Պիլիգրիմ (թատրոն)

թատրոն

Պիլիգրիմ (ռուս.՝ Пилигрим), տիկնիկային թատրոն Տոլյատիում։ Հիմնադիրը Կույբիշևսկի տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսոր, Ռուսաստանի վաստակավոր արտիստ Ռոման Ռենցն է։

Պիլիգրիմ
Տեսակտիկնիկային թատրոն և տիկնիկային թատրոն
Երկիր Ռուսաստան
Գտնվելու վայրըՏոլյատի
Հիմնադրման ամսաթիվհոկտեմբեր 1973
Կայքtlteatrkukol.ru(ռուս.)
 Piligrim theater Վիքիպահեստում

Պատմություն

խմբագրել

Պրոֆեսիոնալ տիկնիկային թատրոնը ստեղծվել է Տոլյատիում, 1973 թվականին։ Նախաձեռնողը Կույբիշևսկի տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսոր, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ռոման Ռենցն էր։ Ռոման Ռենցը Օմսկից, Օրենբուրգից, Կույբիշևից և Սարատովից հրավիրել էր դերասաններ և մասնագետներ։ 1973 թվականի հոկտեմբերի 25-ին տեղի ունեցավ թատրոնի առաջնախաղը` ռեժիսոր-տիկնիկավար Սավելի Ուրալովի «Դու ինձ համար» ներկայացմամբ (ըստ Հենրիխ Սապգիրի պիեսի)։ Թատրոնի առաջնախաղից միայն 10 տարի անց է թատրոնն ունեցել սեփական շենքը։ Այդ տարիներին ներկայացումները բեմադրվում էին դպրոցներում, մանկապարտեզներում, մշակույթի տներում։ Միայն 1983 թվականին թատրոնն ունեցավ սեփական տարածք, որտեղ սկզբում եղել է մշակույթի տուն։ Թատրոնն այդ վայրում է գտնվում մինչև օրս։ Այդ շինությունը ստեղծվել է Սերգեյ Օբրազցովի միջնորդության շնորհիվ, որը լավ ծանոթ էր «Պիլիգրիմ» թատերախմբի այդ ժամանակվա շատ անդամների հետ։ 1984 թվականին նա այցելել է թատրոն և այնտեղ անցկացրել ստեղծագործական հանդիպումներ։ Թատրոնի առաջին գեղարվեստական ղեկավարն էր Սավելի Ռոմանովիչ Ուրալովը, ով այդ տարիներին սովորել է Սերգեյ Օբրազցովի մոտ։ Իր ներկայացումներից երկուսը մինչև օրս էլ Պիլիգրիմի բեմ են բարձրացվում։ Ուրալովի հեռանալուց հետո թատրոնի հաջորդ գեղարվեստական ղեկավարն է դարձել Ալեքսանդր Ռազենգարտենը (1980 թվական)։ Նրա ժամանակ թատրոնը շրջագայել է ՌԴ-ի տարբեր քաղաքներով։ Նրա «Այդ ո՞ւր, ձիուկ» ներկայացումը ներկայացվել է բուլղարական դրամայի փառատոնին։ 1988 թվականին մանկական թատրոնների 70-ամյակին նվիրված ռուսական փառատոնին Պիլիգրիմը «Աղվեսը, նապաստակը և աքլորը» ներկայացումով եղել է Ռուսաստանի 12 լավագույն թատրոններում։ Միայն Ռազենգարդենում ներկայացվել է 15 ներկայացում։ 1991 թվականին թատրոնը քաղաքի ղեկավարության հետ անցավ պայմանագրային հարաբերությունների և ստացավ քաղաքային թատրոնի կարգավիճակ։ Այսօր թատրոնի գլխավոր ռեժիսորը Յանինա Դրեյլիխն է։ Թատրոնի երկու դերասանուհիներ ունեն Ռուսաստանի վաստակավոր արիտիստների կոչումներ։

Գործունեություն

խմբագրել

30 տարիների ընթացքում թատրոնն ունեցել է շուրջ 90 ներկայացում, շրջագայել է Ռուսաստանի շատ քաղաքներով։ Թատրոնի ներկայիս խաղացանկում կա տարբեր նախասիրությունների 16 ներկայացում։ Ամեն օր թատրոնում բեմադրվում է ներկայացում` հաշվի չառնելով դեկորացիաների և տիկնիկների պատրաստման դժվարությունները։ Հիմնական բեմում հանգստյան օրերին ներկայացվում է երկու ներկայացում։ Ավտոզավոդսկի և Կոմսոսմոլսկի շրջանների քաղաքներում պարբերաբար անց են կացվում արտագնա ներկայացումներ։ 2007 թվականի ամռան սկզբին Պիլիգրիմում կայացավ Պովոլոժյայի տիկնիկային թատրոնի առաջին փառատոնը, որտեղ ներկայացել են Կազանի, Ուֆայի, Նաբերեժնի Չելնովի, Կիրովի, Ուլյանովսկի, Սամարայի, Պենզայի, Իոշկար-Օլիի և Սարանսկայի թատրոնները[1]։

Թատրոնի շենք վերանորոգվել է 2007 թվականին[2]։ Այն ունի քաղաքի պատմության և ճարտարապետության հուշարձանի կարգավիճակ։ Նախատեսված էր, որ 2008 թվականին կմշակվեր և 2009 թվականին կիրականանար շենքի լրացուցիչ մասի շինարարությունը, որով թատրոնի տարածքը տեսականորեն կընդլայնվեր[3]։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիլիգրիմ (թատրոն)» հոդվածին։