Պիոս I (Հռոմի պապ)
Պիոս I (լատ.՝ Pius I, ոչ ուշ քան 140, Ակվիլեյա - 150-ականներ, Հռոմ, Հռոմեական կայսրություն), Հռոմի պապ 140-154 թվականներին[1] ըստ Annuario Pontificio գրքի։ Նրա պապությունը թվագրվում է նաև 142 կամ 146-157 կամ 161 թվականներին[2]
Պիոս I լատ.՝ Pius | |
![]() | |
Մասնագիտություն | կաթոլիկ քահանա |
---|---|
Ծնունդ | ոչ ուշ քան 140 Ակվիլեյա |
Մահ | 150-ականներ Հռոմ, Հռոմեական կայսրություն |
Թաղված է | Հռոմի Սուրբ Պետրոս տաճար |
Վաղ տարիներԽմբագրել
Համարվում է, որ Պիոսը ծնվել է հյուսիսային Իտալիայի Աքվիլեա քաղաքում, 1-ին դարում[3]։ Նրա հայրը՝ Ռուֆինուսը իտալացի է եղել[4], որն ըստ «Liber Pontificalis» գրքի նաև եղել է բնիկ աքվիլեացի[5]։
Ըստ 2-րդ դարի «Մուրատորյան Կանոնի»[6] և «Catalogus Liberianus» մանրանկարների[7] նա եղել է Հերմասի եղբայրը։ Հերմասը համարվում է «Հովիվը» երկի հեղինակը։
Վերջինս իրեն համարում էր նախկին ստրուկ։ Սա եզրահանգում է նրան, որ Հերմասն ու Պիոսը եղել են ազատ արձակված ստրուկներ։ Այնուամենայնիվ այն, որ Հերմասը իրեն ստրուկ էր անվանում, կարող էր նաև նշանակել, որ նա պատկանում էր ցածր պլեբեյական տոհմին[8]։
ՀայրապետությունԽմբագրել
Ըստ կաթոլիկյան ավանդույթի սուրբ Պիոս I Պապը ղեկավարել է եկեղեցին 2-րդ դարի կեսին Անտոնինոս Պիոս և Մարկոս Ավրելիոս կայսրերի կառավարման ժամանակ[9]։ Նա համարվում է Պետրոս առաքյալի 9-րդ հետնորդը[1]։ Նա հրամանագրել է, որ Զատիկը պետք է պահվի միայն կիրակի օրը։ Չնայած նրան, որ պատվիրանը հրապարակվել է Liber Pontificalis գրքում[10], սակայն մինչև 6-րդ դարը այդ պատվիրանը մնացել է անկատար։ Նաև համարվում է, որ Պիոս I կառուցել է Հռոմի ամենահին եկեղեցիներից մեկը՝ Սանտա Պուդենցիանան։
Հուստինոս Փիլիսոփա նահատակը քրիստոնեական վարդապետություն էր սովորեցնում Հռոմում տեսականորեն Պիոս I հայրապետության ընթացքում, սակայն նրա նահատակությունը ցույց է տալիս, որ այդ ժամանակ Հռոմի Պապ չի եղել։ Հերետիկոսներ Վալենտինուսը, Կերդոնն ու Մարկիոնը այդ ժամանակահատվածում այցելել են Հռոմ։ Կաթոլիկ ջատագովները տեսնում են սա որպես Հռոմեական Աթոռի գերակայության փաստարկ 2-րդ դարի ընթացքում[10] Պիոս I հակադրվելով Վալենտինյաններին և գնոստիկներին, նրանց արտաքսում է[11]։
Կա որոշակի ենթադրություն, որ նա եղել է Հռոմի նահատակներից։ Ենթադրություն, որը հանդիպում է «Breviarium Romanum» գրքի վաղ հրատարակություններում։ Գլխավոր հռոմեական օրացույցի 1969 թվականի ուսումնասիրությունները վկայում են, որ հիմքեր չկան ենթադրելու, որ նա եղել է նահատակ[12], և ըստ այդմ «Martyrologium Romanum» գրքում Պիոս I ներառված չէ[13]։
ՀիշատակությունԽմբագրել
Պիոս I օրը նշվում է հուլիսի 11-ին։ Քրիստոնեական օրացույցով այն նշվում է որպես նահատակի հիշատակության օր։ 1955 և 1960 թվականների գլխավոր հռոմեական օրացույցով տոնի խորհուրդը դարձել է «Հիշատակության օր»։ Չնայած նրան, որ այն այլեւս նշված չէ գլխավոր հռոմեական օրացույցի մեջ, Սուրբ Պիոսի օրը նշվում է ամենուր որպես հիշատակության տոն, քան դեռ որևէ այլ տոն չի նշանակվել այդ օրը[14]։
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 "CATHOLIC ENCYCLOPEDIA: Pope St. Pius I". newadvent.org. Վերցված է 2015-07-25.
- ↑ "Annuario Pontificio" (Libreria Editrice Vaticana, 2012 ISBN 978-88-209-8722-0), P. 8*
- ↑ "Lives of the Saints, For Every Day of the Year," edited by Rev. Hugo Hoever, S.O.Cist., Ph.D., New York: Catholic Book Publishing Co., 1955, p. 263 Jump up ^
- ↑ Platina, Anthony F. D'Elia (2008).Lives of the Popes: Antiquity, Volume 1. Harvard University Press. ISBN 0674028198.
- ↑ Ed. Duchesne, I, 132.
- ↑ Ed. Preuschen, "Analecta, 1," Tubingen, 1910.
- ↑ Ed. Duchesne, "Liber Pontificalis, I, 5."
- ↑ Catholic University of America (1967). New Catholic Encyclopedia, Volume 11. New York : McGraw-Hill. p. 393.
- ↑ "Lives of the Saints, For Every Day of the Year," p.263
- ↑ 10,0 10,1 "Lives of the Saints, For Every Day of the Year," p. 263
- ↑ "Dictionary of Saints" (First Image Books Edition, April 2005 ISBN 0-385-51520-0), p. 505
- ↑ Calendarium Romanum" (Libreria Editrice Vaticana, 1969), p. 129
- ↑ "Martyrologium Romanum" (Libreria Editrice Vaticana, 2001 ISBN 88-209-7210-7)
- ↑ General Instruction of the Roman Missal, 355 c
ԱղբյուրներԽմբագրել
- This article incorporates text from a publication now in the public domain: Herbermann, Charles, ed. (1913). "Pope St. Pius I". Catholic Encyclopedia. New York: Robert Appleton.
- "Lives of the Saints, For Every Day of the Year," edited by Rev. Hugo Hoever, S.O.Cist., Ph.D., New York: Catholic Book Publishing Co., 1955, pp 511
Նախորդող Հյուգենոս |
Հռոմի պապ Պիոս I 140 - 154 |
Հաջորդող Անիկետոս |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Պիոս I (Հռոմի պապ) կատեգորիայում։ |