«Պերդիտա Դուրանգո» (իսպ՝. Perdita Durango), Բարրի Գիֆորդի «59° and Raining: The Story of Perdita Durango» վեպի հիման վրա իսպանացի կինոռեժիսոր Ալեքս դե լա Իգլեսիայի կողմից նկարահանված մարտաֆիլմ՝ քրեական և սարսափֆիլմի տարրերով հանդերձ: Կինոնկարն առաջին անգամ ցուցադրվել է 1997 թվականի հոկտեմբերի 31-ին, Իսպանիայում, և արժանացել R վարկանիշի:

Picto infobox cinema.png
Պերդիտա Դուրանգո
Perdita Durango
ԵրկիրFlag of Mexico.svg Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Flag of Spain.svg Իսպանիա
Ժանրսարսափ ժանրի կատակերգություն, մարտաֆիլմ և կինոկատակերգություն
Թվականհոկտեմբերի 31, 1997 և հոկտեմբերի 29, 1998[1]
Լեզուիսպաներեն և անգլերեն
ՌեժիսորԱլեքս դե լա Իգլեսիա[2][3]
ՊրոդյուսերԱնդրես Վինսենտե Գոմես
Սցենարի հեղինակԲարրի Գիֆֆորդ, Դավիդ Տրուեբա և Ալեքս դե լա Իգլեսիա
ԴերակատարներՌոզի Պերես[4][5], Խավիեր Բարդեմ[4][5], Հարլի Քրոս[4][5], Էյմի Գրեհեմ[4][5], Սքրիմին Ջեյ Հոքինս[4][5], Ջեյմս Գանդոլֆինի[4][5], Դեմիան Բիչիր[4][5], Ալեքս Քոկս[5], Դոն Ստրաուդ[4][5], Ռեխինա Օրոսկո[5], Սանտյագո Սեգուրա[4][5], Կառլոս Բարդեմ, Միգել Գալվան, Դավիդ Վիլյալպանդո, Խոսեֆինա Էչանովե և Քեթի Բարբերի
ՕպերատորՖլավիո Մարտինես Լաբիանո
ԵրաժշտությունՍայմոն Բոսուել
Պատմվածքի վայրԱՄՆ
Տևողություն125 րոպե
Շահույթ2 573 665,73 Եվրո
Պաշտոնական կայքէջ

Ֆիլմի դիպաշարըԽմբագրել

Պերդիտա Դուրանգոն մեկնում է Մեքսիկա՝ մահացած քրոջ աճյունամոխիրը սփռելու: Այստեղ նրան «կպցնում» է թմրանյութերի վաճառական, միաժամանակ՝ Վուդու դավանանքի հետևորդ և քուրմ ձևացող Ռոմեո Դոլորոսան, ով բանկ էր կողոպտել՝ վաշխառու շնաձկներից մեկին՝ Կատալինային ունեցած պարտքը մարելու նպատակով: Նա նաեւ դիակներ էր կողոպտում՝ կոկաինի ազդեցության տակ գտնվելով:

Ռոմեոյի վերջին խաբեբայական գործը հետևյալն էր. գանգստեր միսթր Սանթոսի հանձնարարությամբ սառնարան-ավտոմեքենայով մարդկային մարմինների մասեր էր տեղափոխում Լաս Վեգաս, որտեղ դրանք պիտի օգտագործվեին խոնավացնող կոսմետիկ նյութեր պատրաստելու համար: Ռոմեոն ու Պերդիտան առևանգում են միանգամայն պատահականորեն իրենց ճանկն ընկած քոլեջի ուսանող Դուեյնին ու վերջինիս ընկերուհուն՝ Էսթելին և երկուսին էլ բռնաբարում են: Դրանից հետո սկսում են զոհաբերության ծեսը (որի ավարտին պիտի ուտեին իրենց զոհերին), Դուեյնին ստիպում են, որ նայի, թե ինչ տանջանքներ է կրում Էսթելը, սակայն նրանց արարողությունն ընդհատում է Ռոմեոյի նախկին հանցակից ընկերներից մեկը՝ Շորթի Դին, ում Ռոմեոն ժամանակին մատնել էր: Վերջինս Պերդիտայի ու իրենց պատանդների հետ փախուստի է դիմում: Քառյակն շտապում է ժամ առաջ հասնելու պայմանավորված վայրը և հանդիպելու Սանթոսի մարդկանց, ովքեր պիտի փոխանցեին մարդկային մարմնանասերով բեռնված ավտոմեքենան: Հանձնման պահին վրա է հասնում թմրաբիզնեսի դեմ պայքարող ստորաբաժանումը՝ գործակալ Վուդի Դյումայի հրամանատարությամբ: Տեղի է ունենում կատաղի փոխհրաձգություն, Սանթոսի մարդիկ զոհվում են: Ռոմեոյին այս անգամ էլ է հաջողվում փախչել, և նա ավտոմեքենայով սլանում է դեպի Լաս Վեգաս՝ հետը վերցրած խեղճ Դուեյնին: Պերդիտան Էսթելի հետ հետևում է նրանց: Ճանապարհին Ռոմեոն այցելում է տատի տուն և տեսնում, որ վաշխառու Կատալինայի մարդիկ ամբողջովին ավերել ու թալանել են այն՝ ի հատուցումն իր չվճարած պարտքի: Ռոմեոն հանդիպում է Կատալինային ակումբում, ձևացնում, թե պարտքի դիմաց ցանկանում է նրան նվիրել Էսթելին, բայց հենց որ մենակ է մնում այդ շնաձկան հետ, առանց վարանելու սպանում է նրան: Վերջապես քառյակը, ամբողջ ճանապարհին հետապնդվելով Դյումայի կողմից, հասնում է Լաս Վեգաս: Բայց նպատակակետում Ռոմեոյին մի նոր փորձություն էր սպասում. իր մարդկանց կորցնելու պատճառով ահավոր կերպով զայրացած Սանթոսը թակարդ էր լարել՝ վարձել էր Ռոմեոյի զարմիկ Ռեջիին, որ «բարեկամաբար» սպանի նրան: Ռոմեոն իր նախկին ծովային միթևանի ընկերոջ՝ Դուգի հետ գնում է հանդիպավայր՝ Պերդիտային պատվիրելով, որ շարունակի հսկել իրենց պատանդներին: Բայց աղջիկը, նյարդայնանալով, թողնում է վերջիններիս, որպեսզի կարողանա հետևել Ռոմեոյին, ում հասցրել էր սիրահարվել; Պերդիտան վրա է հասնում այն պահին, երբ Ռեջին արդեն սպանել էր Դուգին և կրակում է Ռոմեոյի թիկունքին: Պերդիտան կրակում-սպանում է Ռեջիին ու հասցնում է փախչել: Դեպքի վայր են հասնում ոստիկանները՝ Վուդի Դյումայի հրամանատարությամբ՝ հանցագործներին բռնելու հույսով, բայց բոլորին մեռած են գտնում: Միայնակ մնացած Պերդիտան, ողբալով սիրած երիտասարդի մահը, քայլերն ուղղում է դեպի Լաս Վեգասի ստրիպտիզ բարերից մեկը:

Սեքսի ու բռնության տեսարաններով լիուլի հագեցած այս կինոնկարը, որ իսպանացի կինոռեժիսոր Ալեքս դե լա Իգլեսիայի նկարահանած առաջին անգլիալեզու ֆիլմն է, ցուցադրվել է բազմաթիվ երկրների կինոթատրոններում՝ ապահովելով հանդիսատեսի հսկայական հոսք և մրցանակներ է նվաճել մի շարք միջազգային կինոփառատոներում:

Դերերում՝Խմբագրել

  • Դեմիան Բիչիր - Կատալինա
  • Ջեյմս Գանդոլֆինի - Դյումա
  • Կառլոս Բարդեմ - Ռոմեո
  • Քեթի Բարբերի - Հանս
  • Միգել Գալվան - Դուգ
  • Ռոզի Պերես - Պերդիտա Դուրանգո
  • Սքրիմին Ջեյ Հոքինս - Ադոլֆո
  • Խավիեր Բարդեմ - Ռոմեո Դոլորոսա
  • Հարլի Քրոս - Դուեյն
  • Խոսեֆինա Էչանովե - Ռոմեոյի տատը
  • Էյմի Գրեհեմ - Էսթել

Պարգևներ, անվանակարգերԽմբագրել

  • 1998 թ. — Festival de Gramado Գրամադու-ի միջազգային կինոփառատոնի մրցանակի անվանակարգ՝ «Լավագույն ֆիլմ» — Ալեքս դե լա Իգլեսիային[10]
  • 1998 թ. — Իսպանալեզու դերասանների միության մրցանակի անվանակարգ՝ «Տղամարդու դերի լավագույն կատարման համար — Խավիեր Բարդեմին [11]
  • 2001 թ. — Ավստրալիայի կինոքննադատների մրցանակի անվանակարգ՝ «Լավագույն արտասահմանյան ֆիլմ [12]

ՍաունդթրեքԽմբագրել

Ֆիլմի սաունդթրեքը թողարկվել է 1997 թվականին:

Կոմպոզիցիաների ցանկըԽմբագրել
  • 01 - Simon Boswell - Crossing The Border - 2:03 րոպե
  • 02 - Simon Boswell - Perdita And Romeo - 3:17 ր.
  • 03 - Herb Alpert - Spanish Flea - 2:06 ր.
  • 04 - Simon Boswell - Supernature - 2:13 ր.
  • 05 - Banda El Recodo De Crúz Lizárraga - De Sinaloa A California - 2:45 ր.
  • 06 - Simon Boswell - Morgens Interstate Bank - 2:46 ր.
  • 07 - Los Tucanes De Tijuana - El Cartel De A Kilo - 2:58 ր.
  • 08 - Simon Boswell - A-Maje-Cumbe - 3:11 ր.
  • 09 - Electric Playboys - Little Girl - 3:37 ր.
  • 10 - Simon Boswell - Food For The Gods - 4:34 ր.
  • 11 - Simon Boswell - Another Way Out - 5:29 ր.
  • 12 - Los Tucanes De Tijuana - El Puno De Polvo - 3:07 ր.
  • 13 - Simon Boswell - Happy Caribe - 1:02 ր.
  • 14 - Simon Boswell - La Calavera - 2:25 ր.
  • 15 - Simon Boswell - Life's A Bitch - 1:51 ր.
  • 16 - Johnny Cash - I Walk The Line - 2:40 ր.
  • 17 - Screamin' Jay Hawkins - I'm Lonely - 2:24 ր.

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել