22° լուսապսակ կամ 22° հալո (անգլ.՝ 22° halo), օպտիկական երևույթ, որը պատկանում է սառցե բյուրեղներից առաջացող լուսապսակների ընտանիքին, երևում է Արևի կամ Լուսնի շուրջը մոտ 22° շառավղով օղակների տեսքով։ Լուսնի շուրջն առաջացած 22° լուսապսակը կոչվում է Լուսնի օղակ կամ ձմեռային լուսապսակ։ Այն ձևավորվում է, երբ Արևի կամ Լուսնի լույսը բեկվում է մթնոլորտում կախույթային վիճակում գտնվող միլիոնավոր հեքսագոնալ սառցե բյուրեղների վրա ընկնելով[1]։ Հալոն մեծ է. շառավղի չափը մոտավորապես հավասար է ձեռքի մեկնված բազուկի հեռավորության չափին։ 22° լուսապսակը կարող է տեսանելի լինել տարվա մեջ 100 օր` ավելի հաճախ, քան ծիածանը[2]։


22° լուսապսակ
(22° հալո)
22° halo
Լուսնի լուսապսակ - Սփրինգֆիլդ, Նոր Հարավային Ուելս, Ավստրալիա, 2018 թվականի մարտի 27
Հիմնական տվյալներ
Հայտնաբերվել էթ.
Ուղեծրային տվյալներ
Ֆիզիկական հատկանիշներ
Մթնոլորտային տվյալներ
Քիմիական կազմսառցե բյուրեղներ

Առաջացում

խմբագրել
 
Վեցանկյուն պրիզմայի միջով լույսի ճանապարհը օպտիմալ անկյան տակ հանգեցնում է նվազագույն շեղման
 
Լույսի ճանապարհը ամպերից դեպի դիտորդ

Թեև 22° հալոն լուսապսակների ամենատարածված տեսակներից մեկն է, այնուամենայնիվ 22° լուսապսակ առաջացնող  սառույցի բյուրեղների ճշգրիտ ձևը և կողմնորոշումը շարունակում է քննարկումների թեմա մնալ։ Ամենահավանականը համարվում են հեքսագոնալ, պատահականորեն դասավորված սյուները, բայց այս բացատրությունը խնդիրներ ունի, ինչպիսին է այն, որ նման բյուրեղների աերոդինամիկական հատկությունները նրանց ուղղորդում են հորիզոնական, այլ ոչ թե պատահական։ Այլընտրանքային բացատրությունները ներառում են գնդաձև սառցե սյունակների կլաստերների մասնակցությունը[3][4]։

Քանի որ լույսը անցնում է վեցանկյուն սառույցի պրիզմաների 60 ° անկյունային անկյան տակ,  այն շեղվում է կրկնակի անգամ, ինչի արդյունքում անկման անկյունները տատանվում է 22° մինչև 50°։ Նվազագույն շեղման անկյունը գրեթե 22 ° է (կամ ավելի կոնկրետ միջինում 21.84°. կարմիր լույսը 21.54°  և կապույտ լույսը 22.37°)։ Լույսի ալիքի բեկման այս տարբերությունների հետևանքով շրջանի ներքին եզրը կարմրավուն է լինում, իսկ արտաքին եզրը կապտավում։

Ամպերում եղած բոլոր սառցե բյուրեղները միանման են անդրադարձնում լույսը, բայց միայն մի մասն են նպաստում 22 աստիճան օղակի տրված հեռավորությամբ դիտորդի վրա առաջացնող ազդեցությանը։ Քանի որ լույսը չի բեկվում 22° անկյունից պակաս անկյան տակ, ապա երկինքը մութ է լինում լուսապսակի ներսում[5]։

Երբեմն 22° լուսապսակը շփոթում թագի հետ, որը մեկ այլ երևույթը, որի հետևանքով Արևի կամ Լուսնի շուրջ լուսային օղակ է առաջանում։ Ի տարբերություն 22° լուսապսակի, այն առաջանում է ոչ թե սառցե բյուրեղների, այլ ջրի կաթիլների լույսի անդրադարձմամբ և այն ավելի փոքր է ու շատ ավելի գունեղ[6]։

Եղանակային կախվածություն

խմբագրել

Ֆոլկլորում ասվում է, որ Լուսնի օղակները նախազգուշացնում են վերահաս մրրիկի մասին[7]։ Ինչպես և այլ սառցե պսակները, 22° լուսապսակը հայտնվում է, երբ երկինքը պատված է լինում բարակ փետրավոր կամ փետրաշերտավոր ամպերով, որոնք հաճախ նկատվում են մեծ ամպրոպներից մի քանի օր առաջ[8]։ Սակայն նույն ամպերը կարող են առաջանալ նաև առանց որևէ հետագա եղանակային փոփոխության, այդպիսով 22° լուսապսակի առկայությունը որպես վատ եղանակի մասին զգուշացնող նախանշան համարող վարկածը դարձնելով անհուսալի։

Պատկերասրահ

խմբագրել

Տես նաև

խմբագրել
 
46° Լուսնային լուսապսակ
 
Լուսնային հալո, 2015 թվականի փետրվարի 26

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «"Disk with a hole" in the sky». www.atoptics.co.uk.
  2. Pretor-Pinney, Gavin (2011). The Cloud Collector's Handbook. San Francisco, California: Chronicle Books. էջեր 120. ISBN 978-0-8118-7542-4.
  3. Tape, Walter; Moilanen, Jarmo (2006). Atmospheric Halos and the Search for Angle x. Washington, DC: American Geophysical Union. էջ 15. ISBN 0-87590-727-X.
  4. Cowley, Les (April 2016). «Bullet Rosettes & 22° Halos». Atmospheric Optics. Վերցված է 2016 թ․ ապրիլի 30-ին.
  5. Les Cowley. «22° Halo Formation». Atmospheric Optics. Վերցված է 2007 թ․ ապրիլի 15-ին.
  6. Les Cowley. «22° Circular halo». Atmospheric Optics. Վերցված է 2007 թ․ ապրիլի 15-ին.
  7. «Why a halo around the sun or moon?». earthsky.org. EarthSky. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 3-ին. «Lunar halos are signs that storms are nearby.»
  8. Harrison, Wayne (2012 թ․ փետրվարի 1). «Nelson: Ring Around Moon Sign Of Approaching Storm». The Denver Channel. Denver. TheDenverChannel.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 4-ին.