Պատրիսիա Ռոզեմա (ֆր.՝ Patricia Rozema, օգոստոսի 20, 1958(1958-08-20)[1], Կինգստոն, Ֆրոնտենակ, Օնտարիո, Կանադա), կանադացի ռեժիսոր, սցենարիստ, մոնտաժոր, դերասանուհի։

Պատրիսիա Ռոզեմա
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 20, 1958(1958-08-20)[1] (65 տարեկան)
ԾննդավայրԿինգստոն, Ֆրոնտենակ, Օնտարիո, Կանադա
Քաղաքացիություն Կանադա[2]
ԿրոնԿալվինականություն[2]
ԿրթությունCalvin University?[2]
Մասնագիտությունկինոռեժիսոր, սցենարիստ, մոնտաժող և ռեժիսոր
Պարգևներ և
մրցանակներ
Կայքpatriciarozema.com
 Patricia Rozema Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Պատրիսիա Ռոզեման ծնվել է 1958 թվականին Քինգստոնում (Օնտարիո, Կանադա)՝ Յանա և Ջեյկոբ Բերանդինի Ռոզեմի ընտանիքում[3][4]։ Պատրիսիան մեծացել է Սարնիա քաղաքում (Օնտարիո)։ Հեռուստատեսությունը նրանց տանը խիստ արգելված էր և նա կինոթատրոն էլ չէր գնում մինչև 16 տարեկան դառնալը։ Ռոզեման փիլիսոփայություն և անգլերեն գրականություն է ուսումնասիրել Քալվինի քոլեջում՝ Միչիգանում[5]։

Պատրիսիան կինոկարիերան սկսել է 1984 թվականին։ 1998 թվականին Ռոզեման ստացել է Պրայմ թայմ «Էմմի» մրցանակ՝ «Նշանավոր դասական երաժշտական-պարային ծրագիր» անվանակարգում՝ «Ոգեշնչված Բախով» ֆիլմերի շարքի համար։ Նա եղել է 1980-ական թվականներին Տորոնտոյում հայտնված կինոմատոգրաֆիստների ազատ խմբի անդամ, որը հայտնի է որպես Տորոնտոյի նոր ալիք։

Պատրիսիան բացահայտ լեսբուհի է։ Ռոզեման ունի երկու աղջիկ կոմպոզիտոր Լեսլի Բարբերի հետ հարաբերություններից[6][7]՝ Ջեյկոբ Լեսլի Բարբեր Ռոզեմա և Էվի Բարբեր-Ռոզեմա[8]։

Ընտրյալ ֆիլմագրություն

խմբագրել
  • 1985 — «Գրասենյակ» / Head Office (ստաժորի օգնական)
  • 1986 — «Թռչել» / The Fly (ռեժիսորի երրորդ ընթերակա)
  • 1987 — «Ես լսում եմ ջրահարսերի երգը» / I've Heard the Mermaids Singing (ռեժիսոր, պրադյուսեր, սցենարիստ, դերասան)
  • 1995 — «Երբ իջնում է գիշերը» / When Night Is Falling (ռեժիսոր, սցենարիստ)
  • 1997 — «Քաղց» / The Hunger (ռեժիսոր, սցենարիստ)
  • 1999 — «Մենսֆիլդ Պարկ» / Mansfield Park (ռեժիսոր, սցենարիստ)
  • 2007 — «Ասա, որ սիրում ես ինձ» / (ռեժիսոր, սցենարիստ)
  • 2008 — «Քիթ Քիթրիջ։ Ամերիկացի աղջիկ» / Kit Kittredge: An American Girl (ռեժիսոր)
  • 2009 — «Մոխրագույն այգիներ» / Grey Gardens (սցենարիստ)
  • 2016 — «Մոցարտը ջունգլիներում» / Mozart in the Jungle (ռեժիսոր)
  • 2017 — «Anne with an E»

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 L'Encyclopédie canadienne, The Canadian Encyclopedia
  3. Wise, Wyndham (2001), Take One's Essential Guide to Canadian Film, University of Toronto Press, էջ 185, ISBN 0-8020-8398-6
  4. Patricia Rozema Biography (1958-)
  5. Lucas, Ralph (2016 թ․ հունիսի 2). «The Polyphonic Nature of Patricia Rozema - Northernstars.ca». Northernstars.ca (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 10-ին.
  6. «Interview with Patricia Rozema, screenwriter for the upcoming Grey Gardens film». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 16-ին.
  7. «Patricia Rozema». IMDB.
  8. Patricia Rozema did it for the girls
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պատրիսիա Ռոզեմա» հոդվածին։