Պիեռ Բենուա

ֆրանսիացի գրող

Պիեռ Բենուա (ֆր.՝ Pierre Benoit, հուլիսի 16, 1886(1886-07-16)[1][2][3][…], Ալբի[4][5] - մարտի 3, 1962(1962-03-03)[1][2][3][…], Սիբուր, Ատլանտյան Պիրենեյներ, Ֆրանսիա[6]), ֆրանսիացի գրող, Ֆրանսիական ակադեմիայի անդամ (1931)։ Առաջին գործը միստիցիզմով տոգորված «Դիադումեն» (1914) բանաստեղծությունների ժողովածուն է։ Հետագայում ճանաչվել է տարաշխարհիկ, արկածային վեպերով, ուր պատկերել է կայզերական Գերմանիայի նեխումը («Քյոնիգսմարկ», 1918), իռլանդացիների ազգային–ազատագրական պայքարը («Հսկաների ճանապարհը», 1922), գաղութային քաղաքականությունը («Լիբանանի տիրակալուհին», 1924)։ Ետպատերազմյան լավագույն գործերից են «Կորուսյալ քաղաքը» (1954), «Ֆաբրիցիուս» (1956) վեպերը։

Պիեռ Բենուա
ֆր.՝ Pierre Benoit
Pierre Benoit 1932.jpg
Ծնվել էհուլիսի 16, 1886(1886-07-16)[1][2][3][…]
ԾննդավայրԱլբի[4][5]
Վախճանվել էմարտի 3, 1962(1962-03-03)[1][2][3][…] (75 տարեկան)
Վախճանի վայրՍիբուր, Ատլանտյան Պիրենեյներ, Ֆրանսիա[6]
ԳերեզմանՍիբուր
Մասնագիտությունլրագրող, գրող և վիպասան
Լեզուֆրանսերեն
ՔաղաքացիությունFlag of France (1958–1976).svg Ֆրանսիա
Ուշագրավ աշխատանքներAtlantida?[7]
ԱնդամակցությունՖրանսիական ակադեմիա[5]
ՊարգևներՊատվո լեգեոնի շքանշանի ասպետ Պատվավոր լեգեոնի շքանշանի սպա Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ և Ֆրանսիական ակադեմիայի մեծ մրցանակ վեպի համար
Pierre Benoit (novelist) Վիքիպահեստում

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 396