Ապոֆենիա (գերմ.՝ Apophänie), միտում, երբ սխալմամբ կապ են գտնում միմյանց չկապված իրերի միջև[1]։ Տերմինը 1958 թվականին առաջ է քաշել հոգեբույժ Կլաուս Կոնրադն իր՝ «շիզոֆրենիայի սկզբանական փուլերը» հրատարակության մեջ[2]։ Նա դա սահմանեց որպես «չպատճառաբանված կապերի ընկալում՝ ուղեկցված անբնական իմաստալիության յուրահատուկ զգացողություններով»[3][4]։ Նա պատրանքային մտածողության վաղ փուլը բնութագրեց որպես ինքնավկայակոչված, գերմեկնաբանված ընթացիկ զգայական ընկալում՝ որպես զգայապատրանքի հակադրություն[1][5]։

Ապոֆենիան ենթադրում է պատահական տեղեկատվության մեջ օրինակների փնտրման համընդհանուր մարդկային միտում[4]։

Օրինակներ խմբագրել

Պարեյդոլիա խմբագրել

 
«Օրգանական խաղացող», Նեպտունե Գրոտտոյի պարեյդոլիայի ֆենոմեն, Սարդինիա

Ապոֆենիայի տեսակ է, որը ներառում է պատկերների կամ պատահական ձայնային ազդակների զգայական ընկալում։

Պարեյդոլիայի բնորոշ օրինակ է անշունչ օբյեկտների մեջ դեմքերի զգայական ընկալումը։ Ամբողջ աշխարհից մարդիկ տեսնում են «Մարդ՝ Լուսնի վրա»[6]։ Մարդիկ երբեմն հացի կամ փայտի կտորի վրա տեսնում են կրոնական գործչի դեմք[7]։

Պարեյդոլիան սովորաբար առաջանում է իլիկաձև դիմային հատվածում, որը մարդու ուղեղի հատված է, պատասխանատու է դեմքեր տեսնելու համար և կարող է սխալմամբ մեկնաբանել օբյեկտները՝ ուրվագծելով կամ պատկերելով ինչ-որ տեսակի ըմբռնում, տալով դեմքին բնորոշ առանձնահատկություններ[8]։

Խաղամոլի մոլորություն խմբագրել

Ապոֆենիան կարող է հաստատվել որպես խաղամոլի ռացիոնալիզացիա։ Խաղացողները կարող են երևակայել, որ տեսնում են պատկեր՝ վիճակախաղի, թղթախաղի կամ պտուտախաղի թվերում[9]։ Այդ տարբերակներից մեկը հայտնի է որպես «խաղամոլի սխալ կամ մոլորություն»։

Պատճառներ խմբագրել

Ապոֆենիան հաճախ անվանում են ըմբռնման սխալմունք։ Թեև չկա հաստատված հիմք, թե ինչու է դա տեղի ունենում, կան որոշ ընդունված տեսություններ։

Կերպարի ճանաչման մոդել խմբագրել

Կերպարի ճանաչումը իմացական գործընթաց է, որը ներառում է ինֆորմացիայի վերհանումը երկարաժամկետ, կարճաժամկետ կամ աշխատանքային հիշողությունից և զուգորդում այն՝ ազդակներից ստացված ինֆորմացիայի հետ։ Ինչևէ, կան երեք տարբեր միջոցներ, որոնց միջոցով դա կարող է տեղի ունենալ և սխալ ընթանալ՝ հանգեցնելով ապոֆենիայի[10]։

Կաղապարային զուգորդում խմբագրել

Ազդակները համեմատվում են օրինակների կամ երկարաժամկետ հիշողության պատճենների հետ։ Այս օրինակները հաճախ նախկին գիտելիքների, կրթական փորձի արդյունքն են։

Օրինակ՝ Ա, ա, Ա, ա. բոլորը ընկալվում են որպես «Ա» և ոչ թե որպես այլ տառ։

Այդ դրսևորումների ընթացակարգը, երբ կիրառվում է տվյալների ավելի բարդ համակարգ (ինչպիսիք են, օրինակ՝ նկարչությունը կամ տվյալների խումբը), կարող է հանգեցնել սխալ կաղապարի զուգորդման։ Կեղծ դրական դրսևորումները կարող են հանդիսանալ ապոֆենիայի արդյունք[10]։

Նախատիպային զուգորդում խմբագրել

Նման է կաղապարային զուգորդմանը, բացառությամբ այն հանգամանքի, որ չի պահանջվում հստակ համընկնում[10]։ Օրինակ՝ երբ նայում ես կենդանուն, ինչպիսին վագրն է, և փոխարեն նրան որպես վագր ընկալելու (կաղապարային զուգորդում)` ընկալում ես որպես կատու (նախատիպային զուգորդում)՝ հիմնվելով կատուներին բնորոշ առանձնահատկությունների գիտելիքների վրա։

Կաղապարի ճանաչման այս տեսակը կարող է հանգեցնել ապրոֆենիայի՝ հիմնվելով այն փաստի վրա, որ ուղեղը չի փնտրում ճշգրիտ զուգորդումներ։ Այն կարող է ընտրել որոշ բնութագրող զուգորդումներ և ենթադրել, որ դա համապատասխանում է։ Դա ավելի հաճախ հանդիպում է պարեյդոլիայի, քան տվյալների հավաքագրման դեպքում։

Առանձնահատկությունների վերլուծություն խմբագրել

Ազդակները բաժանվում են ըստ առանձնահատկությունների և թույլ են տալիս մշակել ինֆորմացիան։ Կաղապարի ճանաչման այս մոդելը հիմնված է չորս փուլերի վրա․ հայտնաբերում, օրինակի (կաղապարի) վերլուծություն, հիշողության մեջ պատկերի համեմատություն և ճանաչում[10]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Carroll, Robert T. «apophenia». The Skeptic's Dictionary. Վերցված է 2017 թ․ հուլիսի 17-ին.
  2. Conrad, Klaus (1958). Die beginnende Schizophrenie. Versuch einer Gestaltanalyse des Wahns [The onset of schizophrenia: an attempt to form an analysis of delusion] (German). Stuttgart: Georg Thieme Verlag. OCLC 14620263.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. Mishara, Aaron (2010). «Klaus Conrad (1905–1961): Delusional Mood, Psychosis and Beginning Schizophrenia». Schizophr Bull. 36 (1): 9–13. doi:10.1093/schbul/sbp144. PMC 2800156. PMID 19965934.
  4. 4,0 4,1 Hubscher, Sandra L (2007 թ․ նոյեմբերի 4). «Apophenia: Definition and Analysis». Digital Bits Skeptic. Digital Bits Network, LLC. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 21-ին.
  5. Brugger, Peter. "From Haunted Brain to Haunted Science: A Cognitive Neuroscience View of Paranormal and Pseudoscientific Thought", Hauntings and Poltergeists: Multidisciplinary Perspectives, edited by J. Houran and R. Lange (North Carolina: McFarland & Company, Inc. Publishers, 2001)
  6. Svoboda, Elizabeth (2007 թ․ փետրվարի 13). «Facial Recognition – Brain – Faces, Faces Everywhere». New York Times. Վերցված է 2010 թ․ հուլիսի 3-ին.
  7. «Apophenia». Medical-answers.org. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 29-ին.
  8. Vox (2015-08-05), Why you're seeing a face in this purse, Վերցված է 2017-05-23-ին
  9. May 28, 2007 at 9:49 pm (2007 թ․ մայիսի 24). «Apophenia & Illusory Correlation " Paul Xavier Waterstone». Waterstone.wordpress.com. Վերցված է 2011 թ․ հունիսի 29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  10. 10,0 10,1 10,2 10,3 «Pattern Recognition and Your Brain | psychology24.org». psychology24.org (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ մարտի 21. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 23-ին.

Լրացուցիչ ընթերցանություն խմբագրել