Պատրոն (ուկրաիներեն՝ Патрон, ծնվ․՝ հուլիսի 20, 2019(2019-07-20)[2]), ջեք ռասել տերիեր (անգլ.՝ Jack Russell Terrier) տեսակի ծառայողական շուն Ուկրաինայում, որը միջազգային հռչակ է ձեռք բերել Ռուսաստանի Ուկրաինա ներխուժման ժամանակ[4][5][6]։ Հակամարտության սկզբից մինչև մայիսի 8-ը-ը ըստ Ուկրաինայի նախագահի գրասենյակի՝ Պատրոնը օգնել է հայտնաբերել ռուսական զորքերի կողմից տեղադրված ավելի քան 236 պայթուցիկ սարք[7]։ Այս համեմատաբար կարճ ժամանակում նա դարձել մեծերի ու երեխաների սիրելի հերոսը[8]։ Ուկրաինայի ներքին գործերի նախարարությանը կից ստեղծված Մարդասիրական ականազերծման միջազգային համակարգող կենտրոնի պաշտոնական խորհրդանիշն է[9]։

Պատրոն
Տեսակշուն
Սեռարու[1]
Ծնվել էհուլիսի 20, 2019(2019-07-20)[2] (4 տարեկան)
ՏերՈւկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայություն[3]
Անվանված էփամփուշտ
Մրցանակներ
Order for Bravery 3rd Class of Ukraine
 Patron (dog) Վիքիպահեստում

2022 թվականի ապրիլին նա 2,5 տարեկան է դարձել[10]։ Նա կշռում է մոտ չորս կիլոգրամ, ինչը նշանակում է, որ նրա մարմնի քաշը չի գերազանցի հինգ կիլոգրամը, ինչը անվտանգ է նաև հակահետևակային ականներ հայտնաբերելու համար[11]։

Պատրոնի և նրա տիրոջ մեդալն ու շքանշանը

2020 թվականին, Չեռնիգովի մարզում Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության պիրոտեխնիկական խմբի ղեկավար Միխայիլ Իլևը գործընկերոջից շուն է գնել[12][13] և նվիրել որդուն[14][15]։ Սկզբում ցանկացել են նրան տալ Պուլյա (հրազենի գնդակ) մականունը, սակայն դա անհաջող են համարել[14], ներկա անունը թագմանաբար նշանակում է փամփուշտ։ Վեց ամսական հասակում կինոլոգները սկսել են աշխատել Պատրոնի հետ[16]։ Նա ցույց է տվել որոնող շան ունակությունը այն բանից հետո, երբ տերը մեկ անգամ տարել է նրան աշխատանքի[15], և նա սկսել է սովորել՝ ճանաչել պայթուցիկները հոտով[11][16], սակայն հատուկ վարժեցված չէ որպես սակրավոր շուն[14]։ Պատրոնի տերերը ծրագրել էին, որ նա ցուցադրական շուն է լինելու[17]։ Պաշտոնապես նա Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության անդամ չէ[14]։

Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումը սկսելուց կարճ ժամանակ առաջ Պատրոնին ծրագրված էր ուղարկել Միացյալ ուժերի գործողության գոտի՝ որպես կամավոր շուն[16], սակայն պատերազմի բռնկման հետ նա ներգրավվել է Չեռնիգովի շրջանի տարածքների ականազերծմանը[17]։

Նրա մասին առաջին հրապարակումները հայտնվել են 2022 թվականի մարտի 15-ին[14]։ Պատրոնն ունի իր սեփական էջերը Ինստագրամում[18] (2022 թվականի մայիսի 13-ի դրությամբ բաժանորդների թիվը գերազանցել է 244 հազարը[19]) և Թվիթթերում (2022 թվականի մայիսի 9-ի դրությամբ բաժանորդների թիվը գերազանցել է 13 հազարը[20]), և նրա մասնակցությամբ հրապարակված տեսանյութերը՝ ընդգրկելով սոցիալական ցանցերում Ուկրաինայի պետական մարմինների պաշտոնական էջերը՝ հավաքել են հարյուր հազարավոր դիտումներ[5]։ Թվիթթերում հայտնվել է նաև «Պարոն շուն Պատրոն» ծաղրական էջը, որի հեղինակները կատակներ են հրապարակում շան վերաբերյալ և նրա լուսանկարների համար հեգնական մակագրություններ են գրում[21]։

Նա համարվում է Չեռնիգովի շրջանի տարածքների ականազերծմամբ զբաղվող սակրավորների ջոկատի թալիսման[22], ուկրաինական հայրենասիրության[23][24] և Ուկրաինայում Ռուսաստանին դիմադրության խորհրդանիշ[25][26], ազգային հերոս[27][28] և Ուկրաինայի ամենահայտնի շունը[29]։ Նա պատկերված է իր հայտնի ժիլետով[30] տասնյակ արվեստի գործերում[31], ներառյալ Ռովնոյի, Պոլտավայի[32] և Զապորոժյեի[33] պատերին արված մուրալներում։ Նա նկարահանվել է նաև մի շարք տեսանյութերում, որոնք նկարագրում են պայթուցիկ իրերի հետ վարվելու կանոնները[34]։ Պատրոնի պատկերով տարբեր ապրանքների թողարկումը է սկսվել[35]։

2022 թվականի մայիսի 5-ին Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է Մարդասիրական ականազերծման միջազգային համակարգող կենտրոնի ստեղծման մասին, որի խորհրդանիշը դարձել է Պատրոնը[9]։ Մայիսի 8-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Պատրոնին պարգևատրել է «Հավատարիմ ծառայության համար» մեդալով, իսկ նրա տիրոջը՝ Միխայիլ Իլիևին՝ «Արիության համար» III աստիճանի շքանշանով[7][36]։

2022 թվականի մայիսի 27-ին Պատրոնին շնորհվել է հատուկ մրցանակ է Կաննի 75-րդ միջազգային կինոփառատոնում՝ մարդկության և շների միջև կապի համար[37]։

Նշվում է, որ Պատրոնի ժողովրդականության աճը կարող է լինել Ուկրաինայի տեղեկատվական ռազմավարության մաս ռուսական ներխուժման ժամանակ, ներառյալ դրամատիկ պատմություններով «վիրուսային» տեսանյութերի օգտագործումը պատերազմի մասին ցանկալի իրողություն ձևավորելու համար[5]։ Նրա մրցանակները օգնել են. լրացուցիչ ուշադրություն հրավիրել Ուկրաինայի տարածքի ականազերծման խնդրին[38]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Patron the mine-sniffing dog is capturing Ukraine's hearts — 2022.
  2. 2,0 2,1 https://glavcom.ua/country/society/pes-patron-vidznachaje-den-narodzhennya--861909.html (укр.) — 2022.
  3. https://www.forces.net/ukraine/news/ukraine-meet-patron-mine-sniffing-dog
  4. «Bomb-sniffing dog 'Patron' becomes Ukrainian hero» (անգլերեն). The Times of Israel. 2022 թ․ ապրիլի 23. Վերցված է 8 мая 2022-ին.
  5. 5,0 5,1 5,2 Anushka Patil (2022 թ․ մայիսի 8). «A bomb-sniffing dog named Patron received state honors from Zelensky» (անգլերեն). The New York Times.
  6. Rachel Pannett (2022 թ․ մայիսի 9). «Zelensky awards medal to Patron, a Ukrainian bomb-sniffing dog» (անգլերեն). The Washington Post.
  7. 7,0 7,1 «Народи України й Канади стоять пліч-о-пліч у боротьбі за свободу проти російської тиранії – Володимир Зеленський за результатами зустрічі з Джастіном Трюдо». Президент Украины. 8 мая 2022. Վերցված է 8 мая 2022-ին.
  8. Rachel Treisman (2022 թ․ ապրիլի 20). «Meet Patron, a bomb-sniffing Jack Russell terrier who has become a Ukrainian hero» (անգլերեն). National Public Radio. Վերցված է 2022 թ․ ապրիլի 21-ին.
  9. 9,0 9,1 «В Україні створено Міжнародний координаційний центр з питань гуманітарного розмінування» (ուկրաիներեն). Інтерфакс-Україна. 2022 թ․ մայիսի 5. Վերցված է 8 мая 2022-ին.
  10. «Пес Патрон помогает разминировать Черниговскую область» (ռուսերեն). BBC Russian. 2022 թ․ ապրիլի 10. Վերցված է 8 мая 2022-ին.
  11. 11,0 11,1 Nelson Getten, Ariel Guez (2022 թ․ ապրիլի 22). «Guerre en Ukraine: Patron, chien démineur et héros national» (ֆրանսերեն). BFM TV. Վերցված է 8 мая 2022-ին.
  12. Ігор Бережанський (2022 թ․ ապրիլի 25). «Улюбленець Мережі песик Патрон готувався стати зіркою виставок, а тепер працює на саперів за сир» (ուկրաիներեն). ТСН.
  13. Rachel Treisman (2022 թ․ մայիսի 9). «Patron the bomb-sniffing dog cements his hero status with a presidential medal» (անգլերեն). National Public Radio.
  14. 14,0 14,1 14,2 14,3 14,4 «Кто такой песик Патрон, который вместе с саперами разминирует Черниговщину, влюбив в себя всю Украину» (ռուսերեն). Zerkalo.io. 2022 թ․ մայիսի 1. Վերցված է 8 мая 2022-ին.
  15. 15,0 15,1 «The Jack Russell Terrier Detecting Bombs In Ukraine» (անգլերեն). NBC News. 2022 թ․ ապրիլի 26. Վերցված է 8 мая 2022-ին.
  16. 16,0 16,1 16,2 Алесь Устинов (2022 թ․ մայիսի 11). «Он не служебный пес. Мы узнали, кто такой Патрон, которого наградил Владимир Зеленский» (ռուսերեն). Белсат.
  17. 17,0 17,1 Jaromír Marek, Anna Duchková (2022 թ․ մայիսի 2). «Čtyřnohý hrdina boje proti ruské invazi. Pes Patron má talent na hledání min od přírody, výcvik nepotřebuje» (չեխերեն). Český rozhlas Radiožurnál. Վերցված է 8 мая 2022-ին.
  18. «Познакомьтесь с украинским псом Патроном. Он помогает разминировать места, где недавно шли бои» (ռուսերեն). Meduza. 2022 թ․ ապրիլի 21. Վերցված է 8 мая 2022-ին.
  19. «Superschnüffler im Kriegseinsatz: So hilft Minenspürhund "Patron" der Ukraine» (գերմաներեն). RTL News. 2022 թ․ մայիսի 13.
  20. Furvah Shah (2022 թ․ մայիսի 9). «Patron the bomb-sniffing Jack Russell gets medal from Ukraine president» (անգլերեն). The Independent.
  21. «Пёс Патрон: как домашний питомец пиротехника из Украины сперва стал сапёром «на полставки», а затем — мировой звездой» (ռուսերեն). TJ. 2022 թ․ մայիսի 9.
  22. William McGee (2022 թ․ մարտի 21). «Meet Patron: Brave Pooch Who Cleared Almost 90 Bombs in Ukraine During Russian Attack» (անգլերեն). Newsweek. Վերցված է 8 мая 2022-ին.
  23. «Ukraine's mine sniffing dog Patron awarded medal by Zelenskiy» (անգլերեն). Reuters. 2022 թ․ մայիսի 9.
  24. «Ukraine conflict: Patron the mine-sniffing dog awarded medal» (անգլերեն). BBC News. 2022 թ․ մայիսի 9.
  25. «Пес Патрон теперь не только герой мемов, но и кавалер ордена. Президент Украины наградил его за разминирование» (ռուսերեն). Русская служба BBC News. 2022 թ․ մայիսի 9.
  26. Léonie Chao-Fong (2022 թ․ մայիսի 9). «Ukraine's mine-sniffing dog given medal after finding over 200 explosives» (անգլերեն). The Guardian.
  27. Nelson Getten, Ariel Guez (2022 թ․ ապրիլի 22). «Guerre en Ukraine: Patron, chien démineur et héros national» (ֆրանսերեն). BFM TV. Վերցված է 8 мая 2022-ին.
  28. «Selenskyj zeichnet Minensuchhund mit Medaille aus» (գերմաներեն). Der Spiegel. 2022 թ․ մայիսի 8.
  29. Tim Lister, Kostan Nechyporenko (2022 թ․ մայիսի 8). «Ukraine's top canine deminer receives award from Zelensky» (անգլերեն). CNN.
  30. Rachel Treisman (2022 թ․ ապրիլի 20). «Meet Patron, a bomb-sniffing Jack Russell terrier who has become a Ukrainian hero» (անգլերեն). National Public Radio. Վերցված է 8 мая 2022-ին.
  31. «Ukrainian bomb-sniffing dog helps clear bombs» (անգլերեն). ABC News. 2022 թ․ ապրիլի 20. Վերցված է 8 мая 2022-ին.
  32. Микола Лисогор (2022 թ․ մայիսի 14). «У центрі Полтави художники створили патріотичний мурал» (ուկրաիներեն). Полтавщина.
  33. Денис Астаф'єв (2022 թ․ մայիսի 17). «У Запорізькому військовому шпиталі відкрили алею стінописів з патріотичними мемами» (ուկրաիներեն). Суспільне.
  34. «Pies-saper Patron odznaczony przez prezydenta Zełenskiego» (լեհերեն). Polska Agencja Prasowa. 2022 թ․ մայիսի 9.
  35. Jessica Wang (2022 թ․ մայիսի 2). «Jack Russell, Patron, becomes Ukrainian war hero» (անգլերեն). news.com.au. Վերցված է 8 мая 2022-ին.
  36. Олег Павлюк (8 мая 2022). «Пес Патрон отримав нагороду від Зеленського». Национальная общественная телерадиокомпания Украины. Վերցված է 8 мая 2022-ին.
  37. Даниил Сотников (2022 թ․ մայիսի 28). «Украинский пес-сапер Патрон получил спецприз Каннского кинофестиваля» (ռուսերեն). Deutsche Welle.
  38. Christian Schlüter (2022 թ․ մայիսի 9). «Patron, der Superschnüffler: Präsident Selenskyj zeichnet Minensuchhund aus» (գերմաներեն). Berliner Zeitung.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պատրոն (շուն)» հոդվածին։