Պեռնիլե Բլումե (դան․՝ Pernille Blume, մայիսի 14, 1994(1994-05-14), Herlev, Մայրաքաղաքային տարածաշրջան, Դանիա), դանիացի լողորդուհի[1][2][3], Օլիմպիական խաղերի չեմպիոն (2016)[1] և բրոնզե մեդալակիր (2016, 2020): Դանիայի 2016 թվականի լավագույն մարզուհի։

Պեռնիլե Բլումե
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Բնօրինակ անուն՝դան․՝ Pernille Blume
Մասնագիտացում՝լողորդ
Երկիր՝Դանիա
Ծննդյան ամսաթիվ՝մայիսի 14, 1994(1994-05-14) (29 տարեկան)
Ծննդավայր՝Herlev, Մայրաքաղաքային տարածաշրջան, Դանիա
Ակումբ՝Energy Standard?
171 սանտիմետր
Քաշ՝58 կիլոգրամ

Կարիերա խմբագրել

Մասնակցել է 2012, 2016 և 2020 թվականների Օլիմպիական խաղերին։ Ռիո դե Ժանեյրոյում Բլումեն ազատ ոճով 50 մետր մրցատարածությունում նվաճել է ոսկե մեդալ և սահմանել ազգային ռեկորդ, ինչպես նաև Միե Նիլսոնի, Ռիկե Մյոլլեր Պեդերսենի և Ջանեթ Օտտեսենի հետ միասին սահմանել է եվրոպական ռեկորդ և 4×100 մետր համակցված փոխանցումալողում նվաճել բրոնզե մեդալ՝ զիջելով Ավստրալիայի և ԱՄՆ-ի թիմերին[4]։ Մեկ տարի անց աշխարհի առաջնությունում Բլումեն նվաճել է բրոնզե մեդալ 100 մետր ազատ ոճում[5][6][7]։

2014 թվականին դարձել է Եվրոպայի չեմպիոն 4×100 մետր համակցված փոխանցումալողում։

2016 թվականի Օլիմպիական խաղերի փակման արարողության ժամանակ եղել է Դանիայի դրոշակակիրը։

2021 թվականի մայիսին Բուդապեշտում կայացած Եվրոպայի առաջնությունում Պեռնիլեն 50 մետր ազատ ոճում նվաճել է արծաթե մեդալ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Pernille Blume». BBC Sport. Վերցված է 2016 թ․ հունիսի 6-ին.
  2. «Pernille Blume». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 6-ին.
  3. «Pernille er verdensmester». sn.dk (դանիերեն). 2012 թ․ դեկտեմբերի 16. Վերցված է 2016 թ․ հունիսի 6-ին.
  4. Hansen, Thomas (2016 թ․ մայիսի 11). «Yderligere otte svømmere OL-klar» (դանիերեն). National Olympic Committee and Sports Confederation of Denmark. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 6-ին.
  5. «Американка Мануэль победила на ЧМ в плавании на 100 метров вольным стилем» (ռուսերեն). Р-Спорт. Վերցված է 2017 թ․ հուլիսի 30-ին.
  6. «Meet Results». www.swimscotland.co.uk. Վերցված է 2017 թ․ մարտի 12-ին.
  7. «Pernille Blume on Dashing 24.5 To Get Her 2017 Racing Underway In Edinburgh». SwimVortex (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 12-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պեռնիլե Բլումե» հոդվածին։