Ալեքսանդր Պիդսուխա
Ալեքսանդր Պիդսուխա (ուկրաիներեն՝ Олекса́ндр Миколайович Підсу́ха, հոկտեմբերի 16, 1918, Կիևի նահանգ, Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետություն - հոկտեմբերի 21, 1990, Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի բանաստեղծ, դրամատուրգ, խմբագիր, թարգմանիչ, հասարակական գործիչ։ ԽՄԿԿ անդամ՝ 1947 թվականից։
Ալեքսանդր Պիդսուխա | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 16, 1918 |
Ծննդավայր | Կիևի նահանգ, Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետություն |
Վախճանվել է | հոկտեմբերի 21, 1990 (72 տարեկան) |
Վախճանի վայր | Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Բայկովո գերեզմանատուն |
Մասնագիտություն | գրող և բանաստեղծ |
Լեզու | ուկրաիներեն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Խարկովի ազգային համալսարան |
Անդամակցություն | Ուկրաինայի գրողների ազգային միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Աշխատավայր | Դոնեցքի ազգային տեխնիկական համալսարան |
Պարգևներ |
Կենսագրություն խմբագրել
Ծնվել է Կիևի մարզի Նեժիլովիչի գյուղում։ 1939 թվականին ավարտել է Խարկովի օտար լեզուների մանկավարժական ինստիտուտը։ Մինչև 1941 թվականը Դոնեցիկի ինդուստրիալ ինստիտուտում դասավանդել է անգլերեն։
Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ Պատերազմից հետո դասախոսել է Կիևի մանկավարժական ինստիտուտում, եղել է «Դնիպրո» հանդեսի գլխավոր խմբագիր։ Այնուհետև ղեկավարել է արտասահմանում ապրող ուկրաինացիների հետ մշակութային կապերի ընկերությունը։
Ստեղծագործությունը խմբագրել
Ալեքսանդր Պիդսուխան հրատարակել է բանաստեղծությունների և պոեմների բազմաթիվ ժողովածուներ, որոնց թվում՝ «Խաղաղության զինվորները» (1948), «Հերոիկա» (1951), «Մայրական պատգամ» (1964), «Արծաթե սահմանագիծ» (1971), «Պոլեսյան եռագրություն» չափածո վեպը և այլն։
Մոսկվայի «Մոլոդայա գվարդիա» և «Սովետսկի պիսատել» հրատարակչությունները լույս են ընծայել Ալեքսանդր Պիդսուխայի բանաստեղծությունների հինգ ժողովածուները։
Գրել է նաև մի շարք պիեսներ, որոնք բեմադրվել են ուկրաինական բազմաթիվ թատրոններում։
Պարգևներ խմբագրել
Պարգևատրվել է Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի, Կարմիր աստղի շքանշաններով և մեդալներով[1]։
Ալեքսանդր Պիդսուխան հայերեն խմբագրել
- «Օրորո՜ւմ էր ինձ...» (թարգմ.՝ Գևորգ Էմին); «Ոչնչանո՜ւմ է ամեն ինչ կյանքում...» (թարգմ.՝ Գևորգ Էմին); Գարնան նախազգացում (թարգմ.՝ Մկրտիչ Կորյուն)։ Ոսկե դարպասներ (ուկրաինական քնարերգություն), Ե., «Սովետական գրող», 1977 էջ 303-305։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Ոսկե դարպասներ (ուկրաինական քնարերգություն), Ե., «Սովետական գրող», 1977 էջ 302։