Բացել գլխավոր ցանկը

Պերա թանգարան (թուրք.՝ Pera Müzesi), գեղարվեստական թանգարան Ստամբուլի Բեյօղլու շրջանի Տեպեբաշի թաղամասում: Թանգարանը գտնվում է Սահմանադրության պողոտայի (Meşrutiyet) 65 շենքում (Իստիկլյալ պողոտայի և Թաքսիմ հրապարակի հարևանությամբ): Թանգարանի ուշադրության կենտրոնում է 19-րդ դարի օրիենտալ արվեստը:

Պերա թանգարան
Istanbul Beyoglu Pera museum.jpg
Տեսակպատկերասրահ և private museum?
ԵրկիրFlag of Turkey.svg Թուրքիա
ՏեղագրությունԲեյօղլու
Հիմնադրված է2005
Այցելուներ10 000
Կոորդինատներ: 41°1′54.6″ հս․ լ. 28°58′30.5″ ավ. ե. / 41.031833° հս․. լ. 28.975139° ավ. ե. / 41.031833; 28.975139
Կայքen.peramuzesi.org.tr և peramuzesi.org.tr

ՊատմությումԽմբագրել

2005 թվականին թանգարանը հիմնադրել է Suna and İnan Kıraç հիմնադրամը: Այն տեղակայված է պատմական նախկին «Բրիստոլ հյուրանոցի» շենքում, որը նախագծել և 1893 թվականին կառուցել է ճարտարապետ Աչիլ Մանուսոսը: 2003 և 2005 թվականներին թանգարանը վերանորոգել է ճարտարապետ Սինամ Գենիմը, ով պահպանել է կառույցի ճակատային հատվածը, իսկ ինտերիերը փոխակերպել է ժամանակակից, լիովին կահավորված թանգարանի:

ՀավաքածուԽմբագրել

Պերա թանգարանում կազմակերպվում են կանոնավոր, միջազգային փոխառված ցուցահանդեսներ՝ ի լրումն թանգարանի մշտական հավաքածուների՝ արևելյան նկարներ, անատոլիական կշռման և չափման սարքեր, Kütahya սալիկներ և կերամիկա:

Օրիենտալ կտավների հավաքածուԽմբագրել

Թանգարանի օրիենտալ կտավների հավաքածուն կազմված է եվրոպական և օսմանյան/թուրք նկարիչների ստեղծագործություններից, այդ թվում նաև Օսման Համդի Բեյի աշխատանքներից՝ ներառյալ նրա հայտնի «Կրիաներ վարժեցնողը» կտավը:

ՊատկերասրահԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • Pera Museum (ed.). Portraits from the Empire. Pera Museum Publications, 2005. 155 p. ISBN 975 9123 -02 - 9
  • Pera Museum (ed.). Young Expansion. Pera Museum Publications, 2005. 163 p. ISBN 975 9123 -00-2

Արտաքին հղումներԽմբագրել