Պոնգ Ջուն Հո (կորեերեն՝ 봉준호, սեպտեմբերի 14, 1969(1969-09-14)[1][2], Դեգու, Հարավային Կորեա), հարավկորեացի ռեժիսոր և սցենարիստ։ Նա միջազգային ճանաչում է ձեռք բերել իր երկրորդ գեղարվեստական ֆիլմի` «Սպանության հիշողություններ» սլեշեր քրեական դրամայի շնորհիվ (2003), մինչև իր հաջորդ` «Տանտերը» (2006) և «Ձյան միջով» (2013) ֆիլմերի կոմերցիոն հաջողությունը, որոնք երկուսն էլ ընդգրկվել են Հարավային Կորեայի երբևէ ամենաբարձր եկամուտ ունեցած ֆիլմերի ցանկում[4]։

Պոնգ Ջուն Հո
Okja Japan Premiere- Bong Joon-ho (37867629864).jpg
Ծննդյան թիվ՝սեպտեմբերի 14, 1969(1969-09-14)[1][2] (51 տարեկան)
Ծննդավայր՝Դեգու, Հարավային Կորեա
Քաղաքացիություն՝Flag of South Korea.svg Հարավային Կորեա[3]
Մասնագիտություն՝կինոռեժիսոր, սցենարիստ և քաղաքական գործիչ
Պարգևներ՝Ոսկե արմավենի և Օսկար լավագույն ռեժիսորի համար
IMDb։ID 0094435

Նրա նկարահանած երկու ֆիլմերը մասնակցել են Կաննի կինոփառատոնի մրցութային ծրագրերին. «Օկչա» ֆիլմի պրեմիերան կայացել է Կաննի 2017 թվականի կինոփառատոնի ժամանակ, իսկ «Մակաբույծ» ֆիլմն արժանացել է Կաննի 2019 կինոփառատոնի Ոսկե արմավենու ճյուղ մրցանակին[5]։ Նա դարձել է առաջին կորեացի ռեժիսորը, որ արժանացել է այս մրցանակին[6]։ «Մակաբույծն» արժանացել է նաև 77-րդ Ոսկե գլոբուս մրցանակաբաշխության Լավագույն օտարալեզու ֆիլմ անվանակարգի մրցանակին, իսկ Պոնգն առաջադրվել է Լավագույն ռեժիսոր և Լավագույն սցենարիստ անվանակարգերում[7]։ «Մակաբույծ» ֆիլմն Օսկարի 92-րդ մրցանակաբաշխությանն առաջադրվել է Լավագույն օտարալեզու ֆիլմ անվանակարգում և դարձել հարավկորեական առաջին ֆիլմը, որ այս մրցանակաբաշխությանն առաջադրվել է որևէ անվանակարգում. Պոնգն առաջադրվել է Օսկարի Լավագույն ռեժիսոր, Լավագույն սցենար և Լավագույն ֆիլմ անվանակարգերում։ Պոնգը չորրորդ ասիացի ռեժիսորն է Հիրոշի Տեշիգահարայից, Ակիրա Կուրոսավայից և Էնգ Լիից հետո, որն առաջադրվում է Օսկարի լավագույն ռեժիսոր անվանակարգում և առաջին հարավկորեացի ռեժիսորն է, որն առաջադրվում է այս մրցանակաբաշխությանը։

2017 թվականին Metacritic անգլալեզու ագրեգատոր կայքը Պոնգին 21-րդ դարի 25 լավագույն ռեժիսորների ցանկում դասել է 16-րդ տեղում[8]։ Նրա ֆիլմերում առկա են սոցիալական թեմաներ, ժանրերի խառնուրդ, սև հումոր և տրամադրության հանկարծակի փոփոխություններ[9][10]։

Վաղ կյանքԽմբագրել

Պոնգ Ջուն Հոն ծնվել է 1969 թվականին, Դեգուում, Հարավային Կորեայում, ընտանիքի չորս երեխաներից ամենակրտսերն է[11]։ Նրա հայրը` Պոնգ Սան Գհունը, գրաֆիկական դիզայներ էր, պրոֆեսոր, Ազգային ֆիլմարտադրության արվեստի բաժնի ղեկավար (մահացել է 2017 թվականին), իսկ մայրը` Փարք Սոյանգը, տնտային տնտեսուհի էր. նա կորեացի ժամանակակից հայտնի հեղինակ Փարք Թևոնի երկրորդ դուստրն է[11]։ Պոնգի մայրական կողմի պապը` Փարք Թևոնը, հայտնի է եղել Ճապոնական գաղութացման ժամանակաշրջանում։ Նա առավել հայտնի է դարձել իր «Մեկ օր վիպասան Գուբոյի կյանքով» գրքով և 1950 թվականին Հյուսիսային Կորեայից հրաժարվելու համար[11][12]։ Նրա ավագ եղբայրը` Պոնգ Հունսուն, Սեուլի ազգային համալսարանում անգլերենի պրոֆեսոր է, իսկ ավագ քույրը` Պոնգ Հիհին, նորաձևության դիզայներ է և Ազգային մշակութային ասոցիացիայի տնօրենը։ Նրա կինը Հուն Սունյանգն է, իսկ որդին` Պոնգ Հիոմինը։

Երբ Պոնգը սովորում էր տարրական դպրոցում, նրա ընտանիքը տեղափոխվել է Սեուլ` բնակություն հաստատելով Հանգան գետի մոտակայքում[12]։ Պոնգը ընդունվել է Յոնսեյ համալսարանը 1988 թվականին` մասնագիտանալով սցիոլոգիայում[11]։ Ուսանողական տարիներին ակտիվորեն մասնակցել է Հարավային Կորեայի դեմոկրատական շարժման բողոքի ցույցերին[11][13]։

Երկու տարի ծառայել է Հարավային Կորեայի զինված ուժերում` մինչև 1992 թվականին կրկին քոլեջ վերադառնալը[11]։ Հարևան համալսարանների ուսանողների հետ համահիմնադրել է Դեղին դուռ անունով կինոակումբ[11]։ Որպես ակումբի անդամ Պոնգը ստեղծել է իր առաջին ֆիլմերը, այդ թվում անիմացիոն «Փնտրելով դրախտը» և կարճամետրաժ «Սպիտակ մարդը» ֆիլմերը[11]։ Յոնսեյ համալսարանն ավարտել է 1995 թվականին[11]։

Վաղ 1990-ականներին Պոնգը ավարտել է Կորեայի ֆիլմագրության ակադեմիայի երկամյա ծրագիրը։ Այդ ընթացքում նկարահանել է 16 մմ-անոց կարճամետրաժ բազմաթիվ ֆիլմեր։ Նրա ավարտական ֆիլմերը` «Հիշողություն` շրջանակի միջից» և «Անհեթեթությունը», ցուցադրվել են Վանկուվերի և Հոնկոնգի միջազգային կինոփառատոններում։ Նա նաև համագործակցել է իր կուրսընկերների հետ. համագործակցություններից հատկապես հայտնի է «2001 Imagine» ֆիլմը, որը նկարահանել է նրա ընկեր Հանգ Հուն Հուանը։ Պոնգը նաև եղել է Հոի Էքուանի «Ձայներ երկնքից ու երկրից» և «Խաղողի սերմի սերը» ֆիլմերի լուսավորողը[9]։

ԿարիերաԽմբագրել

Ավարտելուց հետո նա հաջորդ հինգ տարիներն անց է կացրել այլ ռեժիսորների հետ համագործակցելով։ Եղել է «Յոթ պատճառ, թե ինչու է գարեջուրն ավելի լավ, քանի սիրեկանը» ֆիլմի համասցենարիստը, «Կակտուս մոթել» ֆիլմի սցենարիստն ու ռեժիսորի օգնականը և «Ուրվական նավահանգիստը» ֆիլմի սցենարի հեղինակը[9]։

ՖիլմոգրաֆիաԽմբագրել

Գեղարվեստական ֆիլմերԽմբագրել

Տարի Ֆիլմ Հանդես է եկել որպես
Ռեժիսոր Սցենարիստ Պրոդյուսեր
1997 Կակտուս մոթել Ոչ Այո Ոչ
1999 Ուրվականը. սուզանավը Ոչ Այո Ոչ
2000 Հաչող շները չեն կծում Այո Այո Ոչ
2003 Սպանության հիշողություններ Այո Այո Ոչ
2005 Անտարկտիկ ամսագիր Ոչ Այո Ոչ
2006 Տանտերը Այո Այո Ոչ
2009 Մայրը Այո Այո Ոչ
2013 Ձյան միջով Այո Այո Ոչ
2014 Ծովային մառախուղ Ոչ Այո Այո
2017 Օկչա Այո Այո Այո
2019 Մակաբույծ Այո Այո Այո

ՀեռուստաֆիլմերԽմբագրել

Տարի Վերնագիր Պրոդյուսեր Նշումներ
2020 Ձյան միջով Այո գործադիր պրոդյուսեր
TBA Մակաբույծ Այո գործադիր պրոդյուսեր

Կարճ ֆիլմերԽմբագրել

Տարի Ֆիլմ Բաժին Հանդես է եկել որպես
Ռեժիսոր Սցենարիստ
1994 Սպիտակ մարդը Այո Այո
Անհեթեթություն Այո Այո
Հիշողություններն իմ շրջանակում Այո Այո
2003 20–րդ ինքնություն Sink & Rise Այո Այո
2004 Երեք ռեժիսորի թվային կարճ ֆիլմեր Ազդեցություն Այո Այո
2008 Տոկիո Ցնցվող Տոկիոն Այո Այո
2011 3.11 Տան զգացողություն Iki Այո Այո

ԴերասանԽմբագրել

Տարի Ֆիլմ Դեր
1994 Անհեթեթություն փոստատար տղա
2002 Չկա արյուն, չկան արցունքներ դետեկտիվ (կամեո)
2008 Բախում և շիկնում ուսուցիչ (կամեո)
2012 Ահեղ դատաստանի օրվա գիրքը Լի Յուն-հո (կամեո)

ՎավերագրականԽմբագրել

Տարի Ֆիլմ
2006 Երկու կամ երեք բան, որ ես գիտեմ Կիմ Կի կրտսերի մասին
2011 Կուրոսավայի ճանապարհը
2012 Կորեական կինոթատրոնը

Ֆիլմերի աղբյուրները` KMDb[14] և Internet Movie Database[15]

ՄրցանակներԽմբագրել

Միջազգային մրցանակներԽմբագրել

ՕսկարԽմբագրել

Տարի Անվանակարգ Ներկայացված աշխատանք Արդյունք Հղում
2020 Լավագույն ֆիլմ Մակաբույծ Հաղթանակ
Լավագույն ռեժիսոր Հաղթանակ
Լավագույն սցենարիստ Հաղթանակ
Լավագույն օտարալեզու ֆիլմ Հաղթանակ

AACTA կինոմրցանակԽմբագրել

Տարի Անվանակարգ Ներկայացված աշխատանք Արդյունք Հղումներ
2020 Լավագույն միջազգային ֆիլմ Մակաբույծ Հաղթանակ
Լավագույն միջազգային սցենար Առաջադրված
Լավագույն ասիական ֆիլմ Հաղթանակ

Ասիական կինոմրցանակԽմբագրել

Տարի Անվանակարգ Ներկայացված աշխատանք Արդյունք Հղումներ
2007 Լավագույն ֆիլմ Տանտերը Հաղթանակ
2010 Մայրը Հաղթանակ
Լավագույն սցենար Հաղթանակ

Ասիական-խաղաղօվկիանոսյան կինոմրցանակԽմբագրել

Տարի Անվանակարգ Ներկայացված աշխատանք Արդյունք Հղումներ
2019 Լավագույն գեղարվեստական ֆիլմ Մակաբույծ Հաղթանակ

Բրիտանական ակադեմիական կինոմրցանակԽմբագրել

Տարի Անվանակարգ Ներկայացված աշխատանք Արդյունք Հղումներ
2020 Լավագույն ֆիլմ Մակաբույծ Առաջադրված
Լավագույն ռեժիսոր Առաջադրված
Լավագույն սցենար Հաղթանակ
Լավագույն ոչ անգլալեզու ֆիլմ Հաղթանակ

Կաննի կինոփառատոնԽմբագրել

Տարի Անվանակարգ Ներկայացված աշխատանք Արդյունք Հղումներ
2017 Ոսկյա արմավենու ճյուղ Օկչա Առաջադրված
2019 Ոսկյա արմավենու ճյուղ Մակաբույծ Հաղթանակ

Ոսկե գլոբուսԽմբագրել

Տարի Անվանակարգ Ներկայացված աշխատանք Արդյունք Հղումներ
2020 Լավագույն ռեժիսոր Մակաբույծ Առաջադրված
Լավագույն սցենար Առաջադրված
Լավագույն օտարալեզու ֆիլմ Հաղթանակ

Այլ մրցանակներԽմբագրել

FIPRESCI մրցանակ
Տարի Իրադարձություն Անվանակարգ Ներկայացված աշխատանք Արդյունք Հղումներ
2001 Հոնկոնգի միջազգային կինոմրցանակ FIPRESCI մրցանակ ասիացի երիտասարդ ռեժիսորներ անվանակարգում Հաչող շները չեն կծում Հաղթանակ
2003 Տոկիոյի միջագային կինոմրցանակ Asian Film Award Սպանության հիշողություններ Հաղթանակ
Տորինոյի կինոփառատոն Լավագույն սցենար (Հանդիսատեսի մրցանակ) Հաղթանակ
Սան Սեբաստիանի կինոփառատոն Արծաթե խեցի լավագույն ռեժիսորի համար Հաղթանակ
Ալթադիս նորահայտ ռեժիսորի մրցանակ Հաղթանակ
Հաղթանակ
Չուսնա կինոմրցանակ Լավագույն ֆիլմ Հաղթանակ
Լավագույն ռեժիսոր Հաղթանակ
Լավագույն սցենարիստ Հաղթանակ
2004 Festival du Film Policier de Cognac Գրան պրի Հաղթանակ
2006 Սիթջես կինոփառատոն Լավագույն ասիական ֆիլմ Տանտերը Հաղթանակ
2007 Fantasporto Լավագույն ռեժիսոր Հաղթանակ
2009 Դուբայի միջազգային կինոմրցանակ Լավագույն սցենար Մայրը Հաղթանակ
Mar del Plata միջազգային կինոփառատոն SIGNIS մրցանակ Հաղթանակ
2013 Ասիական-խաղաղօվկիանոսյան կիննոփառատնո Լավագույն ռեժիսոր Ձյան միջով Հաղթանակ

Հաճախակի համագործակցություններԽմբագրել

Դերասան Հաչող շները չեն կծում (2000) Սպանության հիշողություններ (2003) Տանտերը (2006) Մայրը (2009) Ձյան միջով (2013) Օկչա (2017) Մակաբույծ (2019)
Բաե Դունա
Բյուն Հի-պոն
Սոն Կան-հո
Փարք Հաէ-իլ
Գո Ահ-սան
Յւոն Հե-մուն
Կիմ Ռոի-հա
Փարք Նո-շիկ
Հենո Մի-սեոն
Գո Սու-հի
Փոլ Լազար
Թիլդա Սվինթոն
Չոի Վու-շիկ

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 Munzinger-Archiv (գերմ.) — 1913.
  3. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  4. «Box Office: All Time»։ Korean Film Council։ Վերցված է 2018-03-11 
  5. Debruge Peter, Debruge Peter (մայիսի 25, 2019)։ «Bong Joon-ho’s ‘Parasite’ Wins the Palme d’Or at Cannes» 
  6. Pulver Andrew (2019-05-25)։ «Bong Joon-ho's Parasite wins Palme d'Or at Cannes film festival»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-05-27 
  7. https://www.goldenglobes.com/person/bong-joon-ho 
  8. Dietz Jason (2017-07-19)։ «25 Best Film Directors of the 21st Century (So Far): Bong Joon-ho»։ Metacritic։ Վերցված է 2018-03-11 
  9. 9,0 9,1 9,2 Paquet Darcy (փետրվարի 28, 2008)։ «The Bong Joon Ho Page»։ Koreanfilm.org։ Վերցված է 2012-11-18 
  10. Ugwu Reggie (2020-01-13)։ «‘Parasite’ Director Bong Joon Ho on Making Oscar History»։ The New York Times (en-US)։ ISSN 0362-4331։ Վերցված է 2020-01-22 
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 11,6 11,7 11,8 Jung E. Alex (հոկտեմբերի 7, 2019)։ «Bong Joon-ho’s Dystopia Is Already Here The Korean director’s ruthless, bleak new film Parasite is the most fun you’ll have in theaters this fall.»։ Vulture.com։ Վերցված է հունվարի 25, 2020 
  12. 12,0 12,1 Jung Ji-youn (2009)։ BONG Joon-ho։ Seoul Selection։ էջ 160։ ISBN 9788991913929 
  13. Russell Mark (մայիսի 28, 2006)։ «Unlike His Peers, the Director Bong Joon-Ho Likes Ideas and Metaphors»։ The New York Times։ Վերցված է հունվարի 25, 2020 
  14. «봉준호 필모그래피» [Bong Joon-ho Filmography]։ KMDb (կորեերեն)։ Վերցված է 2018-03-12 
  15. «Joon-ho Bong»։ IMDb (անգլերեն)։ Վերցված է 2018-03-12 

Արտաքին հղումներԽմբագրել