Պոլուտա Բոդունովա
Պոլուտա (Պելագեյա-Պոլինա[1]) Ալեքսանդրովնա Բոդունովա (բելառուս․՝ Палута Аляксандраўна Бадунова, սեպտեմբերի 7, 1885, Novaja Bielica, Գոմել, Մոգիլյովյան նահանգ, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 29, 1938, Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ), բելառուսական ազգային շարժման գործիչ, Բելառուսի Ժողովրդական Հանրապետության կառավարության նախարար, Բելառուսի սոցիալիստ-հեղափոխական կուսակցության կենտրոնական կոմիտեի քարտուղար։ 1938 թվականի մայիսի 25-ին բարձրագույն դատարանի վճռով պատժվել է «հակախորհրդային ընդհատակյա միավորված գործունեության» համար։ 1938 թվականի նոյեմբերի 29-ին գնդակահարվել է Մինսկում։ 1989 թվականին մեղադրանքը հանվել է[1]։
Պոլուտա Բոդունովա | |
Կուսակցություն՝ | Բելառուսի սոցիալիստական համայնաժողով և Բելառուսի սոցիալիստ-հեղափոխական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Ն. Պ. Ռաևի կանանց բարձրագույն պատմա-գրականագիտական դասընթացներ և Մոսկվայի պետական համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | սեպտեմբերի 7, 1885 |
Ծննդավայր | Novaja Bielica, Գոմել, Մոգիլյովյան նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանի օր | նոյեմբերի 29, 1938 (53 տարեկան) |
Վախճանի վայր | Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Բելառուսի Ժողովրդական Հանրապետություն և ԽՍՀՄ |
Ամուսին | Թոմաս Հրիբ |
Կենսագրություն
խմբագրելՊելագեյա Բոդունովան ծնվել է 1885 թվականին Մոգիլևսկի նահանգի Գոմելի գավառի Նովոբելիցա վայրում (այժմ՝ Գոմել քաղաքի կազմի մեջ) քաղքենի ընտանիքում[2]։ 20 տարեկանում ավարտել է Բույնիչի ուսուցչական ուսումնարանը ռուսաց լեզվի և աշխարհագրության տնային ուսուցչուհու որակավորմամբ։ Դասավանդել է 1905-1912 թվականներին Գոմելի գավառի գյուղական դպրոցներում, ապա Ուտի տեղական ինքնավարական ուսումնարանում[1]։
1917 թվականին Բոդունովան սովորել է Պետրոգրադի պատմագրական բարձրագույն դաընթացներում։ Նա ընդունվել է Բելառուսի սոցիալիստական համայնաժողով (Ուկրաինայում և Բելառուսում մինչև հեղափոխությունը) և Փետրվարյան հեղափոխությունից հետո ընտրվել է Պետրոխորհրդում։ 1917 թվականի ամռանը Բոդունովան հեռացել է հայրենիք, որպեսզի քարոզի բելառուսական ազգային-ազատագրական շարժման գաղափարները։ 1917 թվականի աշնանը ձևավորվել է Բելառուսական մեծ ռադան, որի ղեկավար դարձել է Բոդունովան։ Համաբելառուսական ազգային կոնգրեսի նախապատրաստության ժամանակ զբաղվել է փախստականների և հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով։ Կոնգրեսի աշխատանքները ընդհատել են բոլշևիկները, ընդդիմադիր պատգամավորները ընդհատակյա դիրք են անցել[1]։
Գերմանիայում Բրեստի բանակցությունների ձախողումից և Մինսկից բոլշևիկների հեռանալուց հետո ազգային պետության կողմնակիցները կրկին իշխանությունը վերցրել են իրենց ձեռքը և ձևավորել են ժամանակավոր կառավարություն՝ Ժողովրդական քարտուղարություն։ Բոդունովան միակ կինն էր դրա կազմում՝ իր վրա վերցնելով խնամակալության հարցերը։ Որպես կառավարության անդամ՝ դարձել է Բելառուսի Ժողովրդական Հանրապետության հիմնադիրներից մեկը։ Նոր ձևավորված Ռադայում Բոդունովան անցել է ներքին ուժերի կողմնորոշում ունեցող ձախ թև, որը հակադիր են պրոգերմանական աջերին։
1918 թվականին Գերմանիայի հետ հարաբերությունների հարցում տարաձայնությունների պատճառով Բելառուսի սոցիալիստական համայնաժողովը բաժանվել է երեք կուսակցությունների։ Բոդունովան հարել է Բելառուսի սոցիալիստ-հեղափոխական կուսակցությանը և դարձել է կենտրոնական կոմիտեի քարտուղար։ Նոր կուսակցությունը պաշտպանել է ազգային ինքնավարությունը, գյուղացիների ու պրոլետարիատի հետաքրքրությունը, հանդես է եկել հօգուտ հողերի և ձեռնարկությունների ազգայնացման։ Նրանք առաջ են քաշել պայքարի գաղափարն ինչպես ընդդեմ Գերմանիայի, այնպես էլ Խորհրդային Ռուսաստանի։ Խորհրդային իշխանությունը Մոգիլևսկի և Վիտեբսկի նահանգները միավորել է Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության հետ, ստեղծել է Լիտվա-բելառուսական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն։ Այս գործողություններն ուժեղացրել են կուսակցության հակաբոլշևիկյան տրամադրությունը և տրամադրել են Լեհաստանի կողմը, որն առաջարկում էր լայն ինքնավարություն։ Սակայն երբ Լեհաստանը բռնազավթել է Բելառուսի տարածքի մեծ մասը, պարզ է դարձել արևմտյան հարևանի հափշտակողական մտադրությունները։ Բելառուսական էսերները սկսել են պայքարն ընդդեմ լեհական ներխուժման։ Մինսկում ստեղծվել է Ապստամբական կոմիտե, որը գլխավորել է Պոլուտա Բոդունովան։ Շուտով նա ձերբակալվել է, իսկ ազատ արձակվելուց հետո գնացել է Լիտվա։ Բելառուսական էսերները ամբողջ Բելառուսի տարածքում գտնվում էին անլեգալ դրության մեջ՝ և՛ խորհրդային, և՛ լեհական[1]։
Դժվարագույն իրադրության մեջ բելառուսական էսերները հակալեհական պայքարում միավորվել են բոլշևիկների հետ։ Սմոլենսկի բանակցությունների ժամանակ, որի ընթացքում քննվում էր այդ հարցը, Բոդունովան ակտիվ մասնակցություն է ունեցել։ Սակայն Լեհաստանի դիմակայության հաջողությունը առաջին պլան է մղել նախորդ հարցը՝ բելառուսական պետականության։ Որպեսզի թույլ տա հակառակությունը, Բոդունովան, հատուկ պատգամավորություն գլխավորելով, ուղևորվել է Մոսկվա։ Բանակցությունների արդյունքում հաջողվել է ռազմական միավորումն ամրապնդել, սական ապագայում Բելառուսին սպասվում էր սահմանել լեհերի դեմ հաղթանակից հետո։ 1920 թվականի հուլիսին Մինսկում հռչակվել է Բելառուսի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը, որի կազմում ներառված էին Մինսկի նահանգի 6 գավառներ, որը չէր բավարարում էսերներին, և սկսվել է բացահայտ դիմակայություն։ Արտակարգ հանձնախումբը ձերբակալել է ակտիվիստներին, այդ թվում էր և Բոդունովան։ Նա ձերբակալության մեջ անցկացրել է կես տարի, և միայն Խորհրդային Միության Կոմունիստական կուսակցության Բելառուսի կենտկոմի անդամ Ալեքսանդր Չերվյակովի միջնորդությունն է թույլ տվել նրան վերադառնալ Մինսկ։ Էսերների փորձերը՝ քաղաքական անհամաձայնություններում բոլշևիկների հետ գնալ միավորման, հաջողությամբ չեն պսակվել, և Բոդունովան որոշել է արտագաղթել։ 1923 թվականին նա անօրինական հատել է լեհական սահմանը և երեք ամիս տևած բանտարկությունից հետո հասել է Պրահա[1]։
Պրահայում Բոդունովան ներքաշվել է քաղարտագաղթյալների կոնֆլիկտի մեջ՝ լինելով նախկին կողմնակիցներին ընդդիմադիր, այդ թվում և Տոմաշ Գրիբին, և խորհրդային բելառուսական ուժերի վերադառնալու դիմումից հետո նաև որոշել է վերադառնալ[3][4][5]։ Բոդունովան վերադարձել է Մինսկ 1926 թվականին, իսկ 1930 թվականին ապրել է Գոմելում։ Նրա հարաբերությունները խորհրդային իշխանության հետ չեն հաշտվել, այդ իսկ պատճառո գտնվել է հսկողության տակ։ 1932 թվականին նա փորձել է կրկին գնալ արտասահման՝ դիմելով Հեղափոխականների օգնության միջազգային կազմակերպություն, սակայն մերժում է ստացել։ 1937 թվականի սեպտեմբերի 3-ին Բոդունովան ձերբակալվել է և 10 տարով ուղարկվել ուղղիչ-աշխատանքային գաղութ։ Սակայն կես տարի անց՝ 1938 թվականի մայիսի 25-ին, արդեն գտնվելով Մինսկի բանտում, նա Բելառուսում հակախորհրդային ընդհատակյա գործունեության համար դատվճռի է ենթարկվել, սակայն այս անգամ արդեն մահապատժի (գնդակահարություն)։ Հիմքում ընկած էին հենց իր՝ Բոդունովայի ցուցմունքները՝ հավանաբար տանջաքննության արդյունքում ստացված։ Դատավճիռն իրականացվել է 1938 թվականի նոյեմբերի 29-ին[1][2]։
Անձնական կյանք
խմբագրելՊոլուտա Բոդունովայի ծնողներն ունեցել են յոթ երեխա՝ երկու տղա և հինգ աղջիկ։ Երկու տղաներն էլ՝ Ալեքսանդրը և Դանիլան, Պետերբուրգի համալսարանում բարձրագույն կրթություն են ստացել։ Պոլուտայի քույրը՝ Մարիան, ևս նրա պես դարձել է ուսուցչուհի։ Մյուս քույրը՝ Անատոլիան, ԽՍՀՄ հերոս Գեորգի Սկլեզնյովի մայրն է։
Պոլուտա Բոդունովայի փաստացի ամուսինը Տոմաշ Գրիբն էր, որը Բելառուսի Ժողովրդական Հանրապետության հողագործության նախարարն էր և Բելառուսական էսերների կուսակցության զինակիցը. նրանից Պոլուտան հեռացել է 1917 թվականին։
Ժամանակակիցների կարծիքով Պոլուտա Բոդունովան ունեցել է գրական տաղանդ։ Բոդունովայի բանաստեղծությունների տետրերը բռնագրավել են ձերբակալության ժամանակ և հավանաբար վերացրել են[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Лебедева, Валентина. Полута Бодунова // Деды: дайджест публикаций о беларуской истории. —Минск, 2014. — В. 13. — С. 156-166.
- ↑ 2,0 2,1 «В Гомеле может появиться улица в честь министра БНР». tut.by (բելառուսերեն). 2009 թ․ փետրվարի 21. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 25-ին.
- ↑ «Badunova Pałuta». slounik.org.
- ↑ Rudling, Per Anders (2015). The Rise and Fall of Belarusian Nationalism, 1906–1931. ISBN 0822979586.
- ↑ «The History of the Belarusian nation and state». zbsb.org. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 11-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Пуцявінамі змагання і пакутаў (Палута Бадунова, 1885-1938) Արխիվացված 2008-04-30 Wayback Machine (բելառուս.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոլուտա Բոդունովա» հոդվածին։ |