Պետրոս Թումանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Թումանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Պետրոս Պետրոսի Թումանյան (նոյեմբերի 13, 1913, Սիմֆերոպոլ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 13, 1989, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարապետ, ճարտարապետության թեկնածու (1969), ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ (1971)։
Պետրոս Թումանյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 13, 1913 |
Ծննդավայր | Սիմֆերոպոլ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | դեկտեմբերի 13, 1989 (76 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | ՀԱՊՀ (1940) |
Աշխատավայր | Հայպետնախագիծ |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրել1940 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1946-1960 թվականներին եղել է ՀԽՍՀ պետշինի բնակավայրերի բաժնի պետ, 1960-1964 թվականներին՝ Հայպետնախագիծ ինստիտուտի փորձարարական հատակագծման բաժնի պետ, 1964-1979 թվականներին՝ շրջանային հատակագծման արվեստանոցի ղեկավար[1]։
Մասնակցել է ՀԽՍՀ բնակավայրերի զարգացման գլխավոր սխեմա (մինչև 2000 թվական հաշվարկային ժամկետով, 1969), Արարատյան դաշտի (1963), Կապան-Քաջարանի (1973), Լոռի-Փամբակի (1975-1976), Ախուրյանի շրջանի (1976-1977) շրջանային հատակագծումների, Սևանի շրջանային հատակագծման գլխավոր համալիր սխեմայի մշակմանը (1973)։
Թումանյանի նախագծերով կառուցապատվել են՝
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.