Պիեռ-Սիմոն Բալանշ

ֆրանսիացի գրող

Պիեռ-Սիմոն Բալանշ (ֆր.՝ Pierre-Simon Ballanche, օգոստոսի 4, 1776(1776-08-04)[1][2][3][…], Լիոն, Ֆրանսիայի թագավորություն[4] - հունիսի 12, 1847(1847-06-12)[1][2][3][…], Փարիզ[4]), ֆրանսիական հեղափոխության ժամանակների ֆրանսիացի հակահեղափոխական գրող և փիլիսոփա, ում մշակած աստվածաբանական էվոլյուցիայի տեսությունը նկատելի ազդեցություն է գործել 19-րդ դարի ֆրանսիական գրականության ու փիլիսոփայական մտքի վրա[6][7]։

Պիեռ-Սիմոն Բալանշ
ֆր.՝ Pierre-Simon Ballanche
Ծնվել էօգոստոսի 4, 1776(1776-08-04)[1][2][3][…]
ԾննդավայրԼիոն, Ֆրանսիայի թագավորություն[4]
Վախճանվել էհունիսի 12, 1847(1847-06-12)[1][2][3][…] (70 տարեկան)
Վախճանի վայրՓարիզ[4]
Մասնագիտությունգրող և փիլիսոփա
Լեզուֆրանսերեն
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԱնդամակցությունՖրանսիական ակադեմիա[5] և Académie des sciences, belles-lettres et arts de Lyon?
Պարգևներ
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ
 Pierre-Simon Ballanche Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Պիեռ-Սիմոն Բալանշը ծնվել ու մեծացել է Լիոնում մեծ համբավ վայելող տպագրատան սեփականատիրոջ ընտանիքում։ Որոշ ժամանակ ինքն էլ է զբաղվել տպագրական աշխատանքներով։

1802 թվականին հրատարակել է իր առաջին աշխատությունը՝ «Du sentiment dans son rapport avec la littérature»-ը, որն ուղղված էր Լեռան դեմ, և որի վրա զգալի էր Շատոբրիանի քրիստոնեական գաղափարախոսության ազդեցությունը։ Բալանշին լայն ճանաչում բերած առաջին գրական երկը խորհրդապաշտական-պատմողական բնույթի «Antigone» (1814) պոեմն էր, որ գրված էր արձակ, բայց՝սքանչելի լեզվով։ Այն կարող է ծառայել որպես Բալանշի պատմա-փիլիսոփայական աշխատությունների նախաբան, քանզի իր մեջ ներառում է նրա փիլիսոփայական աշխարհայացքի հիմքը հանդիսացող ապաշխարանքի տեսության սաղմերը։

Բուրբոնների վերադարձը, որոնց հավատարմորեն նվիրված էր Բալանշը, դրդել է վերջինիս՝ բնակություն հաստատելու Փարիզում։ Այստեղ նա որոշ ժամանակ անց լույս է ընծայել իր «Essai sur les institutions sociales» (1818) աշխատությունը, որտեղ ջանացել է հաշտեցնել ծայրահեղականների ու ազատականների հայացքները։ Նրա կարևորագույն երկը համարվում է անավարտ մնացած «Essai de palingénèsie sociale» աշխատությունը, որտեղ շարադրել է փիլիսոփայության պատմությունը, բանաստեղծորեն ու միաժամանակ փիլիսոփայաբար մեկնություններ արել պատմության անցյալի, ներկայի ու ապագայի մասին՝ միստիկ դիտարկումների կողքին ներկայացնելով նաև մի շարք փիլիսոփայական խորագույն մտքեր։ Նա գտնում էր, որ մարդկությունը պետք է երեք շրջափուլ անցնի՝ անկում, փորձառական շրջան և վերածնունդ (կամ՝ կատարելության վերադարձ)։

Ռեստավրացիայի տարիներին Բալանշը միացել է ուլտրառեալիստների շարժմանը։

1842 թվականին նա ընտրվել է Ֆրանսիական ակադեմիայի անդամ։

Նկատի առնելով, Բալանշը երկար տարիներ մտերիմ է եղել Շատոբրիանի ու նրա ընկերուհու՝ Ջուլիետա Ռեկամիեի հետ[8], նրան հուղարկավորել են վերջինիս՝ Մոնմարտրի գերեզմանատանը գտնվող դամբանում։

Ֆրանսիացի անվանի գրականագետ ու մշակութաբան Պոլ Բենիշուն մի քանի գիրք է նվիրել Բալանշի կյանքի ու ստեղծագործության հանգամանալի վերլուծությանը (Le Sacre de l'écrivain (1973), Le Temps des prophètes (1977), Variétés critiques (1996)։

Երկեր խմբագրել

  • Du sentiment considéré dans son rapport avec la littérature et les Arts (1801)
  • Inès de Castro (1811) nouvelle
  • Essai sur les institutions sociales dans leur rapport avec les idées nouvelles Didot (1818)
  • Le grand ouvrage qu'il méditait devait s'intituler la Palingénésie sociale.
    Antigone, Orphée, la Vision d'Hébal, la Ville des Expiations, l'Homme sans nom, le Vieillard et le Jeune homme, sortes de poèmes philosophiques qu'il composa successivement, en sont des épisodes.
  • Essais de palingénésie sociale (1820). Ils parurent en 1827, ils sont l'introduction du précédent ouvrage.
  • Les Institutions sociales (1818).
  • Ses Œuvres ont été réunies par lui-même en 4 volumes en 1830 et en 6 volumes en 1832.

Մեծարանք խմբագրել

  • 1803 - 1847 թթ. եղել է Լիոնի գիտությունների, գրականության և արվեստների ակադեմիայի նախագահ( presidente)
  • 1842 թ. ընտրվել է Ֆրանսիական ակադեմիայի անդամ
  • 1808 - 1820 թթ. ղեկավարել է Լիոնի պատմության, հնագիտության և գրականության ընկերությունը
  • Նրա անունով է կոչվել իր ծննդավայր Լիոնի հրապարակներից մեկը։

Գրականություն խմբագրել

  • Jean-Jacques Ampère։ Ballanche. Edition René, Paris 1848.
  • Auguste Barchou de Penhoëh։ Ballanche et ses œuvres. In։ Revue des Deux Mondes Bd. 2 (1831), S. 410–456.
  • Jean Philibert Damiron։ Essai sur l'histoire de la philosophie en France au 19. siècle. Brüssel 1835.
  • Gaston Frainnet։ Essai su la philosophie de Pierre-Simon Ballanche. Rey, Lyon 1902 (zugl. Dissertation, Universität Grenoble).
  • Charles Huit։ La vie et les œuvres de Ballanche. Vitté, Lyon 1904.
  • Paul Mesnard։ Histoire de l'académie française depuis sa fondation jusqu'en 1830. Charpentier, Paris 1857.
  • Charles Augustin Sainte-Beuve։ Portraits contemporains. Levy, Paris 1899 (2 Bde., hier speziell Bd. 2).

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  5. Ֆրանսիական ակադեմիա (ֆր.) — 1635.
  6. titulo=Pierre-Simon BALLANCHE|url=http://www.academie-francaise.fr/Immortels/base/academiciens/fiche.asp?param=381%7Cobra=Académie(չաշխատող հղում) française|acessodata=2019-12-06|urlmorta=yes|arquivourl=https://web.archive.org/web/20090219170507/http://www.academie-francaise.fr/Immortels/base/academiciens/fiche.asp?param=381%7Carquivodata%3D2009-02-19%7D%7D
  7. titulo=Pierre-Simon Ballanche|url=https://www.britannica.com/biography/Pierre-Simon-Ballanche%7Cobra=Encyclopedia Britannica|acessodata=2019-12-06|lingua=en}}
  8. Su di lei scrisse una biografia. La loro corrispondenza è stata raccolta, a cura di Agnes Kettler, presso Champion, Paris 1996

Արտաքին հղումներ խմբագրել