Պատրիկ Բաբումյան (հուլիսի 1, 1979(1979-07-01), Աբադան, Խուզեսթան, Իրան), գերմանահայ ծանրորդ, բոդիբիլդեր, համաշխարհային ռեկորդակիր։

Պատրիկ Բաբումյան
պարս.՝ پاتریک بابومیان
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 1, 1979(1979-07-01) (44 տարեկան)
ԾննդավայրԱբադան, Խուզեսթան, Իրան
Քաղաքացիություն Գերմանիա և  Իրան
Մասնագիտությունpowerlifter, հոգեբան և strongman
Կայքarmenian-viking.com
 Patrik Baboumian Վիքիպահեստում

Պատրիկ Բաբումյանը ծնվել է 1979 թվականին, Իրանի Աբադան քաղաքում, հայկական ընտանիքում։ Յոթ տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Գերմանիա։ Տասներեք տարեկանում սկսում է զբաղվել պրոֆեսիոնալ ուժային սպորտով։

1999 թվականին Պատրիկը Գերմանիայում անցկացվող բոդիբիլդինգի մրցաշարում գլխավոր մրցանակին է արժանացել։ Լոգլիֆտի բարձրացման մրցումում համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ բարձրացնելով 180 կգ[1]։

2005 թվականից Պատրիկը դարձել է բուսակեր, իսկ 2011 թվականից՝ խիստ բուսակեր, որն իր սննդակարգից բացառում է կենդանական ծագման մթերքը` միս, ձու, ձուկ, կաթ և կաթնամթերք։ Նա օգտագործում է բրինձ, կարտոֆիլ, վարսակ, միրգ, բանջարեղեն և կանաչեղեն, ինչպես նաև սոյայի կաթ, բուսական և մրգային կոկտեյլներ։

Պատրիկը կենդանիների իրավունքների պաշտպանության PETA ընկերության և «Բուսակերներ» կազմակերպության անդամ է։ 2011 թվականին նա Գերմանիայում ճանաչվել է «ուժեղ մարդ» սթրոնգմեն (strongmen)[2]:

2012 թվականին նա համաշխարհային նոր ռեկորդ է սահմանել՝ գլխից վերև բարձրացնելով 127 կգ-անոց գարեջրի տակառը[3]։

2013 թվականին Պատրիկ Բաբումյանը Տորոնտոյում (Կանադա) նոր ռեկորդ է սահմանել՝ բեռներով քայլքից նա տարել է 550 կգ քաշանոց բեռ[4][5][6]։

Պատրիկ Բաբումյանը եղել է Հայաստանում, համագործակցել է COAF-ի հետ («Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ) հետ և վերանորոգել Արագածոտնի մարզի Արտենի գյուղի սպորտային դահլիճը։

Պատրիկը, ով մասնագիտությամբ նաև հոգեբան է, իր հարսնացուի հետ միասին գիրք է գրել՝ նվիրված սպորտային սննդին։ Գիրքը թարգմանվել է անգլերեն։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 28-ին.
  2. http://www.greatveganathletes.com/patrik-baboumian-vegan-strongman
  3. http://volmez.tumblr.com/post/88523246292/veganzombiegirl-patrik-baboumian-vegan
  4. https://www.thestar.com/news/gta/2013/09/08/vegan_strongman_shoulders_550_kg_a_record_perhaps_at_vegetarian_food_fest.html
  5. http://www.onegreenplanet.org/news/vegan-strongman-patrik-babaoumain-breaks-world-record/
  6. https://veganuary.com/people/6836/
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պատրիկ Բաբումյան» հոդվածին։