Դավիթ Գյուրջինյան

հայ լեզվաբան, խմբագիր

Դավիթ Սևանի Գյուրջինյան (օգոստոսի 26, 1962(1962-08-26), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ լեզվաբան, հայերենագետ, խմբագիր։ ՀՀ ԿԳՄՍՆ լեզվի կոմիտեի նախկին նախագահ[1][2]։

Դավիթ Գյուրջինյան
Ծնվել էօգոստոսի 26, 1962(1962-08-26) (61 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունլեզվաբան, խմբագիր և հայագետ
Հաստատություն(ներ)Հայկական պետական մանկավարժական համալսարան և Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան
Ալմա մատերՀայկական պետական մանկավարժական համալսարան (1984) և Գևորգյան Հոգևոր Ճեմարան (1993)
Տիրապետում է լեզուներինհայերեն

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1962 թվականի օգոստոսի 26-ին Երևանում, գերմաներենի ուսուցչի ընտանիքում։ 1984 թվականին ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի մայրենի լեզվի և գրականության ֆակուլտետը։ 1985-1986 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ 1984-1995 թվականներին որպես փորձալրագրող, ասիստենտ, դոցենտ աշխատել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի հայոց լեզվի ամբիոնում։ 1993-2018 թվականներին հայոց լեզու է ավանդել Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում։ 1995-2020 թվականներին աշխատել է Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանում՝ որպես հայագիտության ամբիոնի դոցենտ, դասավանդել հայերենագիտական տարբեր առարկաներ։ 1989 թվականի փետրվարի 13-ին «Նախդիրների բառակազմական արժեքը հայերենում» թեմայով ատենախոսություն է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։

1993 թվականին «Հայաստան» համահայկական հիմնադրամի հայտարարած «Երիտասարդ գիտնականներ» մրցույթի հաղթող է ճանաչվել հայոց լեզվի բառակազմական իմաստաբանությանը նվիրված ուսումնասիրությունների համար[3][4]։

Մասնակցել է միջազգային, հանրապետական և այլ գիտաժողովների, լեզվաբանական գործնական հանդիպումների։ 2011-2013 թվականներին համատեղությամբ եղել է Հայաստանի աստվածաշնչային ընկերության հրատարակչական բաժնի տնօրենը։

Մանկական «Ուրախ գնացք» և պատանեկան «Իմ մոլորակը» ամսագրերի հիմնադիր գլխավոր խմբագիր։

100-ից ավելի գիտական և ուսումնամեթոդական աշխատանքների հեղինակ (և համահեղինակ) է։

Ամուսնացած է, ունի 2 դուստր և 3 թոռ։

  • «Հայերեն բառարան-տեղեկատու. միասին, անջատ կամ գծիկով գրվող բառեր»
  • «Մեծատառ, թե փոքրատառ»
  • «Անուն խոսքի մասերի թվի կարգը արդի հայերենում. քերականական բառարան-տեղեկատու»
  • «Կրոնաեկեղեցական լեզվական միավորների քննություն»
  • «Հայոց լեզու. գործնական աշխատանքների ձեռնարկ բուհերի ուսանողների համար»
  • «Հայերենում գործածվող տառային հապավումների բառարան» (վերջին երկուսը՝ Ն. Հեքեքյանի համահեղինակությամբ։ Գրքերի մի մասն ունեցել է բազմաթիվ հրատարակություններ։

Հայաստանի հանրակրթական դպրոցների մայրենիի և հայոց լեզվի 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, ինչպես նաև 7-րդ և 10-րդ (հումանիտար հոսք, դասարանների դասագրքերի հեղինակ (համահեղինակներ՝ Ն. Հեքեքյան, Թ. Ալեքսանյան, Ա. Գալստյան)։

Տասը տարուց ավելի ղեկավարել է դպրոցականների հայոց լեզվի հանրապետական օլիմպիադայի հանձնաժողովի աշխատանքները։ Հայոց լեզվի ու գրականության համահայկական բոլոր օլիմպիադաների հանձնաժողովի փոխնախագահ, նախագահ։

Արբանյակային Հ1 հեռուստատեսությամբ վարել է «Խոսում ենք հայերեն» հեղինակային հաղորդումը։

Հրատարակության է պատրաստել Նոր Կտակարանը (իմաստային թարգմանություն, որն ունեցել է բազմաթիվ հրատարակություններ), «Սաղմոսագիրքը» (սրանց դասական ուղղագրությամբ տարբերակները մի քանի անգամ լույս են տեսել Թեհրանում)։ Խմբագրել է «Աստվածաշնչի հանրագիտարանը», «Աշակերտի Աստվածաշունչը», «Մանուկների Աստվածաշունչը» (տարիքային տարբեր խմբերի երեխաների համար), «Աստվածաշնչի ամփոփ ուղեցույցը» և այլն։ Գրաբար Աստվածաշնչի համաբարբառի պատասխանատու խմբագիրն է (Ս. Էջմիածին, 2012 թվական, 1908 մեծադիր էջ)[5][6]։

Հրատարակված գիտական և ուսումնամեթոդական աշխատանքներ խմբագրել

Գրքեր խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Դավիթ Գյուրջինյանը՝ ՀՀ ԿԳՆ լեզվի կոմիտեի նախագահ». Երկիր Մեդիա (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 12-ին.
  2. «Դավիթ Գյուրջինյանն ազատվել է Լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնից». Armtimes.com. Վերցված է 2023 թ․ հուլիսի 29-ին.
  3. «HARTAK.am». HARTAK.am (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 14-ին.
  4. «Հայոց լեզվին ոչինչ չի պատահել, մենք պետք է այն լավ գործածենք.Դավիթ Գյուրջինյան». www.tert.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 14-ին.
  5. «Հայերենը վտանգված է, որը գալիս է մեր տնաբույծ քաղքենիներից. Դավիթ Գյուրջինյան». news.am. Վերցված է 2018 թ․ ապրիլի 14-ին.
  6. «Հայոց լեզվի խնդիրները. Դավիթ Գյուրջինյան | :Բուն TV». boon.am. Վերցված է 2018 թ․ ապրիլի 14-ին.
  7. «Մայրենի 6». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 21-ին.
  8. «The Armenian Church - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին». www.armenianchurch.org. Վերցված է 2018 թ․ ապրիլի 14-ին.
  9. «Մեծատառ, թե փոքրատառ. հայերեն բառարան-տեղեկատու». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 21-ին.

Արտաքին հղումներ խմբագրել