Պարեյդոլիա (պարեյդոլիական պատրանք) (հուն. para՝ կողքին, մոտակայքում, ինչ-որ մի բանից հրաժարում, eidolon՝ պատկեր), տեսողական պատրանքի տեսակ («հավելման սենսորային պատրանքներ»)։ Հիմնական էությունը կայանում է պատրանքային կերպարների մեջ, որոնց հիմքում ընկած են իրական օբյեկտների տարրեր։ Այդ իսկ պատճառով, անորոշ և անըմբռնելի տեսողական կերպարը ընկալվում է որպես որոշակի և ըմբռնելի կերպար։ Սրա վառ օրինակ են հանդիսանում ամպերում մարդկանց կամ կենդանիների կերպարները, Մարս մոլորակի վրա առկա դեմքը։

«Մարսի դեմքը»՝ պարեյդոլիայի ամենավառ օրինակներից մեկը
«Լուսնային ճագարը» հրում է «արկղը»

Պարեյդոլիան հաճախ առաջանում է փսիխոզի սուր աստիճանի պարագայում։ Եթե պարեյդոլիան կորցնում է օբյեկտիվ բնույթը, հաճախորդի համար իրականությունը ուղեկցվում է արհեստականությամբ, պատրանքային բնույթով, որն էլ գիտական գրականության մեջ շատ հաճախ անվանվում է պսեվդոպարեյդոլիա։

Արվեստում խմբագրել

Մարդու` ծանոթ կերպարներն արտացոլելու ձգտումը մեծապես տարածված է կիրառական արվեստում։ Բավականին հայտնի են Ջուզեպպե Արչիմբոլդոյի կտավները («Տարվա եղանակներ», «Չորս տարրեր», «Խոհարար», «Իրավաբան»), որտեղ մարդկանց կերպարները հավաքված են առօրյա կենցաղային տարբեր պարագաներից, կենդանիներց և բույսերից։

 
«Տարվա եղանակներ» և «Չորս տարրեր»

Ֆենոմեններ, որոնք հաճախ բացատրվում են պարեյդոլիայի երևույթով խմբագրել

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  • «Парейдолические иллюзии» (ռուսերեն) — коллекция изображений. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 15-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պարեյդոլիա» հոդվածին։