Զավեն Պետրոսյան

հայ նկարիչ, բանաստեղծ
(Վերահղված է Պետրոսյան Զավենից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Զավեն Ասլիբեկի Պետրոսյան (փետրվարի 17, 1957(1957-02-17), Ջուջևան, Նոյեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), գեղանկարիչ, բանաստեղծ, լրագրող։ Հայաստանի գրողների միության անդամ (2009)[1]։

Զավեն Պետրոսյան
Ծնվել էփետրվարի 17, 1957(1957-02-17) (67 տարեկան)
ԾննդավայրՋուջևան, Նոյեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտությունբանաստեղծ և նկարիչ
ԱնդամությունՀԳՄ

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1957 թ. Նոյեմբերյանի շրջանի (այժմ Տավուշի մարզ) Ջուջևան գյուղում։ 1980 թվականին ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի նկարչագծագրական ֆակուլտետը, ինչպես նաև հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը։ Զբաղվում է մանկավարժական և լրագրողական գործունեությամբ։ Իջևանում (2004 թ.), Նոյեմբերյանում (2007 թ.) ունեցել է գեղանկարչական անհատական ցուցահանդեսներ։ Նրա գրաֆիկական ձևավորումներով լույս են տեսել բազմաթիվ գրքեր[2]։

Բանաստեղծական ժողովածուներ

խմբագրել
  • «Երկնալույս»[3]
  • «Խռովք և հրճվանք»
  • «Դրախտավայր»[4]
  • «Անհանգիստ անդորրություն»

Մրցանակներ

խմբագրել

2009 թվականին արժանացել է 2008-2009 թթ տպագրված լավագույն գրքի համար Մկրտիչ Սարգսյանի անվան գրական մրցանակին։

Ցուցահանդեսներ

խմբագրել
  • 2004 թ. Իջևանում գեղարվեստական անհատական ցուցահանդես։
  • 2007 թ. Նոյեմբերյանում գեղարվեստական անհատական ցուցահանդես։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Զավեն Պետրոսյանի մասին Հայաստանի գրողների միության կայքում
  2. «Zarkfoundation - Զավեն Պետրոսյան». zarkfoundation.com.
  3. Petrosyan, Zaven (1999). Erknaluys. Hayastan.
  4. Պետրոսյան, Զավեն Ասլիբեկի (2001). Դրախտավայր։ Բանաստեղծություններ, պոեմ. Հայաստան. ISBN 9785540018067.

Արտաքին հղումներ

խմբագրել