Պարույր Կարապետյան
Պարույր Վիլասի Կարապետյան (հոկտեմբերի 3, 1959[1], Անգեղակոթ, Սիսիանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական և քաղաքական գործիչ։
Պարույր Կարապետյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 3, 1959[1] (64 տարեկան) |
Ծննդավայր | Անգեղակոթ, Սիսիանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Հայաստանի ազգային ագրարային համալսարան (1980) |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Կրթություն
խմբագրել- 1977-1980 թթ. սովորել և ավարտել է Երևանի սննդարդյունաբերության տեխնիկումը։
- 1986-1991 թթ. սովորել և ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի ագրոնոմիական ֆակուլտետը՝ գյուղատնտեսի մասնագիտությամբ։
Աշխատանքային գործունեությունը
խմբագրել- 1980-1985 թթ. - աշխատել է Երևանի «Անաստասավան» կոլտնտեսությունում։
- 1985-1986 թթ. - աշխատել է Երևանի Շահումյանի անվան կոլտնտեսությունում որպես կոլտնտեսական, բրիգադավար, գլխավոր գյուղատնտես։
- 1991-1996 թթ. - աշխատել է «Սեբաստիա» հյուրանոցում որպես ավագ ադմինիստրատոր, ապա՝ տնօրեն։
Պետական և քաղաքական գործունեությունը
խմբագրել- 1996 թ. - ընտրվել է Աջափնյակ համայնքի ղեկավար։
- 1999 թ. մայիսի 30-ին ընտրվել է Ազգային ժողովի 2-րդ գումարման պատգամավոր է ընտրվել թիվ 1 ընտրատարածքից։ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ։ Եղել է «Կայունություն» պատգամավորական խմբի անդամ, 2000 թ. դեկտեմբերից խմբակցություններում և պատգամավորական խմբերում չի ընդգրկվել, 2001 թ. ապրիլից «Ժողովրդական պատգամավոր» պատգամավորական խմբի անդամ։
- 2005 թ. հուլիսի 29-ին ՀՀ վարչապետի որոշմամբ 2005 թվականի օգոստոսի 1-ից նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ[2]։
- 2011 թ. ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն[3]։