Պետկո Դիմիտրով Կլիսուրով (բուլղար․՝ Петко Димитров Клисуров, հունիսի 29, 1865(1865-06-29), Կազանլիկ, Ստարա Զագորայի մարզ, Բուլղարիա - մայիսի 13, 1933(1933-05-13), Սոֆիա, Բուլղարիա), բուլղարացի նկարիչ և ուսուցիչ։ Եղել է նկարիչներ Դեչկո Ուզունովի, Բենչո Օբրեշկովի, Վլադիմիր Դիմիտրով-Մայստորայի ուսուցիչը։

Պետկո Կլիսուրով
Ծնվել էհունիսի 29, 1865(1865-06-29)
ԾննդավայրԿազանլիկ, Ստարա Զագորայի մարզ, Բուլղարիա
Վախճանվել էմայիսի 13, 1933(1933-05-13) (67 տարեկան)
Մահվան վայրՍոֆիա, Բուլղարիա
Մասնագիտություննկարիչ
ԱշակերտներՎլադիմիր Դիմիտրով-Մայստորա և Ալեքսանդր Միլենկով
 Petko Klisurov Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1865 թվականի հունիսի 29-ին Կազանլիքում. 1802 թվականին նրա ընտանիքը փախել էր Կլիսուրայից։ Կրթությունը ստացել է Պլովդիվում, այնուհետև եղել է ուսուցիչ Ստարա Զագորա քաղաքի մոտ։

1884 թվականին Ռումելիայի կառավարությունից ստացել է դրամաշնորհ և ուսումը շարունակել Իտալիայում։ Հաստատվել է Ֆլորենցիայում[1]։ 1887 թվականից սկսել է մասնավոր դասեր ստանալ Ջուզեպպե Չիպրիանիից։

1888 թվականին վերադարձել է Բուլղարիա, որտեղ շարունակել է աշխատել որպես ուսուցիչ Վառնայում, Պլովդիվում, Կազանլիքում և Սոֆիայում։ 1899-1908 թվականներին դասավանդել է Բուլղարիայի գեղարվեստի ազգային ակադեմիայում[2]։

1900 թվականին Փարիզի համաշխարհային ցուցահանդեսում արժանացել է մեդալի՝ տեքստիլ արվեստի բնագավառում ստեղծագործությունների համար[3]։ Եղել է 1904 թվականի Համաշխարհային ցուցահանդեսի, 1905 թվականի Համաշխարհային ցուցահանդեսի և Արվեստի թագավորական ակադեմիայի ցուցահանդեսի մասնակից 1907 թվականին։ Պարգևատրվել է «Սուրբ Ալեքսանդր» և Սուրբ Ստանիսլավի շքանշաններով։

Նկարներ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • Енциклопедия на изобразителните изкуства в България (Encyclopedia of Fine Arts in Bulgaria), Vol.1, Bulgarian Academy of Sciences, 1981
  • Marin Dobrev, Художниците на Казанлък (The Artists of Kazanlak), Дъга Плюс, 2013 ISBN 978-954-9387-77-3

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Petăr Petrov, Katerina Gehl, Klaus Roth Fremdes Europa?: Selbstbilder und Europa-Vorstellungen in Bulgarien (1850-1945). — LIT Verlag Münster, 2007. — С. 123. — 366 с. — ISBN 978-3-8258-0793-1
  2. Bogdan Filov Geschichte der bulgarischen Kunst unter der türkischen Herrschaft und in der neueren Zeit. — Walter de Gruyter GmbH & Co KG, 2020-01-20. — С. 67. — 168 с. — ISBN 978-3-11-133916-0
  3. Peter Stoyanovich Zar Ferdinand I. (geb. Prinz von Sachsen-Coburg und Gotha): Seine Herkunft, Bildung, Motivation und der Aufbau des modernen Bulgarien. 1861 - 1887 - 1912. — LIT Verlag Münster. — С. 285. — 402 с. — ISBN 978-3-643-91215-2