Պիետրո Ալդի
Պիետրո Ալդի (իտալ.՝ Pietro Aldi, հուլիսի 26, 1852, Մանչիանո, Գրոսետո, Տոսկանա, Իտալիա - մայիսի 18, 1888[1][2], Մանչիանո, Գրոսետո, Տոսկանա, Իտալիա), 19-րդ դարի երկրորդ կեսի իտալացի նկարիչ։
Պիետրո Ալդի | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 26, 1852 |
Ծննդավայր | Մանչիանո, Գրոսետո, Տոսկանա, Իտալիա |
Վախճանվել է | մայիսի 18, 1888[1][2] (35 տարեկան) |
Մահվան վայր | Մանչիանո, Գրոսետո, Տոսկանա, Իտալիա |
Քաղաքացիություն | Իտալիայի թագավորություն |
Մասնագիտություն | նկարիչ |
Ոճ | ակադեմիզմ |
Pietro Aldi Վիքիպահեստում |
Կյանք և ստեղծագործություն խմբագրել
Ծնվել է Օլինտո Ալդիի և Թերեզա Լեոնի ընտանիքում։ 11 տարեկանից սկսել է հաճախել Մոնթեֆիլի կաթոլիկ սեմինար, որը պատրաստում էր հոգևորականներ։ 1864 թվականին ընդունվել է Գեղեցիկ արվեստների ակադեմիա Սիենայում, որտեղ նա 1870 թվականից եղել է Լուիջի Մուսինիի աշակերտը։ 1874 թվականին երիտասարդ նկարիչը իր կտավներից մեկի համար կրթաթոշակ է ստացել, ինչը նրան հնարավորություն է տվել ապրել և սովորել Հռոմում և Վենետիկում։ 1878 թվականին Հռոմում Պիետրո Ալդին համբավ է ձեռք բերել իր «Բուոզո դա Դուէրա» նկարի շնորհիվ, որը ցուցադրվել է Ժողովրդական հրապարակում։ 1883 թվականին քննադատների և այցելուների մոտ մեծ հաջողություն է ունեցել «Սիենայի ազատության վերջին օրերը» կտավը, որը ցուցադրվել է Կապիտոլյումի թանգարանում։ Պիետրո Ալդիի հաջորդ մեծ աշխատանքը եղել են նրա կողմից նկարված երեք որմնանկարները Սիենայի հանրապետության հրապարակում, 1887 թվականին։ 1889 թվականին Փարիզում անցկացվող Համաշխարհային ցուցահանդեսի համար նկարիչը պատրաստել է «Ներոնը նայում է այրվող Հռոմին» նկարը, բայց նկարիչը մահացել է 1888 թվականի մայիսին` թոքերի բորբոքումից` մինչև ցուցահանդեսի բացումը։
Պատկերասրահ խմբագրել
-
Վիկտոր Էմանուել Երկրորդ արքայի և Ջուզեպ Գարիբալդիի հանդիպումը Տեանոյում (1886 թվական)
-
Նկարիչը և նրա բնորդը (1879 թվական)
-
Սուրբ Բերնարդինոյի պատկերը նկարակալի ստորին ձախ անկյունում (1872 թվական)
-
Թագավոր Վիկտոր Էմանուել երկրորդը և կարդինալ Ռոսորեն 1869 թվականին (1887 թվական)
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 Pietro Aldi — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
Գրականոթյուն խմբագրել
- Pietro Bargellini, Alfio Cavoli, Bruno Santi, Lilio Niccolai: Pietro Aldi. Amministrazione provinciale di Grosseto, Roccastrada 1981:
- Piero Torriti: Tutta Siena. Contrada per Contrada. Edizioni Bonechi, Florenz 2004, ISBN 88-7204-456-1:
- Pietro Aldi. в: Allgemeines Künstlerlexikon. Die Bildenden Künstler aller Zeiten und Völker (AKL). Band 2, Seemann, Leipzig 1986, ISBN 3-363-00115-0, S. 194 f:
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիետրո Ալդի» հոդվածին։ |