Պե Դու Նա (կոր. 배두나, 裵斗娜, հոկտեմբերի 11, 1979(1979-10-11)[2], Սեուլ, Հարավային Կորեա), հարավկորեացի դերասանուհի, մոդել և լուսանկարչուհի։ Կորեայից դուրս նա առավել հայտնի է իր գլխավոր հերոսի ընկերուհու դերակատարմամբ, որպես քաղաքական ակտիվիստ Չա Յոնգ Միի ընկեր Պակ Չան Ուկի «Համակրանքը պարոն վրեժի համար» ֆիլմում (2002), որպես՝ Պակ Նամ Ջու «Դինոզավրի արշավանքը» ֆիլմում (2006), և նաև Սոնմի-451-ի դերով Լանա և Լիլի Վաչովսկու «Ամպային ատլաս» (2012) ֆիլմերում։ 2006 թվականին OCN հեռուստաալիքը հարցում էր անցկացրել այն մասին, թե ինչպիսի դերասաններ են հանդիսատեսին հիշեցնում այլ ստեղծագործությունների հերոսներին։ Այս հարցման ընթացքում 1,106 մարդ ասաց, որ Բե Դու Նան նրանց հիշեցնում է Ռեյ Այանամին «Էվենգելիոն» անիմեից[3]։

Պե Դու Նա
«The Tunnel» ֆիլմի պրոմոյի ընթացքում 2016 թվական
Ծնվել էհոկտեմբերի 11, 1979 թվական
ԾննդավայրՍեուլ, Հարավային Կորեա
ԿրթությունՀանյանգի համալսարան և Չունգ Անգի համալսարան
Քաղաքացիություն Հարավային Կորեա
Մասնագիտությունդերասանուհի, ֆոտոմոդել, լուսանկարիչ
Ակտիվ շրջան1999 թվականից-մինչ օրերս
Ծնողներմայր՝ Kim Hwayeong?
Պարգևներ և մրցանակներ
doona.net

Կենսագրություն

խմբագրել

Պե Դու Նան ծնվել է 1979 թվականի հոկտեմբերի 11-ին Սեուլում։ Մանկությունից ի վեր մայրիկի` Քիմ Հվա Յանգի հետ, ով թատրոնի հայտնի դերասանուհի էր, հաճախում էր թատրոններ ու լսումների, իսկ գնալիս անգիր էր անում երկխոսության արտահայտությունները։ Բայց չի կարելի ասել, որ դա Դու Նային մոտեցրեց դերասանական մասնագիտությանը։ Ինչպես նա մի անգամ ասել է. «Մարդիկ կարող են մտածել, որ ես դերասանուհի եմ դարձել այն պատճառով, որ մայրս խաղում էր թատրոնում։ Բայց այս փորձը հակառակ ազդեցություն ունեցավ ինձ վրա։ Տեսնելով, թե ինչպես շատ ականավոր դերասաններ են խաղում մորս հետ, ես հավատում էի, որ միայն արտասովոր տաղանդով օժտված մարդիկ կարող են կատարել այս աշխատանքը»։

Պե Դու Նան 1998 թվականին ավարտել է Հանյանի համալսարանը, ինչից հետո նրան փողոցում նկատել է մոդելային մի գործակալություն։ Նա գովազդում էր COOLDOG և այլ ֆիրմաների հագուստներ։ 1999 թվականին անցնում է դերասանական գոծունեության՝ իր նորամուտը անելով KBS ալիքի «Դպրոց» դրամայում։ Նույն թվականին խաղացել է Պակ Յուն Սոյի դերը «Ազդանշան. Վիրուս» ֆիլմում, որը ճապոնական հայտնի ֆիլմի կորեական վերափոխումն էր։ Նույն 1999 թվականին Պեն ստացավ իր առաջին մրցանակը KBS ալիքի «Ամենահայտնի դերասանուհի» անվանակարգում։

2000 թվականին ռեժիսոր Պոնգ Ջուն Հոն նրան տվեց Հյուն Նամի դերը «Հաչող շները երբեք չեն կծում» ֆիլմում, առանց դիմահարդարման ֆիլմում նկարահանվելու համաձայնության համար, ինչն այլ դերասանուհիներ հրաժարվեցին անել։ Դրան հաջորդեցին հաջողված այլ դերեր. 2001 թվականին նկարահանված «Փնտրիր իմ կատվին» ֆիլմը, որի ռեժիսորն էր Չոն Ջե Յունը և 2002 թվականին նկարահանված «Համակրանք պարոն վրեժի համար» ֆիլմը, որի ռեժիսորն էր Պակ Չան Ուկ։

2003 թվականն այնքան էլ առատաձեռն չէր Դու Նայի համար, քանի որ նրա երկու «Մետրո» և «Դուք սիրում ե՞ք գարնանային արջեր» ֆիլմերը ձախողվեցին վարձույթում։ Վերջինի ֆիլմի նկարահանումից հետո նա որոշեց դադար վերցնել դերասանական կարիերայում՝ ասելով. «Ես երբեք անգործ չեմ նստել։ Մինչ ֆիլմը ներկայացվեց մամուլին, ես արդեն նկարահանվում էի հաջորդ նախագծում ... Ես ինքս որոշեցի. իմ առաջին շրջանն ավարտվեց։ Մի փոքր հանգստանալուց հետո ես կսկսեմ նոր էջից»։

Դերասանական կարիերայում ընդմիջման ժամանակ Պե Դու Նան զբաղվում էր լուսանկարչությամբ։ Նրա աշխատանքներից շատերը կարելի է տեսնել նրա պաշտոնական բլոգում և հրատարակված լուսանկարչական գրքերում։ Դու Նան վերջապես բեմ բարձրացավ 2004 թվականին, երբ մասնակցեց «Կիրակնօրյա Սեուլ» ֆիլմի շնորհանդեսին, որի համաֆինանսավորողն էր Պակ Չան Ուկը, ում հետ նախկինում աշխատել էր։

2005 թվականին Պեն նկարահանվեց ճապոնական «Լինդա, Լինդա, Լինդա» ֆիլմում՝ դառնալով առաջին կորեացի դերասանուհին, ով նկարահանվեց ճապոնական ֆիլմի գլխավոր դերում։ 2006 թվականին նա կրկին նկարահանվեց ռեժիսոր Պոնգ Ջուն Հոյի հետ «Դինոզավրի արշավանքը» ֆիլմում, որը դարձավ Հարավային Կորեայի կինոյի պատմության ամենաշատ եկամուտ ստացած ֆիլմը։

Նրա հաջորդ նախագիծը Հիրոկազու Կորեեդայի «Փչովի տիկնիկ» կինոնկարն էր։ Այստեղ նա տիկնիկի դեր է խաղում զվարճանքի համար, որը մի օր կենդանանում է ու սկսում սովորել իրեն շրջապատող աշխարհը։ 2012 թվականին դերասանուհին նկարահանվել է «Ամպային ատլաս» ֆանտաստիկ ֆիլմում, որի ռեժիսորներն են Թոմ Տայկվերը, Լիլի և Լանա Վաչովսկին։

Ֆիլմագրություն

խմբագրել

Ֆիլմեր

խմբագրել
  • Ազդանշան։ Վիրուս / The Ring Virus (1999)
  • Հաչող շները երբեք չեն կծում / Barking Dogs Never Bite (2000)
  • Plum Blossom aka Youth (2000)
  • Խնամեք իմ կատվին / Take Care of My Cat (2001)
  • Համակրանք պարոն վրեժի համար / Sympathy for Mr. Vengeance (2002)
  • Խնայելով իմ ամուսնուն (2002)
  • Մետրո / Tube (2003)
  • Դուք սիրում ե՞ք գարնանային արջեր/ Spring Bears Love (2003)
  • Լինդա, Լինդա,Լինդա / Linda Linda Linda (2005)
  • Թեյի օր/Tea Date (կարճամետրաժ, 2005)
  • Դինոզավրի արշավանքը / The Host (2006)
  • Փչովի տիկնիկ / Air Doll (2009)
  • Դատաստանի օրվա գիրքը / Doomsday Book (2012)
  • Ինչպես մեկ / As One (2012)
  • Ամպային ատլաս / Cloud Atlas (2012)
  • Աղջիկն իմ դռան մոտ/ A Girl at My Door (2014)
  • Յուպիտերի վերելքը / Jupiter Ascending (2015)
  • Թունել / 터널 (2016)

Հեռուստատեսություն

խմբագրել
  • Դպրոց (KBS, 1999)
  • Խելագարություն /Ad Madness (KBS, 1999)
  • Սիրո պատմություն. Միս հիփ-հոփ և պրն. Ռոք(SBS, 1999)
  • Շրջեք ձեր զայրացած դեմքը (KBS, 2000)
  • Սիրային նավարկություն 사랑의 유람선 (KBS, 2000)
  • ԴՆԹ (KBS, 2000)
  • Մայրեր և քույրեր (MBC, 2000)
  • Ես ուզում եմ շարունակել տեսնել քեզ (SBS, 2001)
  • Դուք ասում եք, որ դա սեր է, բայց ես կարծում եմ, որ դա ցանկություն է [Բաց դրամա տղամարդ և կին դրվագ] (SBS, 2001)
  • Գյուղական արքայադուստր (MBC, 2003)
  • Ռոզմարի (KBS, 2003)
  • Սրտխփոց (MBC, 2005)
  • Մի օր (OCN, 2006)
  • Կատարյալ հարևան (SBS, 2007)
  • Կրթության վարպետ (KBS, 2010)
  • Գլորիա (MBC, 2010)
  • Ութերերդ զգայարան (2015)
  • Գաղտնիքների անտառ (անգլ.) (Netflix, tvN, 2017)
  • Անձ (մինի սերիալ, 2019)
  • Թագավորություն (Netflix, 2019-2020)
  • Գաղտնիքների անտառ 2 (Netflix, tvN, 2020)
  • Խաղաղության ծով (Netflix, 2021)

Սկավառագրություն

խմբագրել
  • We Are Paranmaum (2005)
  • Linda Linda Linda OST (2005)

Պարգևներ

խմբագրել
  • 1999 KBS Drama Awards: Լավագույն նոր դերասանուհի (School, Ad Madness)
  • 2000 KBS Drama Awards: Netizen Popularity Award (RNA)
  • 2000 Blue Dragon Awards: Լավագույն նոր դերասանուհի (Հաչող շները երբեք չեն կծում)
  • 2001 Korean Critics Association (Critics Choice) Awards: Լավագույն դերասանուհի (Խնամեք իմ կատվին)
  • 2001 Chunsa Film Art Awards: Լավագույն դերասանուհի (Խնամեք իմ կատվին)
  • 2002 Baeksang Arts Awards: Լավագույն դերասանուհի(Խնամեք իմ կատվին)
  • 2002 Pusan Film Critics Awards: Լավագույն դերասանուհի (Խնամեք իմ կատվին)
  • 2006 Director’s Cut Awards: Լավագույն կատարում (Վարպետ, ամբողջ դերասանական կազմը)
  • 2010 Tokyo Sports Film Awards: Լավագույն դերասանուհի (Փչովի տիկնիկ)
  • 2010 Takasaki Film Festival: Լավագույն դերասանուհի (Փչովի տիկնիկ)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. http://www.asianfilmawards.asia/nominees-and-winners/9th-afa-nominees-and-winners/
  2. http://www.doona.net/profile.php
  3. Anime News Service - January 31 - February 7 Anime News (англ.) (2 January 2007). Дата обращения: 27 апреля 2011. Архивировано 25 апреля 2012 года.