Պատրանքների թանգարան (Բելգրադ)
Պատրանքների թանգարան (սերբ.՝ Музеј илузија), մոգության միակ թանգարանը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում։ Այն պատկանում է գեղարվեստական թանգարանների տեսակին և պարունակում է ավելի քան 70 ցուցանմուշ, որոնք կապված են տարբեր տեսակի տեսողական պատրանքների և հոլոգրամների հետ[1][2][3][4]։
Պատրանքների թանգարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Բելգրադ |
Վայր | Բելգրադ |
Մասն է | Museum of Illusions? |
Ղեկավարության նստավայր | Բելգրադ, Սերբիա |
Հասցե | Нушићева 1111000 |
Հիմնադրվել է | մայիսի 22, 2018 |
Կայք | muzejiluzija.rs(սերբ.) |
![]() | |
![]() |
Թանգարանի մասինԽմբագրել
Թանգարանը հիմնադրվել է 2018 թվականի մայիսի 22-ին Բելգրադում և առաջին նման թանգարանն է Սերբիայում։ Աշխարհում այն քչերից մեկն է, որ ամբողջովին բաց է հասարակության համար, ներառյալ՝ ցուցանմուշները լուսանկարելու իրավունքը[1][2]։
Թանգարանն իրականացնում է ինտերակտիվ հայեցակարգ, որը հիմնված է պատրանքներով սենյակներն ուսումնասիրելու նպատակով այցելուներին ակտիվորեն խրախուսելու վրա։ Այցելուի վրա հոլոգրամների և պատրանքների ազդեցության պատճառով նա դառնում է ոչ միայն դիտորդ, այլև այդ պատրանքների ստեղծման ակտիվ մասնակից։ Այս նպատակով թանգարանում գործում է մշտական ցուցադրություն, որը ներկայացնում է 70 ցուցանմուշների հավաքածու, որոնք նախատեսված են այցելուների զգայարանները շահարկելու և տարբեր տեսակի տեսողական և նմանատիպ այլ պատրանքների և դրանց հետևանքների ցուցադրման համար[1][2]։
Այցելուների համար ամենահետաքրքիր ցուցանմուշներից կարելի է առանձնացնել հետևյալները[1][2].
- Մրրկային թունել. ուղյակով և նրա շուրջը պտտվող գլանով սենյակ է, որը խախտում է այցելուի հավասարակշռությունը.
- Ամեսի սենյակ. դիտորդի ընկալման փորձը ցուցադրելու համար նախատեսված սենյակ է, որում սենյակի մի կողմում գտնվող անձը շատ ավելի մեծ է թվում, քան սենյակի մյուս կողմում գտնվող անձը, երբ դիտվում է որոշակի տեսանկյունից.
- Աթոռի պատրանք. նպատակն է ցույց տալ, թե որքանով է որոշ առարկաների չափի ընկալումը (տվյալ դեպքում աթոռի) կախված դրանց շրջապատից։
Հնարավոր են նաև խմբային այցելություններ թանգարան[1]։
ԻրադարձություններԽմբագրել
Բելգրադի պատրանքների թանգարանը կազմակերպում է նաև պատրանքների և մտագրոհների թեմայով մեծաթիվ միջոցառումներ և սեմինարներ։ Դրանց թվում են երաժշտության և պատրանքի ինտերակտիվ ներկայացումը, ինչպես նաև դիզայնի և պատրանքի ինտերակտիվ ներկայացումը[1]։
Թանգարանում գործում է նաև երեխաների համար խելացի խաղասենյակը, որի նպատակն է խթանել երեխաների ուղեղի բջիջների զարգացումը տարբեր վարժությունների միջոցով՝ հանելուկներ, փազլներ, անհնար հանգույցներ և մաթեմատիկական հարցաշարեր։ Բացի այդ, թանգարանում գործում է նաև խելացի խանութ, որտեղ հնարավոր է գնել ավելի քան 70 Dilemma դիդակտիկ խաղալիքներ, որոնք օգտագործվում են նաև խելացի խաղասենյակում[4][5][6]։
Թանգարանը բաց է նաև տարբեր միջոցառումներ կազմակերպելու, ինչպես նաև ծննդյան տարեդարձեր նշելու համար[1]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 «О нама»։ Музеј илузија Београд - званичан веб-сајт։ Վերցված է 17. 3. 2020
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 «Београд добио музеј илузија»։ РТС։ Վերցված է 17. 3. 2020
- ↑ «Reviews - Museum of Illusions Belgrade»։ Tripadvisor։ Վերցված է 17. 3. 2020
- ↑ 4,0 4,1 «Музеј илузија»։ Belgrade Beat։ Վերցված է 17. 3. 2020
- ↑ «Паметни shop»։ Музеј илузија Београд, званичан веб-сајт։ Արխիվացված է օրիգինալից 2020-06-23-ին։ Վերցված է 17. 3. 2020
- ↑ tykJierc5։ «Smart shop»։ Museum of Illusions (en-US)։ Վերցված է 2021-05-18