Պերովսկիների տուն (ռուս.՝ Дом Перовских), տեսարժանություն Մոսկվայում[2][3]։

Պերովսկիների տուն
Տեսակբնակելի տուն և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԲասմաննի շրջան
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ[1]
Քարտեզ
Քարտեզ

Ռուսաստանի մշակութային ժառանգության օբյեկտ է (գրանցման համար՝ 7733121000)[4]։

Աշխարհագրական դիրք խմբագրել

Գտնվում է Նովայա Բասմաննայա փողոց, տուն 27 հասցեով[2][3]։

Պատմություն խմբագրել

 
Տունը 2009 թվականին

XVIII դարում այս տարածքը պատկանում էր Մորդվինովներին։ XIX դարի սկզբին տան տերը ծովակալ Ն. Ս. Մորդվինովն էր։ 1810-1811 թվականներին այստեղ ապրել է ռուս գրող, հրապարակախոս, պատմաբան Նիկոլայ Միխայլովիչ Կարամզինը[3]։

1812 թվականին շինությունները տուժել են հրդեհից։ 1819 թվականին կառուցվել է Պերովսկիների նոր տունը, որն իր տեսքը պահպանել է մինչև մեր օրերը։ Նույն թվականին տարածքի տեր է դարձել Մարիա Սոբոլևսկայան՝ կոմս Ալեքսեյ Կիրիլովիչ Ռազումովսկու կինը։ Նրանց սերունդների ազգանունը Պերովսկի էր։ Երբ Ռազումովսկին մահացել է, Սոբոլևսկայան ամուսնացել է գեներալ-մայոր Դենիսևի հետ[3]։

1850 թվականին այստեղ բնակվել է Ելենա Դենիսևան։ 1857 թվականին տան տերերը Ալեքսեևներն էին[3]։

Խորհրդային Միության տարիներին այստեղ տեղակայված էին բնակարաններ, իսկ առաջին հարկում մթերային խանութ էր։ XXI դարում շենքում գործում է «Օգնի Մոսկվի» բանկի կենտրոնական գրասենյակը[3]։

Ճարտարապետություն խմբագրել

Շինությունը կառուցված է ամպիր ոճով։ Փայտից պատրաստված տունը զարդարված է որմնասյուներով, փառքի պսակներով, ժապավեններով և մեդալիոններով[3]։

Տան առաջին հարկում գտնվել են գլխավոր սենյակները, իսկ երկրորդում՝ ննջասենյակներն ու ճաշասենյակը[3]։

Հայտնի մարդիկ խմբագրել

Այս տանը բնակվել են Պերովսկիները.

  • Ղրիմի նահանգապետ Նիկոլայը
  • Ալեքսեյը
  • Անտոնի Պոգորելսկին
  • ներքին գործերի նախարար և Պետական խորհրդի անդամ Լևը
  • գեներալ-համհարզ և Օրենբուրգի գեներալ-նահանգապետ Վասիլին
  • Պետական խորհրդի անդամ Բորիսը
  • կայսր Ալեքսանդր II-ի սպանության մասնակից Սոֆյա Լվովնա Պերովսկայան[3]

Այստեղ հյուրընկալվել է նաև ռուս նկարիչ Կառլ Բրյուլովը[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Постановление Совета Министров РСФСР № 1327 от 30.08.1960
  2. 2,0 2,1 «Дом Перовских (деревянный), начало XIX в.» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 12-ին.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 «Дом Перовских» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 12-ին.
  4. Дом Перовских (деревянный)