Պարիկիա կամ Պարոս (հուն․՝ Πάρος), նավահանգստային քաղաք Հունաստանի Կիկլադյան կղզիների մաս կազմող Պարոս կղզու վրա[1]։

Քաղաք
Պարիկիա
հուն․՝ Πάρος
Պարիկիա
ԵրկիրՀունաստան Հունաստան
ՊերիֆերիաՀարավային Եգեյան կղզիներ
ՆոմոսԿիկլադներ
Խոսվող լեզուներՀունարեն
Բնակչություն4522 մարդ (2001)
Պաշտոնական կայքՊաշտոնական կայք
Պարիկիա (Հունաստան)##
Պարիկիա (Հունաստան)

Պարիկիան հանդիսանում է կարևոր տրանսպորտային կենտրոն, որը լաստանավային ծովայի ուղիներով կապված է մայրաքաղաք Աթենքի, ինչպես նաև Հերակլիոնի և այլ կղզիային քաղաքների՝ Օյայի, Միկոնոսի, Սանտորինիի հետ։

Աշխարհագրություն

խմբագրել

Պարիկիան տեղակայված է Կիկլադների մաս կազմող Պարոս կղզու արևմտյան ափին՝ Հունաստանի հարավարևելյան հատվածում։

Այն խոշոր զբոսաշրջային կենտրոն է։ Այստեղ կա անտիկ եկեղեցի, փոքրիկ առևտրային խանութներ և հողմաղացներ։ Պարոսը հայտնի է նաև իր վառ գիշերային կյանքով։

Քաղաքի շինությունները կառուցված են կիկլադյան ճարտարապետական ոճով։ Դրանք գլխավորապես ունեն սպիտակ պատեր, կապույտ պատեր և շրջանաձև պատուհաններ։ Ծովից փոքր-ինչ հեռու պահպանվել են ամրոցի ավերակներ, որն ամբողջովին կառուցված է եղել մարմարից։

Բնակչություն

խմբագրել

Ըստ 2001 թվականի մարդահամարի տվյալների՝ Պարիկիայի բնակչությունը կազմում է 4522 մարդ։ Քաղաքի բնակիչները հույներն են։

Թվական Բնակչություն
2001 4522
2011 4500

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Պարիկիան՝ Կիկլադների մաս». Հունաստանի կղզիներ. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 1-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պարիկիա» հոդվածին։