Պենդրագոն ամրոց, ավերակ Քամբրիայի Մալլերստանգ հովտում, որը գտնվում է Իդեն գետից վերև։ I կարգի կառույց է[3]։

Պենդրագոն ամրոց
Նկարագրություն
Տեսակդղյակ
Վարչական միավորՄալլերստանգ
Երկիր Միացյալ Թագավորություն[1][2]
Կառուցված12-րդ դար
ՃարտարապետԼեդի Էնն Քլիֆորդ, 14-րդ բարոնուհի դե Քլիֆորդ
Քարտեզ
Քարտեզ
 Pendragon Castle Վիքիպահեստում

Լեգենդ խմբագրել

 
Պենդրագոն ամրոցը, որից ներքև երևում է Իդեն գետը

Լեգենդի համաձայն՝ ամրոցը կառուցվել է Արթուր արքայի հոր՝ Յութեր Պենդրագոնի կողմից, որն ապարդյուն փորձել է փոխել գետի հունը[4], և դա իր արտացոլումն է գտել տեղացիների շրջանում տարածված հետևյալ հանրահայտ բանաստեղծության մեջ․

  Թող Յութեր Պենդրագոնն անի ինչ կարող է,
Իդենը կհոսի որտեղով միշտ հոսել է։
 

Յութերը (եթե նա իսկապես գոյություն է ունեցել) հավանաբար 5-րդ դարի ցեղապետ էր, որը ներխուժող անգլո-սաքսոնների դեմ դիմադրության առաջնորդն էր։ Ըստ մեկ այլ լեգենդի՝ Յութերն ու իր մարդկանցից շատերը մահացել են այստեղ, երբ սաքսոնները թունավորել են ջրհորը։ Քամբրիայում արթուրյան այլ տեղանուններ նույնպես կան։

Պատմություն խմբագրել

 
Պենդրագոն ամրոցը մոտավորապես 1740 թվականին

Բացի այս լեգենդից ու հռոմեական մետաղադրամ հայտնաբերելուց այս ամրոցի նախանորմանական օգտագործման որևէ այլ վկայություն չկա։ Կառուցվել է 12-րդ դարում Ռանուլֆ դե Մեշենի կողմից, Անգլիայի թագավոր Ուիլյամ Ռուֆուսի իշխանության օրոք։ Պահպանվել են նորմանական դոնժոնի, 14-րդ դարում ավելացված սենյակի ու 17-րդ դարում կառուցված այլ լրացումների մնացորդները։

Ամենահայտնի տերերից է եղել Ուեստմորլենդի լորդ սըր Հաֆ դե Մորվիլը, որը 1170 թվականին սուրբ Թոմաս Բեքեթին սպանած չորս ասպետներից մեկն էր։ Տիրուհիներից հայտնի է լեդի Իդոնեա դե Վիպոնտը, որն իր ամուսնու՝ Ռոջեր դե Լիլբուրնի մահից հետո իր կյանքի մնացած մասն անցկացրել է ամրոցում ու մահացել 1334 թվականին։ Լեդի Իդոնեան 1311 թվականին մոտակա Աութջիլ գյուղակում հիմնադրել է սուրբ Մերի եկեղեցին[5]։

1342 և 1541 թվականներին հարձակման է ենթարկվել շոտլանդացի ասպախմբերի կողմից։ Վերջին ասպատակությունից հետո ամրոցը դարձել է անբնակ ավերակ մինչև լեդի Էնն Քլիֆորդի ձեռքում հայտնվելը, որը 1660 թվականին վերակառուցել է այն՝ ավելացնելով գարեջրատուն, փուռ, ախոռներ և կառասրահ։ Ամրոցը եղել է տիկնոջ սիրելի վայրերից մեկը մինչև 1676 թվականին 86 տարեկանում իր մահը։

 
Լեդի Էնն Քլիֆորդ

Լեդի Էննի հաջորդը՝ Թանեթի կոմսը, չի օգտագործել ամրոցն ու այնտեղից հեռացրել է արժեքավոր ամեն բան, այդ թվում՝ տանիքի կապարը։ Մինչև 1770-ական թվականները կառույցի մեծ մասը երկրորդ հարկից վերև արդեն քանդվել էր[6] և դրանից հետո այն աստիճանաբար քանդվելով ձեռք է բերել այսօրվա տեսքը։

1962 թվականին ամրոցն աճուրդով վաճառվել է հողատեր և հնէաբան Ռեյվն Ֆրանկլենդին £525-ով[7]։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Ֆրանկլենդի հայրը՝ Էդուարդը, գիրք է գրել արթուրյան լեգենդի մասին ամրոցի հետ կապված[7][8]։ Ներկայիս սեփականատեր Ջոն Բաքնոլը ժառանգել է ամրոցը 1998 թվականին իր զարմիկ Ռեյվնի ու 2013 թվականին վերջինիս կնոջ՝ Ջուլիետի մահից հետո[4]։

Վերջին տարիներին աղբի որոշ մասը մաքրվել է, քանդվող պատերի ամրացման աշխատանքներ են տարվել, ու Լանկաստերի համալսարանի[9] կողմից իրականացվել է սահմանափակ հնագիտական հետազոտություն, որի արդյունքները տպագրվել են 1996 թվականին[10]։

Ամրոցը գտնվում է մասնավոր և գյուղատնտեսական նշանակության հողերում։ Շենքի արտաքին մասում կա հանրային մուտք և նախազգուշացում, որ ամրոցի պատերին չպետք է բարձրանալ։ Կատարվել են որոշ շտկողական աշխատանքներ դրամաշնորհի օգնությամբ[11]։

Ստուգաբանություն խմբագրել

Pendragon անունն առաջին անգամ գրի է առնվել 1309 թվականին և ամենայն հավանականությամբ միջնադարյան Արթուրյան լեգենդների արդյունք է[12]։ Հնարավոր է, որ անունն առաջացած լինի բրիտերեն pen-ից, որը նշանակում է «գլխավոր»[12] և dragon-ից, որը նշանակում է «վիշապ» ու փոխաբերորեն՝ «արքայազն, ռազմիկ» (վալլիերեն՝ pen draig)[12]։

Տես նաև խմբագրել

  • I կարգի կառույցներ Քամբրիայում
  • Մալլերստանգի ցուցակագրված կառույցներ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. GeoNames — 2005.
  2. National Heritage List for England
  3. Կաղապար:National Heritage List for England
  4. 4,0 4,1 «Welcome to Pendragon Castle – Yorkshire's most mysterious ruin». The Yorkshire Post. 2019 թ․ փետրվարի 16. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  5. Nicolson, Joseph; Burn, Richard (1777). W. Strahan y T. Cadell (ed.). The history and antiquities of the counties of Westmorland and Cumberland. Londres.
  6. A Virtual Walk through Mallerstang, Part 2: North from Pendragon Castle Արխիվացված 2011-07-14 Wayback Machine accessed 13 April 2012
  7. 7,0 7,1 «£58,000 paid for 7,870 acres of grouse moor». The Guardian. 1962 թ․ հուլիսի 21. էջ 3. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին. – via newspapers.com (subscription required)
  8. «Arthur the Bear of Britain». Noble Knight Games. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին. «Written during World War II as Britain struggled with threats of new invasion, Frankland's portrait of Arthur bears the stamp of authentic feeling and historical truth.»
  9. English Heritage Historic Buildings and Monuments Grants Արխիվացված 2006-09-25 Wayback Machine accessed 13 April 2012
  10. Archaeological Research Framework accessed 13 April 2012
  11. Notice on site
  12. 12,0 12,1 12,2 James, Alan. «A Guide to the Place-Name Evidence» (PDF). SPNS – The Brittonic Language in the Old North. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պենդրագոն ամրոց» հոդվածին։