Պարզեցված անգլերեն Վիքիպեդիա
Պարզեցված անգլերենով Վիքիպեդիա (անգլ.՝ Simple English Wikipedia), Վիքիպեդիա օնլայն հանրագիտարանի անգլերեն լեզվով տարբերակներից, հիմնականում գրված պարզ և հատուկ անգլերենով[1]։ Բացվել է 2003 թվականի նոյեմբերի 17-ին։ Կայքը ստեղծվել է «տարբեր կարիքներ ունեցող մարդկանց, ինչպես օրինակ՝ ուսանողներ, երեխաներ, սովորելու հետ կապված դժվարություններ ունեցող մեծահասակների և անգլերեն սովորող մարդկանց» հանրագիտարանային տեղեկություններ տրամադրելու համար[2]։ 2024 թվականի ապրիլի 26-ի դրությամբ հանրագիտարանն ունի ավելի քան 251 000 հոդված, և ավելի քան 1 440 000 գրանցված մասնակից, որոնցից 1585–ը ակտիվ են[3]։
Պարզեցված անգլերենով Վիքիպեդիա Simple English Wikipedia | |
---|---|
URL՝ | simple.wikipedia.org |
Կոմերցիոն՝ | Բարեգործական |
Կայքի տիպ | Ցանցային հանրագիտարան |
Գրանցում | Ոչ պարտադիր |
Լեզու | Պարզեցված անգլերեն |
Սեփականատեր | Վիքիմեդիա Հիմնադրամ |
Աշխատանքի սկսում | 2003 նոյեմբերի 17 |
Հոդվածների թիվ՝ | 250 873 |
Էջերի թիվ՝ | 818 139 |
Խմբագրումների թիվ՝ | 9 481 983 |
Գրանցված մասնակիցներ՝ | 1 440 071 |
Ակտիվ մասնակիցներ՝ | 1585 |
Ադմինիստրատորներ՝ | 18 |
Խորություն: | 59.3 |
Պարզեցված անգլերեն Վիքիպեդիայի հոդվածները սովորաբար ավելի կարճ են, քան Անգլերեն Վիքիպեդիայի համապատասխան հոդվածները, հիմնականում ներկայացված են միայն հիմնական տեղեկությունները։ Թիմ Դոուլինգը The Guardian լրագրում նշում է, որ ի տարբերություն Անգլերեն Վիքիպեդիայում հաճախ հանդիպող անտեղի ձգձգված հադվածների, Պարզեցված անգլերեն Վիքիպեդիան տրամադրում է որպես կանոն ընդունված փաստեր և հազվադեպ է հավելյալ տեղեկություն պարունակում[4]։ Կայքի ինտերֆեյսը նույնպես ավելի պարզ է․ օրինակ՝ Անգլերեն Վիքիպեդիայի «Random article»–ի փոխարեն օգտագործվում է «Show Any Page»–ը, «edit»–ի փոխարեն՝ «change», page «does not exist»–ի փոխարեն՝ «not yet started»[5]։ Նախագիծն օգտագործում է շուրջ 2,000 անգլերեն բառ[1] և հիմնված է պարզ անգլերենի վրա (850 բառ ունեցող միջազգային օժանդակ լեզու, որը ստեղծել է Չարլզ Քեյ Օգդենը 1920-ականներին)[4]։
Ֆաբիեն Սնաուերի կարծիքով Պարզեցված անգլերեն Վիքիպեդիայի պարզ ներկայացման ոճը իդեալական է անգլերեն սովորող սկսնակների համար[6]։ Պարզեցված անգլերեն Վիքիպեդիայի նյութերը հիմք են հանդիսացել «Մեկ հանրագիտարան յուրաքանչյուր երեխայի» նախագծի համար[7][8]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Parris, Sheri R. (2009). Adolescent Literacy, Field Tested: Effective Solutions for Every Classroom. International Reading Assoc. էջ 76. ISBN 0-87207-695-4. «A version of Wikipedia, called Simple English Wikipedia, contains entries using the 2,000 or so most common words in English, and is well suited for younger readers.»
- ↑ Simple English Wikipedia, 2009, Retrieved 2016-01-26
- ↑ Special:Statistics, Retrieved Ապրիլ 26, 2024
- ↑ 4,0 4,1 Tim Dowling (2008 թ․ հունվարի 14). «Wikipedia too long-winded for you? Try the simple version». The Guardian. Վերցված է 2009 թ․ մայիսի 17-ին.
- ↑ Ayers, Phoebe; Matthews, Charles; Yates, Ben (2008). How Wikipedia works: and how you can be a part of it. No Starch Press. էջ 417.
- ↑ Fabien Snauwaert (2010). How to Learn English. էջ 34. Վերցված է 2011 թ․ հունիսի 18-ին.(չաշխատող հղում)
- ↑ «One Encyclopedia Per Child». Wiki.laptop.org. Վերցված է 2009 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ Lawrence A. Tomei, Robert Morris (2008). Encyclopedia of Information Technology Curriculum Integration. Idea Group Inc (IGI). էջ 544. ISBN 1-59904-881-7.
Արտաքին հղումներ խմբագրել
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Պարզեցված անգլերեն Վիքիպեդիա կատեգորիայում։ |