Պիեռետ Բլոխ (անգլ.՝ Pierrette Bloch, հունիսի 16, 1928(1928-06-16)[2][3][4][…], Փարիզի 7-րդ շրջան, Փարիզ - հուլիսի 7, 2017(2017-07-07)[5][6][3][…], Փարիզի 14-րդ շրջան, Փարիզ), Փարիզում ծնված շվեյցարացի նկարիչ և տեքստիլ նկարիչ։

Պիեռետ Բլոխ
Ի ծնեֆր.՝ Pierrette Martine Bloch[1]
Ծնվել էհունիսի 16, 1928(1928-06-16)[2][3][4][…]
ԾննդավայրՓարիզի 7-րդ շրջան, Փարիզ
Վախճանվել էհուլիսի 7, 2017(2017-07-07)[5][6][3][…] (89 տարեկան)
Մահվան վայրՓարիզի 14-րդ շրջան, Փարիզ
Քաղաքացիություն Շվեյցարիա[7] և  Ֆրանսիա[8][7]
Մասնագիտությունարվեստագետ, նկարչուհի, դիզայներ և տեքստիլ նկարչուհի
Ոճմոդերն
ՈւսուցիչHenri Goetz?
 Pierrette Bloch Վիքիպահեստում

Վաղ կյանք խմբագրել

Պիեռետ Բլոխը ծնվել է 1928 թվականի հունիսի 16-ին, Փարիզում։ 1939 թվականին Բլոխն ու նրա ծնողները, խուսափելով պատերազմից, թողել են Փարիզը` մեկնելով Շվեյցարիա։ 15 տարեկանում նա սկսել է մենակ ապրել հյուրանոցում, ինչն ըստ նրա մեծապես օգնել է իրեն վաղ տարիքից ինքնուրույն դառնալ։ Արվեստի առաջին պրոֆեսիոնալ պարապմունքներն սկսել է 1940-ական թվականներին, Փարիզում[9]։

Գործունեություն խմբագրել

Բլոխն սկսել է ցուցադրել իր աշխատանքները Փարիզում և ԱՄՆ-ում 1950-ական թվականներին։ Իր աշխատանքներում նա օգտագործել է այնպիսի նյութեր, ինչպիսիք են թանաքը, թուղթը, ուռկանը և ձիու մազը։ Ձիու մազն սկսել է կիրառվել նրա աշխատանքներում 1970-ական թվականներից։ Ձիու մազով նրա առաջին քանդակն ստեղծվել է 1970-ական թվականներին, որը դարձել է նրա ամենահայտնի աշխատություններից մեկը։ Նա աշխատաքները ներառում են նաև նկարներ, կոլաժներ, եռաչափ պատկերներ և պատկանում են հետպատերազմական աբստրակցիա կատեգորիային։ Նրա աշխատանքներն սկսել են ցուցադրվել Եվրոպայում, Ասիայում և Ամերիկաներում։ 2013 թվականին տպագրվել է մենագրություն Պիեռետ Բլոխի մասին։

Մահ խմբագրել

Բլոխը մահացել է 2017 թվականի հուլիսի 7-ին, Փարիզում, 89 տարեկան հասակում[10]։

Կենսագրական փաստեր խմբագրել

  • 1947-48 - Սովորել է Հենրի Գոեթզի և Անդրե Լոտեի հետ։
  • 1949 - Ընկերացել է Կոլետի և Պիեռ Սոուլագեսի հետ
  • 1951 - Կազմակերպվել է նրա առաջին անհատական ցուցահանդեսը Մեի պատկերասրահում, ցուցադրվել է նաև Հարվարդում, ԱՄՆ[11]։
  • 1953 - Սկսում է ստեղծել կոլաժներ։
  • 1984 - Իր աշխատանքներում սկսում է օգտագործել ձիու մազ։
  • 1994 - Առաջին աշխատանքները թղթով։
  • 2005 - Պարգևատրվել է le prix Maratier մրցանակով` Pro-MAHJ-ի կողմից։

Առանցքային ցուցահանդեսներ խմբագրել

  • 1999 - Հետահայաց ցուցադրություն Գրենոբլ թանգարանում
  • 2002 - Ցուցադրություն Cabinet d’art graphique-ում, Պոմպիդու կենտրոնում
  • 2003 - Ցուցադրություն Պիկասո թանգարանում
  • 2009 - Ցուցադրություն Ֆաբրի թանգարան
  • 2010 - Մասնակցել է Օն լայն դու ցուցահանդեսին, Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում

Հավաքածուներ խմբագրել

Մեջբերումներ խմբագրել

  « J’entreprends un long voyage sur une feuille, je m’enveloppe dans ce parcours ; ce n’est plus une surface, mais une aventure dans le temps. Le format n’existe plus. » ("Ես երկար ճամփորդություն եմ անցնում մի կտոր թղթի վրա, ես ինձ ծրարում եմ ճամփորդության մեջ, այն այլևս մակերես չէ, այլ արկած է ժամանակի մեջ։ Աշխատանքի ձևը դադարում է գոյություն ունենալ[12]։  

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Fichier des personnes décédées
  2. 2,0 2,1 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 Delarge J. Le Delarge (ֆր.)Paris: Gründ, Jean-Pierre Delarge, 2001. — ISBN 978-2-7000-3055-6
  5. 5,0 5,1 5,2 http://www.telerama.fr/sortir/avec-pierrette-bloch-l-art-contemporain-ne-tient-qu-a-un-fil,153028.php
  6. 6,0 6,1 6,2 https://www.lemonde.fr/arts/article/2017/07/08/mort-de-pierrette-bloch-artiste-d-une-inextinguible-continuite_5157830_1655012.html
  7. 7,0 7,1 SIKART — 2006.
  8. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  9. «Benezit Artist Dictionary». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
  10. Dagen, Philippe (2017 թ․ հուլիսի 8). «Mort de Pierrette Bloch, artiste d'une " inextinguible continuité "». Le Monde. Վերցված է 2017 թ․ հուլիսի 9-ին.
  11. «EXPOSITION / Pierrette Bloch en grand à Vevey». Bilan. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 6-ին.
  12. After a text by Marguerite Pilven in Paris-art
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիեռետ Բլոխ» հոդվածին։