Պետեր Անկերսեն (սեպտեմբերի 22, 1990(1990-09-22)[1][2][3][…], Էսբյերգ, Ribe County, Դանիա), դանիացի ֆուտբոլիստ, դանիական «Կոպենհագեն» ֆուտբոլային ակումբի և Դանիայի ազգային հավաքականի պաշտպանն է։

Պետեր Անկերսեն
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Դանիա Դանիա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 22, 1990(1990-09-22)[1][2][3][…] (33 տարեկան)
Ծննդավայր Էսբյերգ, Ribe County, Դանիա
Հասակ 180 սմ
Քաշ 71 կգ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Դանիա Կոպենհագեն
Համար 22
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2009-2010 Դանիա Էսբյերգ 1 (0)
2010-2012 Դանիա Վայլե 46 (3)
2012 Նորվեգիա Ռուսենբորգ 18 (0)
2012-2014 Դանիա Էսբյերգ 45 (5)
2014-2016 Ավստրիա Ռեդ Բուլ Զալցբուրգ 21 (1)
2015-2016 Դանիա   Կոպենհագեն 30 (0)
2016-մինչ հիմա Դանիա Կոպենհագեն 88 (8)
Ազգային հավաքական
2013-մինչ հիմա Դանիա Դանիա 24 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ մարտի 22, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ մարտի 22, 2019

Պետերի երկվորյակ եղբայրը՝ Յակոբ Անկերսենը խաղում է շվեդական «Գյոտեբորգ» ֆուտբոլային ակումբի կազմում։

Ակումբային Կարիերա խմբագրել

 
Անկերսենը «Կոպենհագենի» կազմում

Պետերը «Էսբյերգ» ֆուտբոլային ակումբի սանն է։ 2010 թ․ տեղափոխվել է դանիական առաջին դիվիզիոնում հանդես եկող «Վայլե» ֆուտբոլային ակումբ[4]։

Վայլեի կազմում երկու հաջող մրցաշրջան անցկացնելուց հետո Պետերը հայտնվում է ավելի հեղինակավոր ակումբների ուշադրության կենտրոնում։ 2012 թ․ մարտ ամսին ֆուտբոլիստը տեղափոխվում է նորվեգական «Ռուսենբորգ» ֆուտբոլային ակումբ։

Նոր ակումբի կազմում Պետերը անմիջապես տեղ է գտնում ակումբի հիմնական կազմում։ Սակայն Ռուսենբորգի կազմում 18 հանդիպում անցկացնելուց հետո ֆուտբոլիստը անձնական պատճառներով որոշում է վերադառնալ հայրենիք[5]։ Եվ ամռանը Պետերը 4 տարվա պայմանագիր է կնքում Էսբյերգի հետ[6]։

Հարազատ ակումբ վերադառնալուց հետո Պետերը երկվորյակ եղբոր՝ Յակոբի հետ դառնում է ակումբի անփոխարինելիներից և կարողանում է ակումբի հետ միասին նվաճել Դանիայի գավաթը և զբաղեցնել 4-րդ հորիզոնականը Դանիայի առաջնությունում։

2013 թ․ օգոստոսի 10-ին «Օրհուս» ակումբի դեմ անցկացված մրցավեճում Անկերսենը կարողանում է Մարկո վան Բաստենի ոճով գրավել մրցակցի դարպասը[7]։

Ազգային հավաքականի կազմում խմբագրել

2013 թ․ մայիսի 17-ին Պետերն առաջին անգամ հրավիրվում է Դանիայի ազգային հավաքական, երբ թիմն ընկերական հանդիպում էր անցկացնում Վրաստանի ազգային հավաքականի հետ ։ Սակայն այդպես էլ խաղադաշտ դուրս չի գալիս։

2013 թ․ օգոստոսի 14-ին իր առաջին հանդիպումն է անցկացնում ազգային հավաքականի կազմում, երբ թիմը մրցում էր Լեհաստանի ազգային հավաքականի հետ։

Նվաճումներ խմբագրել

Ակումբային

  «Էսբյերգ»

  • Դանիայի գավաթակիր — 2012/13

  «Ռեդ Բուլ Զալցբուրգ»

  «Կոպենհագեն»

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. Bold.dk — Vejle henter ung Esbjerg-back
  5. «Bold.dk — Ankersen havde det svært i Rosenborg»
  6. «Bold.dk — Officielt: Ankersen til Esbjerg»
  7. «Marco van Basten-esque! Peter Ankersen (Esbjerg) vs Aarhus». inside World Soccer. 2013 թ․ օգոստոսի 11. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 11-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պետեր Անկերսեն» հոդվածին։