Պարահանդեսային երեկո (նկար)

Անրի Ռուսոյի նկարներից

«Պարահանդեսային երեկո» (ֆր.՝ Une soirée au carnaval), ֆրանսիացի ինքնուս նկարիչ, պարզունակ արվեստի`պրիմիտիվիզմի կարկառուն ներկայացուցիչ Անրի Ռուսոյի[2][3] նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1886 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 117.3 × 89.5 սմ[4]։ «Պարահանդեսային երեկո» ստեղծագործությունն այսօր պահպանվում և ցուցադրվում է Ֆիլադելֆիայի արվեստի թանգարանում (Ֆիլադելֆիա, ԱՄՆ

Picto infobox artiste.png
Պարահանդեսային երեկո
Henri-Julien-Félix Rousseau, French - Carnival Evening - Google Art Project.jpg
տեսակգեղանկար
նկարիչԱնրի Ռուսո
տարի1886[1]
բարձրություն1173,99 միլիմետր
լայնություն896,11 միլիմետր
ստեղծման երկիրFlag of France (1794–1815, 1830–1974, 2020–present).svg Ֆրանսիա
ուղղություննաիվ արվեստ
ժանրկենցաղային ժանր
նյություղաներկ և կտավ
գտնվում էՖիլադելֆիայի արվեստի թանգարան[1]
հավաքածուՖիլադելֆիայի արվեստի թանգարան
Ծանոթագրություններ
Commons-logo.svg Carnival Evening Վիքիպահեստում

ՊատմությունԽմբագրել

«Պարահանդեսային երեկո»[5] ստեղծագործությունը հեղինակը վրձնել է կարիերայի վաղ շրջանում՝ քառասուներկու տարեկան հասակում։ Անրի Ռուսոն մինչև քառասուն տարեկանն աշխատում էր որպես մաքսավոր, և սկսեց նկարել միայն թոշակի անցնելուց հետո։ Նախքան այս կտավը վրձնելը հեղինակն իր արտանկարները ցուցադրության է ներկայացրել Ելիսեյան դաշտերում, որոնք արել էր Լուվրում։ 1886 թվականին հեղինակն առաջին անգամ հանրությանը ներկայացնում է այս կտավը Անկախների սալոնում։ «Պարահանդեսային երեկոն» հանրության կողմից ծաղրի ենթարկվեց պլանի շինծու հորինվածքի և բնանկարի խիստ մանրամասն լինելու համար։ Սակայն, երբ նկարը տեսնելու համար այդտեղ հրավիրեցին Կամիլ Պիսսարոյին, արձագանքը կտրուկ փոխվեց։ Վերջինս հիացավ այս կտավով, հատկապես դրա գունային հարստությամբ։ Դրա շնորհիվ Անրի Ռուսոն մեծ հայտնիություն ձեռք բերեց։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 http://www.philamuseum.org/collections/permanent/59593.html
  2. Artillerymen by Rousseau at the Guggenheim
  3. "Welcome to HenriRousseau.org - "Le Douanier" : The Life and Works of Henri Rousseau". Henrirousseau.org. Retrieved 2012-08-07.
  4. ««Պարահանդեսային երեկո» կտավի չափերը»։ Արխիվացված է օրիգինալից 2018-02-10-ին 
  5. «Պարահանդեսային երեկո» 

ԳրականությունԽմբագրել

  • La Vérité sur le Douanier Rousseau, Plon, 1961.
  • La Vérité sur le Douanier Rousseau. Le Conseil municipal de Paris et les Artistes indépendants : 1880—1900, La Bibliothèque des Arts, Lausanne-Paris, 1971.
  • Le Douanier Rousseau et Frumence Biche, La Bibliothèque des Arts, Lausanne-Paris, 1973.