. Hamilton, Richart (2015). Tarascon Pocket Pharmacopoeia 2015 Deluxe Lab-Coat Edition. Jones & Bartlett Learning. էջ 339. ISBN 9781284057560.
  6. Golomb BA (March 2008). «Acetylcholinesterase inhibitors and Gulf War illnesses». Proceedings of the National Academy of Sciences of the United States of America. 105 (11): 4295–300. Bibcode:2008PNAS..105.4295G. doi:10.1073/pnas.0711986105. JSTOR 25461411. PMC 2393741. PMID 18332428. {{cite journal}}: |archive-date= requires |archive-url= (օգնություն); |archive-url= requires |url= (օգնություն); Unknown parameter |laysource= ignored (օգնություն)CS1 սպաս․ url-status (link)
  7. Gales BJ, Gales MA (2007). «Pyridostigmine in the treatment of orthostatic intolerance». Annals of Pharmacotherapy. 41 (2): 314–8. doi:10.1345/aph.1H458. PMID 17284509.
  8. 8,0 8,1 Gales BJ, Gales MA (February 2007). «Pyridostigmine in the treatment of orthostatic intolerance». The Annals of Pharmacotherapy. 41 (2): 314–8. doi:10.1345/aph.1H458. PMID 17284509.
  9. Kanjwal K, Karabin B, Sheikh M, և այլք: (June 2011). «Pyridostigmine in the treatment of postural orthostatic tachycardia: a single-center experience». Pacing and Clinical Electrophysiology. 34 (6): 750–5. doi:10.1111/j.1540-8159.2011.03047.x. PMID 21410722.
  10. 10,0 10,1 Mestinon | Home Արխիվացված 2008-05-13 Wayback Machine
  11. Mestinon Official FDA information, side effects and uses Արխիվացված 2008-05-24 Wayback Machine