Պարհելիում
Պարհելիում (հին հունարեն՝ παρα- և ἥλιος կեղծ արև), կեղծ Արեգակ[1], անգլերեն՝ «Արևի շներ», հալոյի տեսակ, Արեգակի մակարդակին երևացող լուսավոր ծիածանային բիծ։ Առաջանում է Արևի լույսի բեկման հտևանքով, Երկրի մթնոլորտում առկա սառույցի անիզոտրոպ բյուրեղներում։ Նմանատիպ երևույթ դիտվում է նաև Լուսնի շուրջը (պարսելենա՝ կեղծ Լուսին)։
Պարհելիումային շրջան
խմբագրելՊարհելիումային շրջանը սպիտակ, լուսավոր (երբեմն՝ տեղ֊տեղ ծիածանագույն) շրջան է, տարածվում է երկնքով մեկ՝ հորիզոնին զուգահեռ, Արեգակի բարձրության վրա։ Բոլոր պարհելիումները տեղաբաշխվում են այդ շրջանի վրա։
Պարհելիումի տեսակները
խմբագրել- 22° պարհելիում ֊ հալոյի ամենատարածված տարրերից մեկը։ Արևի բարձրության վրա երկու վառ բծերի տեսք ունի, որոնք մոտավորապես նույնքան են հեռու Արևից, որքան՝ փոքր հալոն (22°)։
- Երկրորդային պարհելիում ֊ հաստ սառույցի թիթեղների տեսքով բյուրեղների դեպքում վառ 22° պարհելիումը կարող է առաջացնել իր սեփական կեղծ արևները, որոնք կգտնվեն արևից 44° հեռավորության վրա։
- 120° պարհելիում ֊ կետեր արևից 120° հեռու պարհելիումային շրջանի վրա։
- Լիլեկվիստի պարհելիում ֊ պարհելիումային շրջանի հաստացում արևից 150—160° հեռավորության վրա։
- Հակահելիում ֊ արևից 180° հեռու։
Կեղծ արևածագ
խմբագրելԵրբեմն պարհելիումը սխալմամբ անվանում են արևի կեղծ ծագում, երբ արևի կեղծ պատկերը բարձրանում է հորիզոնի վրա, այն դեպքում, երբ արևը դեռ հորիզոնից ներքև է։ Իրականում դա կարճ արեգակնային սյուն է, որը կարող է այնքան վառ լինել, որ ծագող արևի հետ շփոթեն։ Նման երևույթ է լինուն նաև մայրամուտին։
Դասական հիշատակումները արվեստում
խմբագրելՊարհեիլումի երևույթը հիշատակվում է Շեքսպիրի «Հենրիխ VI» պիեսում, Շուբերտի «Ձմեռային ճանապարհ» շարքի Die Nebensonnen երգում, ինչպես նաև նկարագրված է Ջեկ Լոնդոնի «Կեղծ արևների արահետով» պատմվածքում։
«Ասք Իգորի արշավանքի մասին» պոեմում պատմվում է, որ հարձակումից առաջ երևացող չորս արևները զինվորներն ընկալել են որպես մեծ դժբախտության նախանշան։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրելԳրականություն
խմբագրել- Зверева С. В., В мире солнечного света, Л.,Гидрометеоиздат, 1988, 160 ст.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պարհելիում» հոդվածին։ |