Բութանի ազգային թանգարան
Բութանի ազգային թանգարան, տեղակայված է Պարո քաղաքի Տա - ձոնգ պահակային աշտարակում։ Թանգարան կարելի է հասնել շրջանցելով Դունցե - լակխանգ տաճարը։ Ձոնգը, որն այսօր թանգարան է դարձել, կառուցվել է 1641 թվականին՝ որպես Պարո - ձոնգ վանքի պաշտպանական ամրություն, հյուսիսից հարձակումներին դիմակայելու համար։ Ձոնգը կլոր կառույց է, որն ունի գալարագծով բարձրացող վեց հարկ, որոնք ծառայել են որպես զորակայան զինվորների և բանտ՝ գերիների համար։ Բութանի երրորդ արքա Ջիգմե Դորոջի Վանգչուկը, վերափոխելով Տա-ձոնգը, 1968 թվականին հիմնում է թանգարան։
Բութանի ազգային թանգարան | |
---|---|
Տեսակ | ազգային թանգարան |
Երկիր | Բութան[1] |
Տեղագրություն | Պարո (քաղաք) |
Վայր | Պարո (քաղաք) |
Ղեկավարության նստավայր | Պարո (քաղաք), Բութան |
Հիմնադրվել է | 1968 |
Թանգարանի ցուցադրություն
խմբագրելԹանգարանում հավաքված են ուխտագնացների համար մեծ արժեք ներկայացնող բուդդայական շատ սրբություններ և երկու խորան։
- Ներքնահարկում ցուցադրվում են հին զենքեր, բրոնզե իրեր, անոթներ, սպասք։
- Առաջին հարկում՝ հնդկեղեգից պատրաստված անոթներ, բեռնարկղեր՝ նախատեսված գյուղատնտեսական աշխատանքների համար։
- Երկրորդ հարկը նվիրված է բուդդայական ծեսերի համար անհրաժեշտ իրերին և բուդիզմի պատմությանը։
- Երրորդ հարկում բութանցիների առօրյան ներկայացնող ազգագրական ցուցադրություն է՝ սպասք, հագուստ, զարդեր։ Այս հարկում է տեղակայված նաև երկիրը միավորած արքա Շաբդրունգին նվիրված ցուցահանդեսը։
- Չորրորդ հարկը նվիրված է երկրի վաղ շրջանի պատմությանը, տարազին, ծիսական պարերին, տանկաներն (տիբեթյան կրոնական պատկերներ), բրոնզե քանդակներին, փորագրությանը։ Հատուկ ցուցահանդես է նվիրված Պեմա Լինգպային։
- Հինգերորդ հարկում ներկայացված է միջնադարյան շրջանին (XI—XV դարեր) վերաբերող հավաքածու՝ բուդդայակն ծեսի իրեր, տանկաներ, բորնզե քանդակներ և այլ սրբություններ։ Տեղադրված է նաև բարգավաճման աստվածություն Նամսային նվիրված խորան։
- Վեցերորդ հարկում ֆիլատելիայի, ձոնգերի նկարների հարկաբաժինն է։ Այստեղ է գնվում նաև տանգաներով և տարածական մանդալայով խորանը։
Պատկերասրահ
խմբագրել-
Բութանի ազային թանգարանի շենքը (Պարո - ձոնգից վեր գտնվող աշտարակը)
-
Բութանի ազային թանգարան (նախկին Տա - ձոնգ աշտարակ)
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Բութանի ազգային թանգարան կատեգորիայում։ |