Պարույր Սևակի հուշապատ, գտնվում է Երևանի Էրեբունի համայնքում, Էրեբունի թանգարանի հարևանությամբ գործող Պարույր Սևակի անվան թիվ 123 հիմնական դպրոցի պատի խորշում։ Տեղադրվել է 1978 թվականին։ Ընդգրկված է Երևանի Էրեբունի վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Պարույր Սևակի հուշապատ

Պարույր Սևակի հուշարձան
Ընդհանուր տեղեկություններ
Կարգավիճակ ՀՀ պետական հուշարձան ID 1.5/14
Համայնք Էրեբունի
Գտնվում է Էրեբունի թանգարանի հարևանությամբ, Պարույր Սևակի անվան թիվ 123 հիմնական դպրոցի պատի խորշում
Բարձրություն 2 մետր
Քանդակագործ(ներ) Արա Շիրազ
Ճարտարապետ(ներ) Ջիմ Թորոսյան
Հիմնադրում 1978
Նյութ բրոնզ, բազալտ
Ներկա վիճակ կանգուն


Հեղինակներ խմբագրել

Տվյալներ խմբագրել

Հուշարձանը կառուցված է բրոնզից և բազալտից, բարձրությունը՝ 2 մետր։

Պատմություն խմբագրել

Հուշարձանի աջ և ձախ կողմերում շենքի պատին փորագրված են քառյակներ Պարույր Սևակի բանաստեղծություններից.

...Ա՜խ, իմ հայրենի՛ք...
Ես ոչի՜նչ, ոչի՜նչ քեզ տալ չեմ կարող,
Ինչ էլ տամ՝ կրկին տվածդ եմ տալիս։
Մինչևիսկ չունեմ պարտքի զգացում.
Ես ոտից գլո՜ւխ քո պարտքն եմ որ կամ...
Պ. ՍԵՎԱԿ («Երգ եռաձայն»-ից)

իսկ պատվանդանի ներքևի մասում հետևյալ տողերն են.

«Ճշմարտությունը չի հետազոտվում,
Ճշմարտությունը ճանաչվում է լոկ»

[1]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Արտուշ Խանջյան, Երևանի արձանները, «ՎՄՎ Փրինթ», Երևան, 2004, ISBN 99941-920-1-9