Պարո (քաղաք)
Պարո (ձոնգքհա՝ སྤ་རོ་), քաղաք Բութանի արևմուտքում, 15 000 բնակչությամբ, գտնվում է 2400 մետրի վրա։ Պարոն համարվում է Պարո վարչաշրջանի կենտրոնը։
Երկիր | ![]() |
---|---|
Կարգավիճակ | քաղաք |
Մտնում է | Wangchang Gewog? |
ԲԾՄ | 2266 մետր |
Հեռախոսային կոդ | 827 |
ՊատմությունԽմբագրել
XVII դարից բութանցիները սկսել են ամրապնդվել, պաշտպանվելով Տիբեթից եկող հարձակումներից։ Ընդ որում Պարոն շատ մեծ դեր է ունեցել, քանի որ Պարոյով է անցնում միակ հարմար ճանապարհը Տիբեթ՝ Չումբի և Սիկկիմե արահետով։ Պարո քաղաքը համարվել է Պարո մարզի մայրաքաղաքը։
Պարոյի առաջնորդը ակտիվորեն մասնակցել է Բութանի իշխանության համար պայքարին 19-րդ դարի վերջում։ Ուգյեն Վանգչուկին հաջողվել է երկիրը միավորել, և 1907 թվականին Պունկխանում նա իրեն նշանակում է Բութանի թագավոր։
Տրանսպորտ և տնտեսությունԽմբագրել
Դեռ 1958 թվականին Ջավահառլալ Ներուն իր դստեր՝ Ինդիրա Գանդիի հետ գնացել է Պարո յակերով։ Սահմանային Պխունչոլինգ և Թհիմփհու քաղաքների ճանապարհաշինությունից հետո, 60-ական թվականների քարավաններով փոխադրումը դարձավ մեքենաներով։
Պարոում է գտնվում երկրի երկու օդանավակայաններից մեկը՝ Պարոյի օդանավակայանը, որը մտնում է աշխարհի 10 ամենավտանգավոր օդանավակայանների մեջ[1]։
Պարոյի սարահարթում աճեցնում են բրինձ, խնձոր, կարտոֆիլ։
ԶբոսաշրջությունԽմբագրել
Զբոսաշրջիկների այստեղ գալու ժամանակը համընկնում է ցեչու տոնին, որի ժամանակ հյուրերի թիվն անցնում է մի քանի հազարից։
Պարոյի տեսարժան վայրերը և շրջակայքըԽմբագրել
- Բուդդայականության տաճար Դունցե-լակխանգ, XV դար,
- Ամրոց Դրուկգյալ-ջոնգ,
- Բուդդայականության տաճար Կիչու-լակխանգ, կառուցված Տիբեթի արքա Սոնգցեն Գամպոյի կողմից, VII դար,
- Բութանի ազգային թանգարան,
- Ամրոց Րինպունգ-ջոնգ, XVII դար,
- Վանք Տակցանգ-լակխանգ («Վագրի բույն»),
- Ավանդական գյուղացիական տներ։
ԾանոթագրություններԽմբագրել
ՊատկերասրահԽմբագրել
Արտաքին հղումներԽմբագրել
- Paro travel guide в Викигиде (անգլ.)
- Путешествие в Бутан в 1995 году и очерк Бутана
- Паро — ворота страны
- Paro Map — Satellite Images of Paro
- GeoHack — Paro, Bhutan
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |