Պեդրո I (Արագոնի թագավոր)
Պեդրո I Սանչես (իսպ.՝ edro I de Aragón, կատ.՝ Pere I d'Aragó 1068, Վալյե դե Էչո, Արագոնի թագավորություն - սեպտեմբերի 27, 1104 կամ 1104, Aran Valley, Արագոնի թագավորություն), Արագոնի և Նավառայի թագավոր 1094 թվականից, Սոբրարբեյի և Ռիբագորսի կոմսը 1085 թվականից։
Պեդրո I | |
![]() | |
Մասնագիտություն՝ | կառավարիչ |
---|---|
Ծննդյան օր | 1068 |
Ծննդավայր | Վալյե դե Էչո, Արագոնի թագավորություն |
Վախճանի օր | սեպտեմբերի 27, 1104 կամ 1104 |
Վախճանի վայր | Aran Valley, Արագոնի թագավորություն |
Գերեզման | Pantheon of Kings of San Juan de la Peña |
Թաղված | Pantheon of Kings of San Juan de la Peña |
Դինաստիա | Խիմենես և Արագոնյան արքայատոհմ |
Քաղաքացիություն | ![]() |
Հայր | Սանչո I[1] |
Մայր | Isabella of Urgell? |
Ամուսին | Agnes of Aquitaine, Queen of Aragon and Navarre? և Bertha of Aragon? |
Ինքնագիր | ![]() |
Արագոնի և Նավառայի թագավոր՝ Սանչո Ռամիրեսայի և Ուրհելյաի կոմսի՝ էրմենգոլ III-ի և Իզաբելլա Ուրհելսկայի որդին։
ԿենսագրությունԽմբագրել
Վաղ տարիներԽմբագրել
Պեդրոյի ծննդյան տարեթիվը անհայտ է, սակայն Սան Հուան դե լա Պենյա վանքում գտնվող հին նամակների հիմունքներից պարզ է դառնում, որ Պեդրոն մահացել է 35 տարեկան հասակում, իսկ ըստ եզրակացության ծնվել է 1068-1069 թվականների միջակայքում[2]։ Ինչպես նաև ժամանակագրությունը ցույց է տալիս, որ Ալֆոնսո Ռամիրեսայի երեք որդիները՝ Պեդրոն, Ալֆոնսոն և Ռամիրոն ծնվել են Սանչոյի և Ֆելիսա դը Ռամերունի ամուսնությունից հետո[3], սակայն դրան հակասում է Պեդրոյի ծննդյան հավանական տարեթիվը։ Ուրհել էրմենգոլ IV կոմսի կտակը, ով որպես ժառանգորդ նշել էր Պեդրոյին, եթե նրա տղան և եղբայրները մահանային առանց երեխա ունենալու, հաստատում է այն որ Պեդրոյի մայրը եղել է էրմենգոլի քույրը՝ Իզաբելլան[4]։
1085 թվականին Պեդրոյի հայրը՝ արքա Սանչոն, նրան է հանձնում Ռիբագորսի և Սոբրարբեյի կոմսությունները։ Հոր ապաագա ժառանգորդը՝ Պեդրոն, մասնակցել է մավրերի դեմ արշավանքների։ Նա գրավել է էստադուն (1087 թվական), Մոնտեարագոն (1088 թվական), Մոնսոնը (1089 թվական) և Ալմենարան (1093 թվական)։
ԿառավարումԽմբագրել
1094 թվականին Սանչո I-ի գլխավորությամբ բանակը պաշարում է Ուեսկին, բայց հունիսի 4-ին թագավորը սպանվում է։ Դառնալով Արագոնի և Պամլոնի թագավոր՝ Պեդրոն, շարունակում է նվաճողական քաղաքականությունը։ Առաջին հերթին նա շարունակում է Ուեսկիի պաշարումը։ 1905 թվականին Պեդրոն Ալկորասայի շրջանում ջախջախում է սարագոսների էմիրի՝ Ահմադ II ալ-Մուստաինի գլխավորած բանակը, որը օգնության էր գալիս պաշարված Ուեսկիին։ Քաղաքը գրավվել է 1096 թվականի նոյեմբերի 27-ին։ Պեդրոն Էլ Սիդի հետ միասին 1097 թվականին մասնակցել է Բայրենի ճակատամարտին։ 1100 թվականին Պեդրոն գրավել է Բարբաստրոն, իսկ 1101 թվականին՝ Սարինյանը՝ միացնելով դրանք Արագոնյան թագավորությանը։ 1104 թվականին Պեդրոն անհաջող կերպով փորձել է գրավել Սարագոսան և Տամարիտե դե Լիտերան։
Պեդրոյի գահակալության արդյունքում Էբրո գետից հյուսիս ընկած բոլոր տարածքները ընդգրկված էին Արագոնի թագավորության մեջ։ Պեդրոն մահացել է 1104 թվականի սեպտեմբերի 27-ին, թաղվել է Սան Հուան դե լա Պենյա վանքում։ Քանի որ նրա միակ որդին մահացավ նախքան իր հայրը, Արագոնը և Նավարայը ժառանգեց նրա եղբայրը՝ Ալֆոնսո I Ռազմիկը։
Ամուսնություն և երեխաներԽմբագրել
Առաջին կինը՝ 1086 թվականից (Հակա) (1072, 1097 կամ 1098 թվականի հունիսի 6-ին), Ակվիտանիի և Հիլդեգարդ Բուրգունդսկի կոմսի՝ Գիլոմ VIII-ի աղջիկը։
Երեխաները՝ Պեդրոն (մահացել է 1104 թվականի փետրվարի 1-ին) Արագոնի և Նավարիի արքայազնը, 1098 թվականից ամուսնացած է եղել Էլ Սիդի աղջկա՝ Մարիա Ռոդրիգեսի (մահացել է 1104-1106 թվականների միջակայքում) հետ։
Իզաբելլան՝ (մահացել է 1104 թվականին)
Երկրորդ կինը՝ հնարավոր է Սավոյան արքայատոհմի կոմս Պերայի և Ագնեսայի աղջիկը՝ Բերտան, երեխաներ չեն ունեցել։
ԳրականությունԽմբագրել
- «Պեդրո I, արագոնյան թագավոր»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Lundy D. R. The Peerage
- ↑ Crónica de San Juan de la Peña XVIII, p. 64.
- ↑ Crónica de San Juan de la Peña XVIII, p. 51.
- ↑ Ex Gestis Comitum Barcinonensium, RHGF XII, p. 378.
Արտաքին հղումներԽմբագրել
- «Педро I, король Арагона и Наварры»։ Ռեկոնկիստա։ Վերցված է 2011-02-04
- «Педро I»։ Հրոնոս։ Վերցված է 2011-02-04