Պարադիզ թատրոն
Պարադիզ թատրոն (Նիկիտսկի և Ինտերնացիոնալ, թատրոնի այլ անվանումներն են[1]), Մոսկվայում գտնվող 19-րդ դարի երաժշտա-դրամատիկական թատրոնի շենքի պատմական անվանումը։ Գտնվում է Բոլշայա Նիկիտսկայա փողոց, տուն 19/13 հասցեում։ Ներկայումս թատրոնի շենքում տեղակայված է Վլադիմիր Մայակովսկու անվան թատրոնը։ Երբեմն սխալմամբ նշվում է[2], թե Պարադիզ թատրոնը եղել է Գելիկոն-Օպերայի շենքում։
Պարադիզ թատրոն | |
---|---|
Տեսակ | թատրոն |
Երկիր | Ռուսաստան |
Գտնվելու վայրը | Մոսկվա |
Հիմնադրման ամսաթիվ | 1885 |
Անվանված է | Georg Paradies? |
Ճարտարապետ | Ֆեոդոր Շեխտել |
Paradise Theater Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրել18-րդ դարից թատրոնի շենքը պատկանել է Ստրեշնևների ընտանիքին։ 1880-ականների վերջին շենքի սեփականատերն է դարձել իշխանուհի Ե. Ֆ. Շախովսկայա-Գլեբովա-Ստրեշնևան, ումից 1885 թվականին շենքը վարձակալել է թատերական մասնավոր գործիչ Գեորգ Պարադիզն ու վերակառուցել է այն իր թատրոնի համար։ Վերակառուցումն իրականացվել է ճարտարապետ Կ. Վ. Տերսկու նախագծով, իսկ շենքի ճակատային մասը դեռևս երիտասարդ Ֆյոդոր Շեխտելի առաջին աշխատանքներից է։ Ճակատային մասը եզրագծված է նրբաճաշակ մետաղական ժապավեններով, որոնք խորհրդային տարիներին դուրս են եկել գործածությունից։ 1893 թվականին Յակով Շչուկինը վերաձակալել է շենքը Ռուսական օպերետի, ինչպես նաև` պետերբուրգյան և արտասահմանյան թատերախմբերի ներկայացումների համար։ Թատրոնը հայտնի է որպես «Վերազգային թատրոն»։ Թատրոնում ներկայացումներ էին խաղում Մեյնինգի և Մյունխենի թագավորական թատրոնների խմբերը, Միխայլովսկի թատրոնի ֆրանսիական խումբը, Վիեննական օպերետը, Մոսկովյան կատակերգական օպերան, Նիկոլայ Սադովսկու և Մ. Կ. Զանկովեցկու ուկրաինական խմբերը[3]։
Հետաքրքիր փաստեր
խմբագրել- Թատրոնում ելույթ են ունեցել հայտնի արտասահմանյան դերասաններ Լյուդվիգ Բարնայը, Գաբրիել Ռեժանը, Ժան Մունե-Սյուլլին, Էռնեստո Ռոսսին, Էլեոնորա Դուզեն, Սառա Բեռնարը, Բենուա Կոկլենը և Էռնստ Պոսսարտը։
- 1899 թվականի մայիսի 1-ին այստեղ հատուկ Ա. Պ. Չեխովի համար կրկնվում է «Ճայը», քանի որ հեղինակը չէր կարողացել դրա առաջնախաղին ներկա լինել։
- Այստեղ է Ս. Վ. Ռախմանինովն առաջին անգամ ելույթ ունեցել որպես Ռուսական մասնավոր օպերայի դիրիժոր[4]։
- 1922 թվականին թատրոնի շենքը հանձնվել է Մոսկվայի Հեղափոխության թատրոնին, որը մի քանի անվանումներ փոխելուց հետո այժմ կոչվում է Վլադիմիր Մայակովսկու անվան թատրոն։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Театральная энциклопедия. Никитский театр. — М.: Сов. энцикл., 1963
- ↑ Ирина Муравьева, Петр Ненароков. Давайте создадим оперу. Вернется ли в свой дом театр «Геликон»?
- ↑ Театральная энциклопедия. Парадиз. — М.: Сов. энцикл., 1963
- ↑ Ալեքսանդր Գոլդենվեյզեր. Из личных воспоминаний о С. В. Рахманинове
Արտաքին հղումներ
խմբագրել- Պարադիզ թատրոն։ Թատրոնն ու Յակով Շչուկինի «Էրմիտաժ» այգին դեմքերով ու պատմական փաստերով։