Զոման
քիմիական միացություն
Զոման, նյարդալուծանքային թունավոր նյութ, մեթիլֆոսֆոնաթթվի պինակոլինային էսթեր։ Անգույն, քիչ ցնդող հեղուկ է, եռման ջերմաստիճանը՝ 42 °C (0,2 մմ սնդ․ սյուն), խտությունը՝ 1040 կգ/մ³։ Զոման սահմանափակ է լուծվում ջրում, օրգանական լուծիչներում՝ անսահմանափակ։ Հիդրոլիզվում է ջրով (շատ դանդաղ), թթուների, հիմքերի և ամինների ջրային լուծույթներով (զգալիորեն արագ)՝ առաջացնելով ոչ թունավոր նյութեր։ Մաշկի վրա ընկնելիս առաջացնում է ընդհանուր թունավորում։ Մահացու քանակությունը օդում՝ 0,02 մգհ ազդեցության մեկ րոպեի ընթացքում։ Պաշտպանվում են հակագազով և պաշտպանական հագուստով։
Զոման | |
---|---|
Քիմիական բանաձև | C₇H₁₆FO₂ |
Մոլային զանգված | 3,0E−25 կիլոգրամ[1] գ/մոլ |
Խտություն | 1,0131 գ/սմ³ գ/սմ³ |
Հալման ջերմաստիճան | −80 °C °C |
Եռման ջերմաստիճան | մոտ 190 °C °C |
Քիմիական հատկություններ | |
Դասակարգում | |
CAS համար | 96-64-0 |
PubChem | 7305 |
SMILES | CC(C(C)(C)C)OP(=O)(C)F |
ChEBI | 7032 |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Ծանոթագրություններ
խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 701)։ |