Լուսնային ճագար, աշխարհի տարբեր ժողովուրդների ֆոլկլորում նապաստակ կամ ճագար, որ բնակվում է Լուսնի վրա։ Այս պատկերացումը պարեյդոլիական տեսողական պատրանք է. Լուսնի վրայի մուգ հետքերը (որոնք իրականում լուսնային լճեր են) ընկալվում են որպես նապաստակ կամ ճագար։

Լուսնային սկավառակի վրա լուսնի պատկերումը

Թերևս ամենահայտնի հիշատակությունը Լուսնային նապաստակի մասին հանդիսանում է «Չուի բանաստեղծություններ» ստեղծագործական հավաքածուն, որ գրվել է Չինաստանում` Հան դինաստիայի ժամանակաշրջանում. այնտեղ ասվում է, որ լուսնային պալատում ապրում է սպիտակ լուսնային ճագար (չինարեն՝ 月兔), ով, նստած լինելով գույհույի ծառի ստվերի տակ, մի ամբողջ տարի փնտրում է անմահության դեղահաբեր։ Հանի դինաստիայի ժամանակաշրջանի այլ պոետներ հաճախ լուսնային ճագարին անվանում էին «նեֆրիտային ճագար» (չինարեն՝ 金兔), և այս արտահայտությունները շատ հաճախ սկսեցին օգտագործվել Լուսինը մատնանշելու համար։

Լուսնային ճագարը պատրաստում է անմահության դեղահաբը։ Չինական գործվածք։ 18-րդ դար

Մի փոքր ավելի ուշ Չինաստանում հայտնվեց մի միֆ Չան Էի` Հոու Իի կնոջ մասին, ով գողացել էր անմահության դեղահաբը, թռել Լուսին և այնտեղ դոդոշի վերածվել։ Ավելի ուշ տարբերակներում Չան Էի դավաճանության և լուսնային ճագարի մասին պատմություններն աստիճանաբար միաձուլվեցին, և մարդիկ սկսեցին ասել, որ Չան Էն դարձել է Լուսնի աստվածուհին և ապրում է լուսնային պալատում լուսնային ճագարի հետ միասին։

Հնդկական ֆոլկլորում ասվում է, որ ճագարին Լուսնի վրա տեղափոխել է Ինդրա աստվածը. ճագարը, ընդունելով աստվածային հյուրին կարիքավորի կերպարով, նրա համար չգտավ ոչ մի կերակուր և տապակեց ինքն իրեն։ Այդ արարքից ոգեշնչված` Ինդրան խաչեց ճագարին և տեղափոխեց նրան Լուսին` այդպիսով նրան անմահ դարձնելով։

Մինչկոլոմբոսյան մեզոամերիկայում նույնպես տարածված էին լուսնային ճագարի մասին պատկերացումները։ Այսպես, հինգերորդ դարաշրջանի ացտեկական մի միֆ ճագարի հայտնությունը լուսնի վրա ներկայացնում է հետևյալ կերպ՝ Նանաուացին և Տեկեստեկալ աստվածները այրում են իրենց զոհաբերման խարույկի մեջ` դառնալով համապատասխանաբար Արև և Լուսին։ Լուսին-Տեկիստեկատլը գրեթե այնքան պայծառ էր, ինչքան Արև-Նանաուացինը, այդ իսկ պատճառով էլ աստվածներից մեկը վերցրեց ճագարին երկրի վրայից և շպրտեց նրան Տեկիստակետլի վրա, ինչը պակասեցրեց Լուսնի լույսը։

Առաջին չինական լուսնագնացը, ով հաջողակ կերպով իջավ Լուսնի վրա 2013 թվականի դեկտեմբերի 15-ին, կոչվեց Յույտու` «նեֆրիտային ճագար»[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Յուան Կե «Հին Չինաստանի միֆեր», — Մոսկվա։ Արևելյան գրականության գլխավոր խմբագրություն, 1987.
  • Moon Rabbit in China