Պարուհին Մադրասից
Մարիամ Ասլամազյանի նկարներից
«Պարուհին Մադրասից», ԽՍՀՄ ժողովրդական նկարչուհի Մարիամ Ասլամազյանի 1960 թվականին ստեղծած կտավը։ Կտավն ունի 147 սմ բարձրություն, 99 սմ լայնություն, նյութը՝ կտավ, յուղաներկ։
Պարուհին Մադրասից | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Մարիամ Ասլամազյան |
տարի | 1960 |
բարձրություն | 147 |
լայնություն | 99 |
նյութ | յուղաներկ |
գտնվում է | Ասլամազյան քույրերի պատկերասրահ |
հավաքածու | Ասլամազյան քույրերի պատկերասրահ |
Ծանոթագրություններ |
Այսօր պահպանվում և ցուցադրվում է Գյումրիի Ասլամազյան քույրերի պատկերասրահում[1]։
Նկարագրություն
խմբագրելՄարիամ Ասլամազյանի վրձնին է պատկանում «Պարուհին Մադրասից» կտավը։ Երիտասարդ հնդկուհին պատկերված է մերկ, ունի խոշոր ու երազուն աչքեր։ Այս յուղանկարը վկայում է, որ նկարչուհին Հնդկաստանում որոնել և գտել է մնայուն համամարդկային գծերով լի կյանք[1]։