Պատրիսիա Ժանետ Սքոթլանդ, բարոնուհի Սքոթլանդ Աշտալցի (անգլ.՝ Patricia Janet Scotland, Baroness Scotland of Asthal, օգոստոսի 19, 1955(1955-08-19)[1], Դոմինիկա[2]), Մեծ Բրիտանիայի և Դոմինիկայի քաղաքական և պետական գործիչ[4]։ Ցմահ պեր։ 2007-2010 թվականներին՝ Անգլիայի և Ուելսի գլխավոր քարտուղար, այնուհետև՝ Ազգերի համագործակցության գլխավոր քարտուղար։

Պատրիսիա Սքոթլանդ
 
Կուսակցություն՝ Լեյբորիստական կուսակցություն
Կրթություն՝ Anglia Ruskin University?, Լոնդոնի համալսարան, Walthamstow School for Girls? և Lord Ashcroft International Business School?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, դիվանագետ և բարիսթեր
Ծննդյան օր օգոստոսի 19, 1955(1955-08-19)[1] (68 տարեկան)
Ծննդավայր Դոմինիկա[2]
Քաղաքացիություն  Միացյալ Թագավորություն և  Դոմինիկա
Ամուսին Richard Mawhinney?
 
Կայք՝ parliament.uk/biographies/lords/baroness-scotland-of-asthal/2099
 
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1955 թվականի օգոստոսի 19-ին Դոմինիկայում[5]։ Տասներկու եղբայրներից ու քույրերից տասներորդ երեխան էր[6]։ Մանուկ հասակում ընտանիքի հետ գաղթել է Մեծ Բրիտանիա և դաստիարակվել Լոնդոնում[4]։ Կրթություն է ստացել Չելմսֆորդի Միդ-Էսեքս տեխնիկական քոլեջում, իսկ 1976 թվականին Լոնդոնի համալսարանում ստացել է իրավունքի բակալավրի աստիճան[6][7]։ Աշխատել է որպես իրավաբան, իսկ 1978 թվականին նաև մասնագիտական որակավորում է ստացել Դոմինիկայում[8]։ 35 տարեկանում ստացել է թագավորական փաստաբանի մասնագիտական կոչում՝ դառնալով Մեծ Բրիտանիայի պատմության մեջ առաջին սևամորթ կին փաստաբանը[4]։

1997 թվականին Լեյբորիստական կուսակցության և ցմահ պերի խորհրդով արժանացել է բարոնուհու կոչման, նստել Լորդերի պալատում[9]։ Եղել է ֆորինի գրասենյակի և համագործակցության հարցերով պետքարտուղարի խորհրդարանական տեղակալը[7], լորդ կանցլերի դեպարտամենտի խորհրդարանական քարտուղարը և Ներքին գործերի նախարարության պետական նախարարը։ 2007-2010 թվականներին զբաղեցրել է գլխավոր դատախազի պաշտոնը[9]։ 2012 թվականին դարձել է վարչապետի առևտրային ներկայացուցիչը ՀԱՀ-ում, ինչպես նաև 2014 թվականի հունվարի 1-ին զբաղեցրել է Գրինվիչի համալսարանի կանցլերի պաշտոնը[4]։

2015 թվականի նոյեմբերին ընտրվել է Ազգերի համագործակցության գլխավոր քարտուղար, իսկ աշխատանքի է անցել 2016 թվականի ապրիլին[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Profile: Baroness Scotland
  2. 2,0 2,1 2,2 The International Who's Who of Women 2006Routledge, 2005. — ISBN 978-1-85743-325-8
  3. https://www.bbc.com/news/world-34745739
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Commonwealth Secretary-General | The Commonwealth
  5. «Profile: Lady Scotland». theguardian.com. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 9-ին.
  6. 6,0 6,1 «Twitter Icon». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 26-ին.
  7. 7,0 7,1 https://web.archive.org/web/20160617110218/http://european-convention.europa.eu/pdf/cvs/Scotland.pdf
  8. «Baroness Scotland gets Dominica's support for top Commonwealth post | Caribbean360». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 30-ին.
  9. 9,0 9,1 «Parliamentary career for Baroness Scotland of Asthal — MPs and Lords — UK Parliament». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 26-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պատրիսիա Սքոթլանդ» հոդվածին։