Պետրոս Բեդիրյան
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Պետրոս Սարգսի Բեդիրյան (ապրիլի 7, 1931, Հալեպ, Սիրիա), հայ լեզվաբան, հայերենագետ։ Բանասիրական գիտություններիդոկտոր, պրոֆեսոր։ Արդի ժամանակների ամենահեղինակավոր և բեղմնավոր հայրենագետներից մեկը։ ՀՀ վաստակավոր մանկավարժ (2008)։
Պետրոս Բեդիրյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 7, 1931 (93 տարեկան) Հալեպ, Սիրիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | լեզվաբան և խմբագիր |
Հաստատություն(ներ) | Հայկական պետական մանկավարժական համալսարան, Գևորգյան հոգևոր ճեմարան և Սևանի Վազգենյան դպրանոց |
Ալմա մատեր | Մելքոնյան կրթական հաստատություն (1946) և Հայկական պետական մանկավարժական համալսարան (1952) |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր |
Տիրապետում է լեզուներին | հայերեն |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելՊետրոս Սարգսի Բեդիրյանը ծնվել է 1931 թվականի ապրիլի 7-ին Սիրիայի Հալեպ քաղաքում։ 1943-1946 թվականներին սովորել է Կիպրոսի Մելգոնյան կրթական հաստատությունում։ 1952 թվականին ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտը, որտեղ և 1955-1995 թվականներին դասախոսել է։ Պետրոս Բեդիրյանը հայոց լեզու և գրաբար է ավանդել նաև Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում և Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում։ Պետրոս Բեդիրյանի գիտական հետաքրքրությունների ոլորտը շատ լայն է։ Նրա աշխատությունները վերաբերում են ընդհանուր լեզվաբանությանը, դարձվածաբանությանը, բառագիտության և ստուգաբանության հարցերին։ Բեդիրյանի գիտական գործունեության բարձրակետն է համարվում նրա «Հայերեն դարձվածքների ընդարձակ բացատրական բառարանը», որն իրենից ներկայացնում է հեղինակի 53 տարիների (1958-2011) աշխատանքի արդյունքը։ Այն ներկայացնում է հայերեն 25.310 դարձվածքներ՝ գրական, խոսակցական, բարբառային։ Նյութը քաղված է անցյալի և ներկայիս 734 հեղինակների ստեղծագործություններից (Սայաթ Նովայից մինչև մեր օրերը), հայրենի և Սփյուռքի ԶԼՄ 130 օրգաններից (ներառյալ հայրենի ռադիո և հեռուստակայաններ)։
Գիտական աշխատություններ
խմբագրելԼեզվաբանական աշխատություններ
խմբագրել- «Ժամանակակից հայերենի դարձվածաբանություն», 1973։
- «Ժամանակակից հայերենի ոչ փոխաբերական կայուն բառակապակցությունները», 1990։
- «Ակնարկներ ժամանակակից հայերենի դարձվածաբանության», 2007։
- «Հայերենագիտական հոդվածներ ու նոթեր», 2012։
Բառարաններ
խմբագրել- «Դարձվածաբանական բացատրական բառարան», 1971։
- «Ռուս-հայերեն, հայ-ռուսերեն բառարան», 1987 (համահեղինակ)։
- «Հայերեն շրջասությունների բառարան», 2002։
- «Հայերենի թևավոր խոսքերի բառարան», 2002։
- «Հայ-ռուսերեն գործնական բառարան», 2010։
- «Հայերեն դարձվածքների ընդարձակ բացատրական բառարան», 2011։
- «Բառերի ընտրությունը»։ Հոմանիշների գործնական-ուսումնական բառարան, 2017։
Ուսումնական ձեռնարկներ
խմբագրել- «Եկէք ճիշդ խօսինք ու գրենք», 1993։
- «Լեզու նախնյաց», (Գրաբարի դասագիրք), 1999։
- «Բառերի խորհրդավոր աշխարհում», 2003։
- «Հայ լեզուն և մեր խոսքը։ Արևելահայ խոսքի ուղեցույց։ Գործնական», 1999։
- «Հայոց լեզվից 50 նորացված հարցարաններ», Երևան, 2002, 126 էջ (համահեղինակ՝ Դավիթ Գյուրջինյան), 2006, (3-րդ հրատ.)։
Պարգևներ
խմբագրել- Մովսես Խորենացու մեդալ, 2021[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». www.president.am. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 22-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Պետրոս Բեդիրյան, Հայերեն դարձվածքների ընդարձակ բացատրական բառարան (էլեկտրոնային տարբերակ)(հայ.)
- Հայագիտության երեկն ու այսօրը (Հարցազրույց Պ. Բեդիրյանի հետ)(հայ.)
- «Պետրոս Բեդիրյան. Նվիրյալ անձեր» (վավերագրական ֆիլմ Պ. Բեդիրյանի մասին)(հայ.)
- Նոր խոսք հայ բառարանագրության մեջ (Դ. Գյուրջինյանի գրախոսությունը «Հայերեն շրջասությունների բառարանի» մասին)(չաշխատող հղում)
- Հայերեն թևավոր խոսքերի բառարանը (Դ. Գյուրջինյանի գրախոսությունը) Արխիվացված 2019-12-29 Wayback Machine
- Արդի հայերենի հոմանիշների նոր բառարան (Դ. Գյուրջինյանի գրախոսությունը) Արխիվացված 2020-02-01 Wayback Machine
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պետրոս Բեդիրյան» հոդվածին։ |